f

Անկախ

Բայդենը օրենք է ստորագրել COVID-19-ի ծագման տեղեկատվության գաղտնազերծման մասին


Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ստորագրել է օրենք, որը պահանջում է գաղտնազերծել COVID-19-ի ծագման հետ կապված  տեղեկատվությունը, հայտնել է Սպիտակ տունը։

Բայդենն ասել է, որ համակարծիք է Կոնգրեսի հետ COVID-19-ի ծագման մասին որքան հնարավոր է շատ տեղակատվություն հրապարակելու հարցում։

«Այս օրենքը կիրառելով՝ իմ վարչակազմը կգաղտնազերծի եւ որքան հնարավոր է շատ տեղեկատվություն կհրապարակի ՝ իմ սահմանադրական լիազորություններին համապատասխան ՝ պաշտպանելով ազգային անվտանգությանը վնասող տեղեկատվության հրապարակումը», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Օրինագիծն առանց առարկության անցել է Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում՝ մինչեւ Սպիտակ տուն ուղարկելը:

Վաշինգտոնում կորոնավիրուսի համավարակի ծագման մասին խիստ քաղաքականացված բանավեճերն ընթանում են այն ​​ժամանակվանից, երբ 2019 թվականի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում գրանցվեցին մարդկային հիվանդացության առաջին դեպքերը:

Բանավեճերը վերսկսվեցին անցյալ ամիս, երբ Wall Street Journal թերթը հայտնեց ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցի մասին, որում ենթադրվում էր, որ համավարակը, հավանաբար, առաջացել է չինական լաբորատորիայից արտահոսքի պատճառով: Պեկինը հերքում է բոլոր մեղադրանքները:

ՀԴԲ-ն նույնպես կարծում է, որ համավարակը, հավանաբար, առաջացել է չինական կենսալաբորատորիայի արտահոսքի հետեւանքով: Եվս չորս հետախուզական ծառայություններ դեռեւս կարծում են, որ համավարակը սկսվել է կենդանիներից մարդուն վիրուսի բնական փոխանցման արդյունքում, եւս երկու գործակալություն դեռեւս վերջնական որոշում չի կայացրել։

ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարել են, որ համավարակի ծագման մասին հնարավոր է  երբեք ճշգրիտ տեղեկատվություն չլինի: Չինաստանը հայտարարել է, որ պնդումները, թե լաբորատորիայից արտահոսքն է, հավանաբար, առաջացրել համաճարակը, «արժանահավատ չեն»:

Բայդենը նշել է, որ ինքը հատուկ ծառայություններին հանձնարարել է հետաքննել COVID-19-ի ծագումը 2021 թվականին՝ հավելելով, որ աշխատանքները շարունակվում են։ Նախագահի խոսքով, վարչակազմը կշարունակի ուսումնասիրել ամբողջ գաղտնի տեղեկատվությունը, ներառյալ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հետ համավարակի սկզբնաղբյուրների հնարավոր կապերը:

«Մենք պետք է հասկանանք COVID-19-ի ծագումը, որպեսզի հետագայում ավելի լավ կանխենք համավարակները», - ասել է նախագահը։

Աշխարհում ԱՄՆ Ջո Բայդեն նոր կորոնավիրուս

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին