f

Անկախ

«Վերջին տարիներին նման դեպք չէր գրանցվել»․ Քաղցրաշենում կարկուտը վնասել է ծիրանի բերքի 80%-ը (լուսանկար)


Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ծիրանի բերքն ապրիլի 13-ին տեղացած կարկուտի հետեւանքով մեծ վնասներ է կրել։ Ավելի քիչ տուժել են Նորաշեն, Նարեկ եւ Դվին համայնքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղցրաշենի վարչական Աշոտ Խալաթյանը։

«Այս տարվա համար մենք նախատեսել էինք ստանալ մոտ 2 հազար տոննայի չափ ծիրան, սակայն 80 տոկոսը վնասվել է։ Մեր գյուղում ծիրանագործությունը հիմնական աշխատանքներից մեկն է համարվում, եւ տուժել է մոտ 600 տնտեսություն։ Նրանցից շատերն էլ հենց միայն ծիրանագործությամբ են զբաղվում»,- նշեց Խալաթյանը։

 

 

Նրա խոսքով՝ համայնքում կան հակակարկտային կայաններ, սակայն դրանք կարկուտի պահին չեն գործել։

«Քանի որ կարկուտի սեզոնը մայիսից է սկսվում, պատրաստական աշխատանքներն ավարտին չէին հասել։ Ամեն դեպքում վերջին տարիներին նման դեպք չէր գրանցվել։ Մնացած պտուղների հետ խնդիր չի եղել, որովհետեւ այդ պահին ծիրանենիների պտուղներն ավելի մեծ էին, կարկուտը հեշտությամբ է վնասել»,- ասաց Խալաթյանը։

Խալաթյանի խոսքով՝ վնասների փոխհատուցման համար իրենք դիմել են մարզպետարանին․ «Գրեթե բոլորի բերքը եղել է ապահովագրված, այսինքն՝ միայն վնասի փոխհատուցում կստանանք,  բայց շահույթ չենք ունենա»։

processed-d405a231-6004-4a1d-beb7-8f1cd1175722_0wWJz5kD.jpeg (61 KB)

processed-dba0d0ca-2720-4b8e-85d7-d9ce388ce0f7_uQuPyvr7.jpeg (48 KB)

կարկուտ ծիրան Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին