f

Անկախ

Ապրիլի 20-մայիսի 5․ արևի և լուսնի խավարումների միջև․ 6 խորհուրդ աստղաբանից, թե ինչպես խուսափել խնդիրներից և իրագործել ցանկությունները


Ապրիլի 20-ին սպասվում է արևի խավարում։ Իսկ արդեն մայիսի 5-ին տեղի կունենա լուսնի խավարում։ Այս ժամանակահատվածը անսպասելի իրադարձությունների և փոփոխությունների շրջան է։ Աստղաբան Իրինա Օռլովայի խորհուրդները կօգնեն այս ժամանակահատվածում խուսափել հնարավոր խնդիրներից և կորուստներից։ Նրա խոսքով՝ սա մի պահ դադար առնելու և անցածը գնահատելու, ավելի շատ խորհելու և պլանավորելու, քան թե գործելու ժամանակահատված է։

Խորհուրդներն ընդհանուր են և կարող են ծառայել յուրաքանչյուրին՝ անկախ ծննդյան օրվանից և ժամից։

Խորհուրդ 1։ Եղեք ուշադիր

Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչ է կատարվում Ձեր շուրջը։ Նման օրերին Տիեզերքը բազում հուշումներ է ուղարկում։ Դա կարող է լինել պատահաբար լսած կամ կարդացած արտահայտություն, անսպասելիորեն տրված խորհուրդ կամ երազ։ Ընդ որում, Ձեզ հուզող հարցի պատասխանից է կախված, թե որ հուշումներն են կարևոր՝ թվային, թե բառային։

Խորհուրդ 2։ Մի հակադրվեք իրադարձություններին

Եթե տեղի ունեցողը Ձեզ համար անցանկալի է, մի շտապեք գնահատական հնչեցնել։ Ժամանակ կանցնի և կհասկանաք, որ այդպես էլ պետք է լիներ, որ բարին դա էր։

Խորհուրդ 3։ Որոշումներ մի կայացրեք

Այս օրերին կարող է ցանկություն առաջանալ ամեն ինչ քանդել ու նորից սկսել։ Սակայն խավարումների ազդեցությունը, հատկապես լուսնի խավարման, խանգարում է սթափ դատելուն։ Ուստի խավարումների միջակայքից հետո այդ ընթացքում ընդունված որոշումները կարող են թվալ չմտածված ու անսթափ։

Խորհուրդ 4։ Մի սկսեք գործել

Անգամ եթե ամեն բան պլանավորել  եք  ու ամեն մանրուք հաշվարկել, մի շտապեք սկսել ձեր ծրագրերի իրագործումը։ Այս ժամանակահատվածը չի նպաստում ակտիվությանը և չի սատարում նոր ձեռնարկումները։ Ուստի այս շրջանում նոր գործերը կարող են չունենալ առաջընթաց կամ էլ շատ դանդաղ զարգանան՝ դեմ առնելով զանազան խոչընդոտների։

Խորհուրդ 5։ Խորհեք, վերլուծեք

Պատրաստ եղեք, որ այս ընթացքում կդրսևորվեն Ձեր խնդիրները և «ցավոտ տեղերը»։ Այս ընթացքում իրենց մասին կհիշեցնեն կիսատ գործերը, չպարզած հարաբերությունները՝ պահանջելով ուշադրություն և հանգուցալուծում։

Խորհուրդ 6։ Պահպանեք խաղաղությունը

Խուսափեք վեճերից ու ագրեսիվ տրամադրված մարդկանցից։ Վեճեր մի հրահրեք և ինքներդ էլ սադրանքներին մի տրվեք։ Լավագույն զենքը ժպիտն է, որի դեմ չարն անուժ է։ Աշխատեք պոզիտիվ մտածել ու մարդկանց սիրով վերաբերվել։

Ապրիլի 20-մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ցանկալի չէ փաստաթղթեր ստորագրել, գործարքներ կնքել, անշարժ ու շարժական գույք ձեռք բերել, գումար ներդնել և այլ ռիսկային գործողություններ կատարել։

Պահպանեք առողջությունը, հետևեք Ձեր սննդակարգին ու առողջ սնվեք։ Ալկոհոլից ընդհանրապես հրաժարվեք վերը նշված ոչ պարզ գիտակցության պատճառով։

Խավարումների միջակայք ոտք դրեք գիտակից և փոփոխություններին տրամադրված։ Եվ կատարեք բարի արարքներ, որոնք մարդկանց ուրախություն կպարգևեն։

Ինչպես ապահովել ցանկությունների իրագործումը

Ինչպես հայտնի է , ցանկացած բարդ իրավիճակից կարելի է շահած դուրս գալ։ Ուստի օգտագործեք խավարման հզոր էներգիան Ձեր ցանկությունների իրագործման համար։

Խավարումն իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 8։12 րոպե։ Այդ պահին նախապես պատրաստվեք։ Հստակ ձևակերպեք Ձեր ցանկությունը։ Քայլ առ քայլ պատկերացրեք դրա իրագործումը։ Պատկերացրեք Ձեզ այդ զարգացումներում։ Հասկացեք, թե ինչպես է ցանկության իրագործումը փոխելու Ձեր կյանքը։ Այդ մեդիտացիայի, կենտրոնացման համար հատկացրեք 15-20 րոպե։

Արևի խավարման ազդեցությունը մեկ օրով չի սահմանափակվում։ Հատուկ էներգետիկան կպահպանվի միջև լուսնի խավարումը։

Աստղագուշակ ապրիլի 20-ի համար

Խոյեր

Արևի խավարման հանդեպ հատկապես զգայուն կլինեն Խոյի համաստեղության տակ ծնված անձինք։ Նուրբ ինտուիցիայի շնորհիվ կկարողանաք նկատել ու հասկանալ Տիեզերքի հուշումները։ Բայց միևնույն ժամանակ, կարող է խաթարվել պարզ բաների ընկալումը։

Կշեռքներ

Կշեռքն իր տեղակայությամբ  հակադրված է Խոյին, հետևաբար այս նշանի ներքո ծնված մարդիկ ևս առավելագույնս կզգան խավարման ազդեցությունը և փոփոխությունները թե իրենց  շրջապատում, թե  սեփական կյանքում։

Ձկներ և  Երկվորյակներ

Ձկները և Երկվորյակները կարող են մնալ առանց ակնկալվող եկամուտի։

Ցուլեր և Կարիճներ

Ցուլերին և Կարիճներին ևս խորհուրդ է տրվում զգույշ լինել, խուսափել պարտք վերցնելուց և պարտքով գումար տալուց։

Առյուծներ, Աղեղնավորներ, Այծեղջյուրներ

Այս երեք համաստեղությունների նշանի ներքո ծնվածներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել ոչ միայն իրենց, այլ նաև ողջ ընտանիքի հանդեպ։ Մանրուքների հետևից մի ընկեք, վեճեր մի ստեղծեք ու տանն իրավիճակը մի սրեք։

Կույսեր

Այս շրջանում Կույսերը սկսեն մտածել սեփական կյանքի մասին, կփնտրեն պատճառահետևանքային կապեր ու խնդիրները լուծելու եղանակներ։ Այս համաստեղության ներկայացուցիչները առանձնահատուկ ինտուիցիա կդրսևորեն։

Ջրհոսներ

Ջրհոսներին խորհուրդ է տրվում հետևել իրենց խոսքին, որպեսզի չասեն այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնց համար հետո կզղջան։  Ավելի լավ է էմոցիաները թղթին հանձնեք՝ որպես թերապիա։

Խեցգետիններ

Խեցգետիններին այս օրը բարդ կլինի չաշխատել։ Որտեղից որտեղ նորանոր գործեր ի հայտ կգան, որոնք անհետաձգելի լուծում կպահանջեն։

 

Աղբյուրը՝ 7days.ru

 

 

Ջրային նապաստակի տարի 2023 աստղագուշակ արևի խավարում լուսնի խավարում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին