f

Անկախ

Գրպանային կոմֆորմիստը


Եվ այսպես, Աշոտ Մելիքյանը որոշեց ինձ պատասխանել։ Պատասխանը հայհոյախառն է, ածականներով հարուստ (մաղձ, ատելություն, անպարկեշտ, լկտի, թշվառ և այլն)։

Նա ինձ անվանում է նախկին իրավապաշտպան։ Անկեղծ ասած, տեսնելով թե ովքեր են 2018թ․ հետո իրավապաշտպանները, վստահ կարող եմ ասել, որ ես երբևէ իրավապաշտպան չեմ եղել։

Նախ ընդունենք, որ խոսքի ազատություն պաշտպանողը նույնպես, իր ավելի նեղ ոլորտի իրավապաշտպան է, քանի որ խոսքի ազատությունը նույնպես մարդու իրավունք է։ Այսպես, փորձենք Աշոտ Մելիքյանի համար, իր իսկ խոսքերով «լիկբեզ» անցկացնել։ Մարդու իրավունք, նշանակում է ուղղահայաց հարաբերություններ մարդու և պետության միջև։ Իրավապաշտպանը պետք է պաշտպանի ցանկացած , այդ թվում իր համար հակակրելի, նույնիսկ ատելի մարդու , նաև մարդասպանի իրավունքներն իշխանությունների կամայականություններից, ուստի և քննադատը պետք է լինի գործող, այլ ոչ թե նախկին իշխանության։

Իրավապաշտպանի ամենադասական օրինակը Դեյվիդ Գոլբերգերն է, ամերիկացի հրեա իրավաբան (հոլոքոստը վերապրած)։ Դեյվիդ Գոլդբերգը
1977 թվականին ներկայացրել է ԱՄՆ-ի նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը ընդդեմ Սքոկի բնակավայրի դատական գործում, երբ նացիստները ցանկանում էին ցույց անցկացնել հրեաբնակ (շատերը՝ հոլոքոստից փրկված) բնակավայրում։ Այդ ընթացքում իրեն փողոցում հաճախ դավաճան էին անվանում, սպառնում, բայց Գոլդբերգերը վստահ էր՝ ԱՄՆ Սահմանադրության խոսքի ազատության վերաբերող դրույթները (առաջին փոփոխությունը) պետք է նույնը լինեն բոլորի համար։
2012 թվականին Գոլդբերգերը ներկայացրել է Կու Կլուքս Կլանին՝ ում արգելել էին «որդեգրել» մայրուղին։ ԱՄՆ-ում մայրուղիների խնամքի համար համայնքները հրավիրում են կամավորների, որոնք մաքրում են աղբը և խնամում մայրուղի՝ այդպես «որդեգրելով» այն։ Նրանք «վարձատրվում» են ցուցանակով, որտեղ նշվում է իրենց բարեգործության մասին, ինչը հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Հարցազրույցներից մեկում Գոլդբերգերը հայտնել է, որ իր համար ժողովրդավարությունը այն է, երբ «Հանրային հարթակներում մարդկանց հավասար վերաբերմունք է ցուցաբերվում, անկախ նրանից, թե ովքեր են նրանք»:

Իսկ իմ  նախկին գործընկեր, իրավապաշտպանները, այդ թվում  Աշոտ Մելիքյանը 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, հանկարծ սկսեցին «չնկատել» մարդու իրավունքների բացահայտ խախտումները, քանի որ ատում էին նախկիններին։Իհարկե, հարց է, իսկապե՞ս ատում էին, թե՞ ատելու պատվեր էին կատարում։Նրանք «չնկատեցին» դատարաների շրջափակումը, Սահմանադրական դատարանի հակասահմանադրական ջախջախումը, ընդդիմադիր գործիչներին ասֆալտին պառկեցնելը,նրանց և նրանց ընտանիքների անդամների դեմ շինծու քրեական մեղադրանքները, աչք փակեցին վարչապետ-ԱԱԾ պետ- ՀՔԾ պետ հեռախոսազրույցին․ «ուզես չուզես կալանք պիտի տաս», Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին անվանեցին «սատանայի փաստաբաններ»։ Շարքն անվերջ է։ Պարզվեց, որ իրավապաշտպանությունը նրանց համար զուտ բիզնես ծրագիր է, ուրիշ ոչինչ։Այսինքն, Հայաստանում իրավապաշտպանությունը պատվեր էր, տրված դոնորների կողմից, ավելին իսկական իրավապաշտպանը պետք է ոչ թե պաշտպանի իր երկրում մարդու իրավունքները, այլ լինի ընդգծված հակառուս գործիչ, Ռուսաստանի նախագահին «հերոսաբար» անվանելովլով Պուտլեր,Վալոդ և այլ ածականներ, իսկ ընդդիմախոսներին անվանի ռուսուլման, ռսամոլ և այլ ածականներով։Եվ քանի որ, այսօրվա իշխանությունը, հանձին վարչապետ կոչեցյալի, ընդգծված հակառուսական քաղաքականություն է վարում, ուստի չի կարելի նրան քննադատել։Այդ նույն ծիրին մեջ է նաև նախկին հավատավոր կոմունիստ Աշոտ Մելիքյանը, վկա նրա տարբեր մենախոսությունները ( https://a1plus.am/hy/article/452926 , https://a1plus.am/hy/article/445212 , https://a1plus.am/hy/article/443261 )։ Եթե Աշոտ Մելիքյանն իր մենախոսությունների տակ նշի թե ինչ դրամաշնորհով է այն իրականացվում, ամեն ինչ պարզ կլինի։ Միայն թե չասես, թե էնտուզիազմով ես գործում։

Այնպես որ, Աշոտ Մելիքյանն այս հարցում ճիշտ է, իր և իր գործընկերների պատկերացմամբ ես իրավապաշտպան չեմ և չեմ եղել, քանի որ նկատելով նոր իշխանությունների կամայականությունները, ինչպես նախկինում, չեմ լռել։Ի տարբերություն, քաղաքական ընդդիմության, որոնք կարող են լինել «գրպանային», «կառուցողական», «արմատական» իրավապաշտպանները, ցանկացած իշխանության պարագայում, պետք է լինեն արմատական։ Բայց նույն 2018թ․ հետո, Հայաստանի և գրպանային և կառուցողական և արմատական իրավապաշտպանները դարձան «գրպանային»։ Իսկ Աշոտ Մելիքյանի արմատական լինելը, ինչ որ չեմ հիշում, ուղղակի նա կառուցողականից վերածվեց գրպանայինի։

Այո, երկար ժամանակ մեր կազմակերպությունը դրամաշնորհներ է ստացել ԲՀՀ-Հայաստան( Սորոս) հիմնադրամից, և ոչ միայն դրանից, նաև NED, ԵՄ, տարբեր դեսպանատներից։ Հատուկ շեշտեմ, որ «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» հիմնադրվել է 1996թ․ և մինչև 1999թ․աշխատել է առանց դրամաշնորհների։ Սկզբնական փուլում ոչ թե կազմակերպությունն է դիմել դրամաշնորհներ ստանալու, այլ դոնոր կազմակերպություններն են մեզ դիմել, այդ թվում 2003թ,․ ԲՀՀ-ն։ 2018թ․ սկսած նույն ԲՀՀ-ն կտրուկ փոխեց իր վերաբերմունքը իմ նկատմամբ(մանրամասների մեջ առայժմ չեմ մտնի), որն էլ անդրադարձավ կազմակերպության վրա։ Սակայն տարիների համագործակցությունը ինձ ստիպեց 2019թ․ գնալ ԲՀՀ գրասենյակի մոտ և աջակցել նրան։ Ինչևէ, իմ պահվածքի, այն է՝ նկատել և քննադատել «ժողովրդավարական» Հայաստանի իշխանությանը, բոլոր վերոնշյալ դոնորները, որոնք մինչ այդ անչափ գոհ էին մեր գործունեությունից,նույնիսկ մեր իրականացրած ծրագրերից մեկը ԵՄ-ն հանամարեց լավագույններից և օրինակելի այլ երկրների համար, մերժեցին կազմակերպության բոլոր հայտերը։Նաև գիտեմ, թե ովքեր են ճիգեր գործադրել, կազմակերպությանը «սև» ցուցակում հայտվելու համար։ «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» գործունեությունը այժմ կասեցված է և մենք գործում ենք ինչպես 90-ականներին։

Աշոտ Մելիքյանը հերոսաբար նշում է, որ ինքը քննադատել է այսօրվա իշխանությանը։ Տեսել եմ այդ մեղմօրոր քննադատությունները։ Հիշում եմ 2021թ․ նրա, ներեցեք՝ «Խոսքի ազատության կոմիտեի»  կողմից տարածված հայտարարությունը, որտեղ մեղմորեն քննադատվում էր ոստիկանության կողմից բռնությունները լրագրողների հանդեպ, միաժամանակ հորդորում լրատվամիջոցների ղեկավարներին ՝ լրագրողներ չուղարկել վտանգավոր վայրեր։ Հրաշք․․․Հայտնի է, որ լրագրողի առաքելությունը հենց ամենավտագավոր վայրերից հաղորդումներ տալն է, բայց ոչ ԽԱՊԿ-ի կարծիքով, «ժողովրդավարական» Հայաստանում։

Աշոտ Մելիքյանն ու իր իրավապաշտպան գործընկերները, ինչպես պատվերով չէին նկատում 2018թ․ հետո իրավախախտումները, այնպես էլ, նույնպես պատվերով, բայց չափի մեջ, քննադատում են նրանց։

Աշոտ Մելիքյանն անհամբեր սպասում է, վարչապետ կոչեցյալի 5-րդ շարասյան անդամների բացահայտմանը, բայց չի պատասխանում իմ հարցին, թե նա երբ  է ճշմարիտ խոսք ասել։ Հետևաբար, Աշոտ Մելիքյանը հավատում է, որ Աբաջյանի պապիկն իրական էր, որ Աշոտի տատը, ապրիլի 24-ի պապիկը, վարչապետի և վարչապետուհու ազատ, առանց թիկնապահների զբոսանքները նույնպես իրական են։

Աշոտ Մելիքյանը պարտված, հազարավոր զոհեր տված, Արցախի ու Հայաստանի տարածքները թշնամուն նվիրած ,մեզ բոլորիս նվաստացրած իշխանությանը,իբր քննադատելով, իրականում՝   պաշտպանելով, նրան անընդունելի այլընտրանք է համարում «արյունալի դիկտատորին», որն իր կարծիքով , մեր կյանքը դժոխքի կվերածեր։ Պարզ է, նա նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին։Աշոտ Մելիքյանը շատ լավ հիշում է, թե ժամանակին ինչպես եմ քննադատել Ռոբերտ Քոչարյանին։

Հարցեր ուղղենք Աշոտ Մելիքյանին։  Աշոտ Մելիքյանն ինչ կարծիքի է,  դեռևս 2019թ․ Մհեր Եղիազարյանի ողբերգական մահվան մասին։ Ի դեպ,Մհեր Եղիազարյանը լրագրող էր, բայց ԽԱՊԿ-ը լռեց։ Շարունակենք, Արա Մխիթարյանի ծեծը, Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, Արմեն Գրիգորյանի և Սոնա Մնացականյանի սպանությունները, Էդգար Ղազարյանի ծեծը,15 զինվորների ողբերգական մահը և չմոռանանք վարչապետ կոչեցյալի կողմից հրահրված պատերազմի հազարավոր զոհերը։ Էլ որն ասեմ, էլ որը։ Եվ սրանց հեղինակին  Աշոտ Մելիքյանը չի համարում  «արյունալի դիկտատոր»։Դե , Աշոտ Մելիքյան, համեմատիր երկու դիկտատորներին, թե ով է ավելի «արյունալի»։Այսինքն, Արցախի շրջափակումը, Հայաստանի տարածքներում թշնամու դիրքերը,սահմանամերձ գյուղերի բնակիչների ահուսարսափը ամենօրյա  զոհերը, ժողովրդավարության ջատագով Աշոտ Մելիքյանի համար դրախտ է, ի տարբերություն քոչարյանական տարիների դժոխքին։

Այսինքն, ըստ Աշոտ Մելիքյանի, ավելի լավ է կորցնենք հայրենիքը, քան իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը։

Նույն տրամաբանությամբ, Աշոտ Մելիքյանը դեմ է ռազմական հեղաշրջմանը և  պատրաստ է  դրան «կյանքի գնով» դիմադրել , թեկուզ հայրենիքի կորստի հաշվին։Այ, Աշոտ Մելիքյան, ախր մի կեղծիր, դու ոչ մի զոհողության գնացող չես, այն էլ կյանքի գնով։Եթե այդքան սկզբունքային ես, դեմ լինելով ռազմական հեղաշրջումներին, ապա չէիր անդամակցի 1917թ․ ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկած կուսակցությանը։ Իսկ եթե , գոնե 2021թ․ Հայաստանում տեղի ունենար ռազմական հեղաշրջում, ապա չէինք կորցնի Ջերմուկի մոտակա տարածքները, Սոթքը և այլ տարածքներ,չէինք ունենա հարյուրավոր զոհեր։ Ի դեպ, հնարավոր ռազմական հեղաշրջմանը միակ դեմ արտահայտվողները Թուրքիան և Ադրբեջանն էին, որոնց հետ համաձայն է Աշոտ Մելիքյանը։

Այս նույն «տրամաբանության» մեջ, Աշոտ մելիքյանը ևս մեկ անգամ հաստատում է 2021թ․ ընտրությունների ազատ և արդար լինելը ։ Միայն այն տեսագրությունը, որտեղ զինվորներն ուղղորդված «քվեարկում» են բավական է,բայց ոչ Աշոտ Մելիքյանի համար։Իսկ եթե, Աշոտ Մելիքյանի ասելով, չեն եղել լցոնումներ, քվեատուփերի առևանգումներ,ընտրակաշառքներ, (թե՞ չեն արձանագրվել),ուստի ընտրությունները եղել են ազատ և արդար, ապա նրան հիշեցրել էի ԽՍՀՄ ընտրությունները, որոնց ժամանակ ոչ մի խախտում չէր գրանցվում։ Եթե նա իսկապես անկեղծ լիներ, ապա կասեր․ «Հենց լավ են արել, որ կեղծել են, բա Քոչարյանը գա՞ր իշխանության»։

Այո, ես պնդում եմ, որ 2022թ․ սեպտեմբերի 14-ին ԱԺ- դիմաց հավաքն ինքնաբուխ էր և անակնկալ ընդդիմության համար։ Աշոտ Մելիքյանը ինքն իրեն հակասում է, մեկ ասելով, թե 5-րդ շարասյուն ասելով ընդդիմությանը նկատի չի ունեցել, մեկ էլ, թե 2022թ․ սեպտեմբերյան հավաքն ընդդիմությունն էր կազմակերպել, ապացուցելով իր 5-րդ շարասյուն լինելը։Նաև նա կրկնում է ԱԺ հանձնաժողովի նախագահ, հայտնի կոռուպցիոների խոսքերը, որ այդ մարդկանց պետք է տանել առաջնագիծ՝ կոտորվելու, սրանով իսկ ևս մեկ անգամ հաստատելով իր նվիրվածությունը հայրենիք հանձնողներին։Փաստորեն, Աշոտ Մելիքյանն ինքը լինելով արյունարբու, այլոց է մեղադրում դրանում։ Չկան բողոքողներ՝ չկա խնդիր։

Աշոտ Մելիքյանն այլ փաստարկներ չունենալով, ինչպես իմ շատ ընդդիմախոսներ, բերում է շատ էժանագին «փաստարկ», հիշելով իմ և Վազգեն Մանուկյանի բարեկամական կապը։ Այ, Աշոտ Մելիքյան, չնայած ես դեմ եմ մարդկանց պիտակավորելուն և չեմ օգտագործել «ժեխ,վիժվածք թուրք» բառերը, բացի դավաճան, ստրուկ, մանկուրտ և այսպես կոչված  վարչապետ ,արտահայտություններից, գայթակղությունս մեծ է քեզ դիմելու, որպես ․․․։ Բայց ինձ կզսպեմ։Այ, Աշոտ Մելիքյան, այդ ե՞րբ ես տեսել, որ ես պաշտպանեմ Վազգեն Մանուկյանին։ 2008թ․ հետո, երբ Վազգեն Մանուկյանը դարձավ Հանրային խորհրդի նախագահ , ես շարունակեցի լինել ընդդիմադիր:  Ավելին, միամիտի պես, երբ 2018թ աջակցում էի ստի և կեղծիքի հեղափոխությանը,  Վազգեն Մանուկյանը դրան դեմ էր։Դու նմանվեցիր Ստյոպա Սաֆարյանին և բոլոր այն ողորմելիներին, որոնք ամեն ինչ տեսնում և բացատրում են ընտանեկան-կլանային հարաբերություններով։ Դու և քո նմանները չեք պատկերացնում, որ մարդ կարող է լինել ինքնուրույն, կախում չունենալով ոչ ազգականներից ու բարեկամներից, ոչ դրամաշնորհներ տվողներից։

Lինելով «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ առաջին և երկրորդ վարչության անդամ,միակն եմ, որ որևէ պետական պաշտոն չեմ ստացել,հրաժարվել եմ, և երբ Վազգեն Մանոկյանը վարչապետ էր,  ի տարբերություն քեզ, որ հարմարվեցիր նոր , արդեն հակակոմունիստ իշխանությանը և Վազգեն Մանուկյանի վարչապետ եղած ժամանակ, դարձար « Республика Армени» թերթի գլխավոր խմբագիր։  Հասկացա՞ր, դժվար թե։

Աշոտ Մելիքյանն արդարանում է, իր կոմունիստ և «Լենինյան ուղիով» ամսագրի պատասխանատու լինելը, նշելով, որ ղարաբաղյան շարժման սկսվելուն պես, հրաժարվեց կոմկուս-ից։ Իսկ եթե չլիներ ղարաբաղյան շարժու՞մը․․․ Բնականաբար Աշոտ Մելիքյանը կբարձրանար կուսակցական սանդղակով,  դառնալով Գլավլիտ՝ գրաքննության մարմնի առաջատար աշխատող, միևնույն ժամանակ անխոնջ պայքարելով գրաքննության դեմ։

Այս ամեննը ցույց է տալիս, որ հանձին Աշոտ Մելիքյանի, գործ ունենք մի անսկզբունք կոմֆորմիստի հետ։

 Նշեմ, որ ԽՍՀՄ տարիներին,  ինձ երեք անգամ առաջարկություն է եղել,  ընդունվել կումկուս-ի շարքեր։ Երեք անգամ էլ հրաժարվել եմ , նույնիսկ  բաժնի վարիչ դառնալու հեռանկարից հրաժարվելով։

Աշոտ Մելիքյանն ինձ սխալ է հանում, ասելով, որ ինձ հետ երբեք ջերմ, ընկերական հարաբերություններ չի ունեցել։ Փաստորեն ես միամտորեն սխալվել եմ։ Այն որ Աշոտ Մելիքյանը հաճախ ինձ հրավիրում էր տարբեր միջոցառումների, միասին գնում էինք ռեստորան, սրճարան, զրուցում, կատակում էինք, միասին բաժակ բարձրացնում, այդ ամենը ընկերություն չէր։ Ըստ էության նա , ինչպես իր ողջ գործունեության ընթացքում,  ինձ հետ հարաբերություններում նույնպես իրեն կեղծել է։

Բացի ինձ ոչ իրավապաշտպան համարելը, Աշոտ Մելիքյանը ճիշտ է նաև մեկ այլ հարցում։ 2020թ․ պատերազմի պարտությունից, հազարավոր զոհեր տալուց ,Հայաստանի և Արցախի հսկայական տարածքներ կորցնելուց հետո, կյանքս փլուզվեց և իմաստազրկվեց։ Դրանից հետո վերանայեցի իմ հարաբերությունները բոլոր նրանց հետ, ովքեր տարբեր,  իբր պատճառաբանություններով, արդարացնում կամ պաշտպանում էին և են պարտության պատասխանատու, վարչապետ կոչեցյալին։Նրանց բոլորին ես համարում եմ կոլաբորացոնիստներ։ Եվ Աշոտ Մելիքյանը դրանց կարկառուն ներկայացուցիչներից է։

Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի հոդվածը, որին ի պատասխան հոդված էր հրապարակել նաև Աշոտ Մելիքյանը, հղումով։

Աշոտ Մելիքյան Ավետիք Իշխանյան Մարդու իրավունքներ խոսքի ազատություն Հայաստան խմբագրի ընտրանի

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին