Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր ամուսնանում է։ Նրա ընտրյալը Պարույր Աբրահամյանն է։ Նշենք, որ զույգն արդեն երկու երեխա ունի։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք միաժամանակ նաեւ կնքել են իրենց երեխաներին` Մոնթեային եւ Ուիլյամին։ Արարողություններն անցկացվել են Հովհաննավանքում։
Տաթեւիկ Ռեւազյանը ՔԱԿ նախագահի պաշտոնից ազատվել է 2022 թվականի հունիսի 13-ին։