f

Անկախ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կասկադում թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու աչքին. Հայկ Մամիջանյան


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երեւանի կենտրոնում՝ Կասկադում թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու աչքին: Այս մասին ֆեյսբուքյան լայվով պատմեց ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որը «Հայստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ ոստիկանության բաժնի մոտ էր գնացել միջադեպից հետո ոստիկանություն տարված քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար: 

«Երեւանի կենտրոնում՝ Կասկադում հայրենադարձ Կարեն Մկրտչյանը՝ տեսնելով  ԱԺ նախագահին նրա ուղղությամբ բացականչել է այն, ինչ գոռում են բոլորը՝ դավաճան: Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է գալ եւ բռնել Կարենի ձեռքերը, թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո անձամբ մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, պատասան հայհոյանք հնչեցրել Կարենի հասցեին, ընդ որում շատ կեղտոտ հահոյանք եւ դրանից հետո թքել է քաղաքացու աչքին: Սա նա արել է՝ օգտվելով առիթից, որ քաղաքացուն պահում են նրա բազմաթիվ թիկնապահերը: Դրանից հետո թիկնապահները պահել են Կարենին՝ մինչեւ ժամանի ոստիկանությունը: Կարենը բերվել է ոստիկանություն, որտեղնրա անձը ճշտելուց հետո բաց են թողել նրան»,- պատմեց Մամիջանյանը:

 

 

Մամիջանյանի խոսքով՝  սա արվում է նրա համար, որ այլեւս իշխանության ներկայացուցիչներին նման բառեր ասողներ չլինեն:

«Թե Կարենը, թե այլ քաղաքացիները նման դեպքերում  գտնվելու են մեր պաշտպանության ներքո: Իրենք դավաճան են եւ դա լսելու են անդադար»,-ասաց Մամիջանյանը:

 Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, որը նույնպես գտնվում էր ոստիկանության շենքի մոտ, հավելեց, որ փաստացի քաղաքացուն զրկել են իր ազատ խոսքի իրավունքից:

«Փաստորեն հիմա ունենք կոյուղաին ժողովրդավարության բաստիոն եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը օկուպացնող հանցագործ, ով թքում է քաղաքացու դեմքին»,- ասաց Կրպեյանը:

Մամիջանյանը հորդորեց իշխանության ներկայացուցիչներին որեւէ ճնշում՝ եւ իրավական, եւ ֆիզիկական, չփորձեն գործադրել քաղաքացու նկատմամբ:

Ալեն Սիմոնյան Կասկադ Տեսանյութ ՖԲ Գրառում

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին