f

Անկախ

Հայ դատավորի շնորհիվ ԱՄՆ-ն փոխհատուցում կվճարի Իրանին


ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշել է, որ ԱՄՆ-ն խախտել է միջազգային իրավունքը՝ սառեցնելով Իրանի մի շարք ակտիվներ, և պարտավորեցրել է փոխհատուցում վճարել։ 


Համապատասխան որոշումը նիստում հրապարակել է դատարանի փոխնախագահ, ազգությամբ հայ Կիրիլ Գևորգյանը։
Կարդալով դատավճիռը՝ նա նշել է, որ դատավորները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ն խախտել է Իրանի հետ 1955 թվականի «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրի մի շարք կետերով ստանձնած պարտավորությունները։ Սա նկատի ունենալով, Միացյալ Նահանգները «պարտավոր է Իրանին փոխհատուցում վճարել այս որոշման հրապարակման օրվանից 24 ամսվա ընթացքում»,- ընդգծել է Գևորգյանը։ 

«Հարցը կարող է կարգավորել դատարանը՝ կողմերից յուրաքանչյուրի պահանջով»,- հավելել է նա։
Փոխհատուցումն ընդգրկում է որոշ իրանական ընկերությունների ակտիվները, բայց ոչ Իրանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցները՝ ավելի քան 1,57 միլիարդ դոլարի չափով․ Դատարանը որոշել է, որ այն չունի անհրաժեշտ իրավասություն այս հարցում։

Իրանը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ըստ որի՝ ԱՄՆ-ը պետք է փոխհատուցի Թեհրանին իրանական ակտիվների մի մասի անօրինական սառեցման համար։

«Միջազգային դատարանի վճիռը ևս մեկ փաստաթուղթ է, որը հաստատում է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման օրինականությունը և Միացյալ Նահանգների կառավարության վարքագծի սխալ լինելը»,- ասվում է տեքստում։

Վաշինգտոնը հիասթափված է Դատարանի որոշումից, ըստ որի՝ ԱՄՆ-ն անօրինական կերպով սառեցրել է Իրանի որոշ ակտիվները, և պարտավորեցրել՝ փոխհատուցում վճարել, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության առաջին տեղակալ Վեդանտ Պատելի գրավոր հայտարարության մեջ։
 

 

ԱՄՆ Իրան միջազգային դատարան փոխհատուցում Աշխարհում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին