f

Անկախ

Շրջափակման հետևանքով Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 1.9 մլն դոլար


Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ կամ 1.9 մլն դոլար:

 


Այս մասին ասվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում, որը պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավոր տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Երևանում զեկույցի ներկայացմանը տեսակապով միացել էին նաև Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը  ևս ընդգրկված է եղել մասնագիտական թիմում: «Արդեն 108 օր է,ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դա իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա ազդեցություն  է ունեցել: Շատ դժվար կլինի վերականգնել Արցախի տնտեսությունն ապագայում»,-ասաց Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ զեկույցը ներկայացնելու են  միջազգային կառույցներին:

Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է 4 մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմեր:

 
Ըստ զեկույցի՝ շրջափակման հետևանքով Արցախի ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական նվազագույնը 651 մլն դրամ կամ 1.6 մլն դոլար: «1.6 մլն դոլարը առանց բարեկեցության կորստի, զուտ միայն սոցիալ-տնտեսական կորուստների գնահատականն է՝ մեկ օրվա համար, որի մեջ մտնում է հարկերի կորուստը՝ շուրջ 81 մլն դրամի չափով և առաջնային  սոցիալական ծախսերը՝ 36.3 մլն դրամով: Օրական կորուստը 1.65 մլն դոլար ենք ստանում, եթե հաշի առնված չէ բարեկեցության կորստի մասը, եթե բարեկեցությունն էլ հաշվի ենք առնում, ապա ստացվում է 1.9 մլն դոլար յուրաքանչյուր օր՝ առանց գնահատելու պոտենցիալի կորուստը, բուֆերների համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման մեծությունը»,-ասաց Արամյանը:

Շրջափակման հետևանքով 100 օրվա հաշվարկով Արցախին պատճառվել է շուրջ 165 մլն դոլարի չափով տնտեսական վնաս, երբ գնահատվում են սոցիալ-տնտեսական կորուստները և շուրջ 190 մլն-ի չափով, երբ գնահատվում է նաև բարեկեցության կորուստը:

 
Գնահատումները հաշվի չեն առել շրջափակման հետևանքով առաջացող որոշ ծախսեր՝ պոտենցիալի կորուստը և տնտեսական կյանքի այսպիսի ցնցումներից խուսափելու համար բուֆերների համար անհրաժեշտ ծախսերը:

«Որքան այս շրջափակումը երկարում է, այնքան Արցախի տնտեսական պոտենցիալն ավելի է փչանում: Վաղը մյուս օրը կարող է կանգնենք մի իրավիճակի առաջ, որ ընդհանրապես տնտեսական կյանք չունենա, ուղղակի սպառում լինի, փողը դրսից գա, արցախցիներն ուղղակի սպառում անեն, սպառվող ապրանքներն էլ հիմնականում դրսից ներմուծվեն »,-նշեց Արամյանը:

Արցախի տնտեսությունը մինչև 2020 թվականն աճել է, 2020 թվականից սկսած, կրելով պատերազմի աղետալի հետևանքները, երկու տարի անընդմեջ անկում է ապրել, որի տեմպը կազմել է տարեկան միջին հաշվով 17.6 տոկոս: 2022 թվականից Արցախի տնտեսությունը սկսել է վերականգնվել: Հունվար-սեպտեմբերին գրանցվել է զգալի բարձր տնտեսական աճ՝ 18.2 տոկոս: Սակայն այդ բարձր աճը խաթարվել է շրջափակման հետևանքով: Օրինակ՝ դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 20.7 տոկոսով՝ այն դեպքում, երբ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՏԱՑ-ի աճի տեմպերը շարունակել են նախորդ 9 ամիսների աճերի հետ համադրելի բարձր լինել և կազմել են համապատասխանաբար 27.7 տոկոս և 13.5 տոկոս:

Ըստ զեկույցի՝ եթե «կյանքի ճանապարհը» փակ մնա, միջինում կարող է առաջանալ շուրջ 16.2 հազար գործազուրկների առկայություն: Կառավարության համար առաջանում է ևս մեկ բեռ: 1 գործազուրկի համար 68 հազար դրամ նպաստ տրամադրելու դեպքում պետական բյուջեի համար առաջանում է օրական շուրջ 36.3 մլն դրամի կամ 92 հազար դոլարի լրացուցիչ ծախս: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ             քանի դեռ անձը զբաղված էր և աշխատանք ուներ, իր բարեկեցությունն ավելի բարձր էր, քանի որ ստացված աշխատավարձը ակնհայտ 68 հազար դրամ նպաստից բարձր է: Հետևապես, առկա է նաև բարեկեցության կորուստ: Արամյանը կարևորեց միջազգային հանրությանն այս մասին տեղեկացնելը, որ մարդիկ Արցախում բարեկեցության կորուստ ունեն:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ ասաց. «Մենք շրջափակման առաջին օրվանից փորձում էինք ոչ միայն օպերատիվ արձագանքել խնդիրներին, այլ նաև հասկանալ իրավիճակը երկարաժամկետ կտրվածքով: Դրա համար պետք էր անել շատ հետևողական գործ: Եվ ես վստահ եմ, որ մեր արած գործը շատ կարևոր էր մեզ համար և աշխարհին ներկայացնելու համար, որ դա ոչ միայն սննդի ու էլեկտրաէներգիայի խնդիր է, այլ ընդհանուր՝ հասարակության, պետության կյանքի, ապագայի հետ կապված ճգնաժամ է, որն ավելի խորքային է, ավելի շատ խնդիրների առաջ է մեզ կանգնեցրել»:

Զեկույցում կարևորվում է բուֆերների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական և տնտեսական ծախսերը:

Արցախի շրջափակում տնտեսություն կորուստ Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին