f

Անկախ

Լեռնակերտի պեղումները հնարավորություն են ստեղծել հետևել ուշբրոնզեդարյան պաշտպանական համակարգի ձևավորման, կառուցման գործընթացներին


ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբանադաշտում: Բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին (Ք.ա. XVI դ. II կես-XV դ. I կես) վերագրվող թաղումներ, որոնցում միաժա­մա­նակ հանդիպել են և՛ միջինբրոնզեդարյան կարմիրբերդյան, և՛ ուշբրոնզե­դարյան ա­ռարկա­ներ։

 Անցումային փուլի (միջին բրոնզից ուշ բրոնզ) այս դամբաններն ունեն 5-15 մետր տրա­մագծով հենա­պատ-կրոմլեխ։ Խցերը հիմնա­հո­­ղա­յին են՝ ուղղված հյուսիս-հարավ։ Ուշ բրոնզի տարբեր փուլերին վերա­գրվող թաղումներում աճյունը դրված է եղել դիադրման և վերաթաղման եղանակներով։

Այս դամբաններում ուղեկցող գույքը խեցանոթներն են, հազվադեպ՝ ուլունքներ։ Երկաթի դարի վաղ շրջափուլին վերաբերող դամբաններն ունեն հենա­պատ-կրոմլեխներ (8-20 մ տր.), մանր քարերից կազմված ոչ բարձր թմբեր և արևելք-արևմուտք ուղղված սալարկղային խցեր։ Երկաթեդարյան իջեցուկ դամբաններում փաստագրվել են խմբային եղանակով արված թաղումներ։ Բացահայտվել է, որ այս դամբանախմբում խեղված չորս դամբան­ներն արևելյան հատվածում ունեն կցակառույցներ՝ նախատեսված թաղումն ուղեկցող գույքի համար։

Երկաթեդարյան ամրոց Վարի Բերդի բլրի արևելյան լանջին օդալուսանկարահանման միջոցով հավաստվել է «անվաձև» կառույց, որը բաղկացած է կից շրջանաձև այլ կառույցներից։ «Անվաձև» կառույցներ Հայաստանում հայտնի են Արագածի նախալեռներում, որտեղ դրանք հանդիպում են «անապատի օդապարուկներ» կոչված հուշարձանների համատեքստում։ «Անվաձև» կառույցի մնացորդներ փաստագրվել է նաև Արագած լեռան ամենաբարձրադիր հնավայրում՝ Կարմիր Սարում, որտեղ պեղումներով բացահայտվել են վիշապ քարակոթողների կուտակում՝ իրենց նախնական միջավայրում։ Լեռնակերտի օրինակն առանձնահատուկ է նրանով, որ այն առաջին անգամ փաստագրվում է ամրոցի համատեքստում։ Սակայն վերջինիս գործառույթը դեռ պարզ չէ։

Պեղումներով գտնվել են մեծ թվով խեցեղեն և քարե առարկաներ՝ անոթներ, աղորիքներ, անվակներ և այլն, կենդանական ոսկորներ՝ հիմնականում ընտանի՝ մանր և խոշոր եղջերավոր անասուններ։

Լեռնակերտի պեղումները կարևորվում են ուշբրոնզեդարյան հասարակության ուսումնասիրության առումով։ Մասնավորապես, լայն արձագանք է գտել Լեռնակերտի հնագույն ԴՆԹ-ի հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ համաժամանակյա, սակայն տարբեր դամբանախմբերում արված թաղումներում բացված կմախքները ազգակցական կապեր չեն ունեցել։ Դա վկայում է, որ համայնքներում ապրել են տարբեր գերդաստաններ։

Լեռնակերտի ուշբրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխությունների դինամիկայի հետազոտությունը հնարավորություն է տալիս մեկ համալիրում երկու ամրոցների տվյալներով հետևել պաշտպանական համակարգի ձևավորման, կառուցման գործընթացներին։ Շնորհիվ Լեռնակերտի դամբանադաշտի տվյալների՝ Արթիկի, Հառիճի, Հոռոմի, Մաստարայի, Թալինի և Լճաշենի տվյալների հետ բաղդատման, ուրվագծելի են դառնում ուշ բրոնզի դարում բարդ հասարակությունների ձևավորման գործընթացները։ Ամրոցներում, դամբանադաշտերում նշմարվում են ինչպես առանձնաշնորհյալների, այնպես էլ զինվորների, կրոնական սպասավորների և առևտրականների խմբերը։

Պեղումների արդյունքների վերաբերյալ հոդվածներ են տպագրվել հայաստանյան և արտասահմանյան պարբերականներում, զեկուցվել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտաժողովներում։

Լեռնակերտի հնագիտական արշավախումբը գործել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Գիտության պետական կոմիտեի և Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համաֆինանսավորումներով՝ «Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջերի բրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխման միտումները» թեմայի շրջանակներում։

 

Լեռնակերտի պեղումներ Հայաստան խմբագրի ընտրանի

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին