f

Անկախ

Էրդողանը կարող է ընտրություններում հավաքել ընտրողների ձայների 47,4 տոկոսը․ Optimar-ի հարցման արդյունքները


Ընտրողների ավելի քան 47 տոկոսը պատրաստ է քվեարկել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի օգտին մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում, իսկ նրա ընդդիմախոս, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ավելի քան 45 տոկոսը: Այս մասին վկայում են Optimar հետազոտական կենտրոնի հարցման տվյալները, որոնք ներկայացրել է Hürriyet թերթը:

«Optimar-ը, որը ղեկավարում է Հիլմի Դասդեմիրը, հասարակական կարծիքի ուսումնասիրման ընկերություններից մեկն է, որի գործունեությանը ես պարբերաբար հետեւում եմ։ Սա այն ընկերություններից մեկն է, որը ճշգրիտ կանխատեսել է 2014 եւ 2018 թվականների նախագահական ընտրությունները եւ 2017 թվականի հանրաքվեն: Optimar-ի հարցումը, որն անցկացվել է մարտի 13-18-ը 1916 հարցվողների շրջանում, պարունակում է կարեւոր տվյալներ: Իհարկե, հարցումները, որոնք կանցկացվեն, երբ ընտրությունները ավարտվեն, ավելի խորաթափանց կլինեն, բայց Optimar-ի հարցումը լույս է սփռում քվեատուփի վրա»,-գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ 

Հարցման տվյալներով՝ հիմնական պայքարը կընթանա Էրդողանի եւ Քըլըչդարօղլուի միջեւ։ Այսպես, գործող նախագահը, ըստ տվյալների, հավաքել է 47,4 տոկոս, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,3 տոկոս։

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն մայիսի 14-ին:

Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան համապետական ընտրություններ հարցում Աշխարհում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին