Սլովակիան Ուկրաինային փոխանցել է անցյալ տարի ազգային ՌՕՈՒ կազմից դուրս բերված 13 ՄիԳ-29 կործանիչներից առաջին չորսը։ Այս մասին հինգշաբթի հայտնում է հանրապետության ՊՆ-ն։
Սլովակիայի վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերը չորեքշաբթի հայտնել է, որ Ուկրաինայից տեխնիկական մասնագետներն այժմ գտնվում են երկրում։ Նրանք աշխատանքներ են տանում ՄիԳ-29 ինքնաթիռների ընդունման ուղղությամբ, որոնք Բրատիսլավան անհատույց փոխանցում է Կիեւին։