f

Անկախ

Ծառերը հիվա՞նդ են, թե՞ տգեղ. ամռան շոգերին ընդառաջ Կասկադի մոտ ծառաջարդ է


Կասկադի մոտակայքում արդեն հատվել են շուրջ 30 և ավելի տարի առաջ տնկված թեղիները, որոնք փոխարինվելու են սակուրաներով։

«Ծառը ենթակա է հատման և փոխարինման». այսպիսի գրությամբ ծանուցման թերթիկներ են փակցված Երևանի տարբեր փողոցներում` ծառերի վրա։ Այդ թերթիկներից կա ոչ միայն հաստաբուն, հին կամ հիվանդ, այլև ընդամենը մի քանի տարի առաջ տնկված ծառերի վրա։ Պատճառաբանվում է, որ դրանք բոլորը դեֆորմացված են և ոչ կենսունակ։ Հատումը սկսվել է այսօր Մոսկովյան փողոցից՝ Կասկադ համալիրին հարող տարածքից։ Sputnik Արմենիան այցելել է Կասկադ և տեղում ծանոթացել իրավիճակին։

НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023

Հատվել են մայթեզրին տնկված ծառերը, որոնց մի մասն անգամ չորացած չէին, պարզվում է` շուրջ 30 և ավելի տարեկան թեղիների փոխարեն սակուրաներ են տնկելու։ Նույն ճակատագիրն է սպասում նաև սրճարանների տարածքում եղած ծառերին։

НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023

Կտրված ծառ

Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային ծառահատումները բուռն քննարկումների և դժգոհությունների առիթ են դարձել երևանցիների շրջանում։ Կասկադի մոտ հավաքվել էին անհանգստացած բնակիչները, որոնք ցանկանում էին իմանալ, թե ինչ է կատարվում և ինչ է լինելու հետո։

НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023

Մտահոգ քաղաքացիներ

«Ես այս տարածքում եմ ապրում, տարիներ շարունակ տեսնում եմ, որ այս ծառերը ծաղկում են։ Ովքե՞ր են այդ մասնագետները, որ որոշել են, թե այստեղի բոլոր ծառերը հատման ենթակա են։ Սա մարազմ ա։ Քաղաքի կենտրոնում, այս հատվածներում, որ սիրուն այգի է, սրճարաններ կան, շատ մարդիկ են լինում, ամառվա շեմին կտրում են ծառերը, որ մարդիկ շոգից մեռնե՞ն։ Քանի՞ տարի հետո են այդ փոքր ծառերը նույն էֆեկտը տալու»,– ասաց բնակիչներից մեկը` Սվետլանան։

НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023

Մոսկովյան փողոց

Մեկ այլ քաղաքացի էլ ցավով նշեց, որ բնության մասնիկները կրճատվում են, ոչ հիվանդ ծառերն էլ են կտրում։ Ըստ նրա` հիվանդ ծառերը կարելի է կտրել, բայց միայն տեսքի համար բոլորը հատելը ճիշտ որոշում չէ։

Այս դժգոհություններին ի պատասխան քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, որը չներկայացավ, պնդեց` այդ տարածքի ծառերի 70 տոկոսը հիվանդ են, իսկ այժմ փոխարինվում են ավելի գեղեցիկ ու քաղաքին հարիր ծառերով։ Հարցին, թե ծառերն այնուամենայնիվ հիվանդ էին, որ հատում են, թե ուղղակի տգեղ տեսք էին հաղորդում Երևանին, քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց` հիվանդ էին, բայց գեղեցիկ տեսքը կարևոր է։

Տարածքում էր նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ծառահատման և փոխարինման վերաբերյալ քննարկում է եղել այս տարվա փետրվարին, մասնակցել են մի շարք գիտնականներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, և նրանք միաձայն են նման որոշում կայացրել։

«Երևանում կանաչ տարածքները մեկ շնչին ընկնող չափաբաժնով շատ քիչ են, և հենց այդ քչի մեջ էլ մի մասը զբաղեցված է անպիտան ծառերով։ Մենք ոչ մի վատ բան չենք անում, ոչ թե անպիտան ծառերն ենք հեռացնում, այլ այդ քիչ տարածքները փորձում ենք զբաղեցնել պիտանի ծառերով։ Դրանք տնկման պահին կկատարեն իրենց գործառույթը, ինչի համար նախատեսված են»,– ասաց Բեգոյանը։

 

Նա ընդգծեց, որ բերվել են պատրաստի սաղարթներով 10 տարեկան ծառեր, որպեսզի դրանք անմիջապես սկսեն կատարել ֆունկցիան, ստվեր ապահովեն մարդկանց համար շոգ եղանակին։ Սայաթ–Նովա պողոտայում նախատեսվում է սոսիներ տնկել, որոնք էկոլոգիապես լուրջ խնդիրներ կարող են լուծել։ Քաղաքապետարանը նաև որոշել է ոռոգման համակարգ անցկացնել, որպեսզի նոր տնկված ծառերի խնամքը հեշտ լինի։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Երևանում թեղիները խնդիր ունեն, բայց ոչ զանգվածային, և դրանք դեռ կարող էին ծառայել, իսկ հացենիները հատելուն նա բացարձակապես համաձայն չէ։

«Թեղին ամենափոշեկլանող և ջրադիմացկուն ծառատեսակն է։ Թեղին, հացենին, սաֆորան բանվոր ծառատեսակներ են և իդեալական մեր մայրաքաղաքի պայմանների համար։ Ծառը քաղաքում դրվում է էկոծառայություն մատուցելու համար, իսկ գեղեցիկ ծառերը դրվում են այգու տարածքում։ Թեղին տնկվել է Երևանում փոշու մակարդակն իջեցնելու նպատակով և գրեթե խնամք չի պահանջում` ի տարբերություն սակուրայի։ Այդ ծառը Երևանի պայմանների համար ընդհանրապես պիտանի չէ և թեղիի նման երկարակյաց չէ, ինչպես նաև փոքր սաղարթ ունի»,– նշեց փորձագետը։

 

Վարդանյանի խոսքով` այսօր Երևանում շինարարության պատճառով տագնապալի էկոլոգիական վիճակ է, և նոր տնկվող ծառատեսակներն էկոծառայություններ մատուցելու ունակությամբ պետք է մի քանի անգամ գերազանցեն նախորդին։

Бывшая замдиректора НКО Озеленение и охрана окружающей среды Кристине Варданян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023

Քրիստինա Վարդանյան

Մասնագետն առաջարկեց նման ծրագիր իրականացնել փորձնական տարբերակով (մեկ փողոցում) և միայն դրական արդյունքից հետո լայնամասշտաբ հատման և փոխարինման աշխատանքներ սկսել։ Այս իրավիճակում նա առավել նպատակահարմար է համարում առաջին հերթին նոր տարածքներում զանգվածային կանաչապատման գործընթաց իրականացնելը։

НКО Озеленение и охрана окружающей среды вырубает деревья на улице Московян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023

Հատված ծառ

Директор НКО Озеленение и охрана окружающей среды Армен Бегоян - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2023

Կասկադ ծառեր Երևանի քաղաքապետարան Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին