f

Անկախ

ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհրդականները Չինաստանին կոչ են արել հրապարակել COVID-19 համավարակի ծագման հետ կապված բոլոր տեղեկությունները այն բանից հետո, երբ նոր տվյալներ են կարճ ժամանակով տեղադրվել են տվյալների միջազգային բազայում, որն օգտագործվում է պաթոգեններին հետեւելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

SARS-CoV-2 վիրուսի նոր գենետիկական տվյալները, ինչպես նաեւ 2020 թվականին Չինաստանի Ուհան քաղաքի ողջ կենդանիների շուկայից վերցված նմուշների վրա հիմնված լրացուցիչ գենոմային տվյալները չինացի գիտնականներն այս տարվա սկզբին կարճ ժամանակով վերբեռնել են բաց հասանելիության GISAID տվյալների բազայում, ինչը թույլ է տվել այլ երկրների մասնագետներին ծանոթանալ դրանց, ասվում է ԱՀԿ նոր պաթոգենների ծագմամբ զբաղվող Գիտախորհրդատվական խմբի (SAGO) շաբաթօրյա հայտարարության մեջ։

Վիրուսի այս գենետիկ տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ շուկայում կան ջրարջատիպ շներ, որոնք նույնպես կարող էին վարակվել կորոնավիրուսով, ինչը վիրուսի փոխանցման շղթան բացահայտելու նոր բանալի է տալիս։

GISAID-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ տվյալները «հետ են կանչվել» եւ «ներկայումս թարմացվում են նոր եւ լրացուցիչ տվյալներով՝ այժմ պատրաստվող հրապարակման շրջանակներում»:

Հիվանդությունների վերահսկման չինական կենտրոնը նախատեսում է տվյալները կրկին ներկայացնել Nature գիտական ամսագրում, ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր:

«Այս տվյալները վերջնական պատասխան չեն տալիս այն հարցին, թե ինչպես է սկսվել համավարակը, բայց յուրաքանչյուր տվյալ կարեւոր է մեզ այդ պատասխանին մեզ ավելի մոտեցնելու համար,- ուրբաթ ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը,- Այս տվյալները կարող էին եւ պետք է տրվեին երեք տարի առաջ»:

«Մենք շարունակում ենք Չինաստանին կոչ անել թափանցիկ լինել տվյալների փոխանցման հարցում, անցկացնել անհրաժեշտ հետաքննություն եւ կիսել արդյունքները»,- ասել է նա:

ԱՀԿ-ն եւ այլ գիտնականներ նաեւ նշել են, որ չեն կարող բացառել այն հավանականությունը, որ վիրուսը ծագել է Ուհանի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրվում են վտանգավոր պաթոգենները: Չինաստանը հերքում է նման կապը։

2022 թվականի հրապարակումը նշում է, որ շուկայում եւ շրջակայքում գտնվող տաղավարներից եւ կոյուղիներից հավաքված 923 նմուշների մի փոքր մասը դրական է եղել վիրուսի համար։ Հետազոտված կենդանիների 457 նմուշներում վիրուսը չի հայտնաբերվել։ Սկզբում հրապարակման մեջ նշվում էր, որ նմուշներ չեն հավաքվել ջրարջատիպ շներից։

Նոր վերլուծությունը ենթադրում է, որ «ջրարջատիպ շները եւ այլ կենդանիներ կարող էին ներկա լինել մինչեւ շուկայի մաքրումը հանրային առողջության ջանքերի շրջանակներում»,- ասվում է SAGO-ի հայտարարության մեջ:

ԱՀԿ-ն հրահանգել է SAGO-ին շարունակել հետաքննել համավարակի ծագումը, որն ամբողջ աշխարհում սպանել է մոտ 7 միլիոն մարդու:

Աշխարհում ԱՀԿ Չինաստան նոր կորոնավիրուս

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին