f

Անկախ

ԵՊՀ պրոֆեսորը՝ միջազգային նշանակության հետազոտական աշխատանքների ղեկավար


ԵՊՀ-ում կ.գ.դ., պրոֆեսոր Սուսաննա Բադալյանի ղեկավարությամբ կատարվում են սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառի հետազոտություններ, որոնք իրականացվում են եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարանների հետ գործակցության շրջանակում և ֆինանսավորվում են արտաքին և ներքին դրամաշնորհներով:

Համալսարանում առաջին անգամ ուսումնասիրվում են Հայաստանի բազիդիալ և պայուսակավոր դեղասնկերը Գյոթինգենի, Մոնպելիեի, Բոլոնիայի, Ուրբինոյի, Եկատերինբուրգի, Մոսկվայի, Թենեսիի, Յենայի և այլ համալսարանների հետ համագործակցությամբ: Այդ հետազոտությունների արդյունքում նկարագրվել են մակրոմիցետների 14 նոր տեսակներ, գնահատվել Հայաստանի դեղասնկերի բնական ռեսուրսները, դրանց կենսատեխնոլոգիական ներուժն ու կենսաբժշկության մեջ կիրառման հեռանկարները:

 

Խոսելով արտասահմանյան համալսարանների հետ փոխգործակցության կարևորությունից՝ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Ս. Բադալյանն առանձնացրեց Մոնպելիեի, Գյոթինգենի և Բոլոնիայի համալսարանների հետ տասնամյակներից ի վեր առկա համագործակցությունը: Նա փաստեց, որ հետազոտական նպատակով Գերմանիա կատարած այցելությունները ֆինանսավորվել են Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ֆինանսավորած դրամաշնորհների շրջանակում, ինչն էլ հիմք է դարձել 2005 թ. ԵՊՀ-ում սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի համալսարանական գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծման համար:

 

Մեզ հետ զրույցում պրոֆեսոր Բադալյանը վստահեցրեց. «Սնկերի կենսաբանության ու կենսատեխնոլոգիայի ոլորտում համագործակցությունը գիտական նոր բացահայտումների սկիզբ կլինի, կընդլայնվեն սնկերի կենսաբանության, կարգաբանության և վերարտադրության մեխանիզմների վերաբերյալ պատկերացումները։ Սնկերի նոր տեսակների ու շտամների կենսագենետիկական նկարագրությունները կհամալրեն ԵՊՀ ավելի քան 600 սնկային կուլտուրաների հավաքածուն, որի առկայությունը կխթանի Հայաստանում սնկերի կենսատեխնոլոգիայի, գենետիկայի, մոլեկուլային կարգաբանության ու ֆիլոգենիայի ժամանակակից ուղղությունների հետագա զարգացումը»:

 

 

Նրա խոսքով՝ սնկային կենսատեխարտադրանքների (առողջարար սնունդ, կոսմետիկ միջոցներ, ռեկոմբինանտ-ԴՆԹ դեղեր և այլն) ստեղծման ու կիրառման հեռանկարները խոստումնալից են: Դրանք կախված են սնկային oրգանիզմների կենսաբանական առանձնահատկությունների հիմնարար հետազոտությունների արդյունքներից:

 

Որպես գիտական ներդրում, պրոֆեսոր Բադալյանը կարևորեց Հայաստանում առաջին անգամ նախաձեռնված դեղասնկերի, սնկերի գենետիկայի և ֆիլոգենիայի, մոլեկուլային կարգաբանության, ինչպես նաև մակրոմիցետների կենսացիկլի անսեռ փուլի ուսումնասիրման հետազոտությունները, որոնց արդյունքները լրացնում են սնկերի կենսաբանության վերաբերյալ արդի գիտելիքները:

 

Անդրադառնալով գործակցության արդյունքներին՝ պրոֆեսորը նշեց. «Մեր գործընկերների հետ տպագրել ենք 60-ից ավելի հոդվածներ, եղել ենք «SPRINGER» և «CRC Press» հրատարակչություններում տպագրված 11 գրքերի առանձին գլուխների (դրանցից սնկերի մոլեկուլային կարգաբանության, ֆիլոգենիայի և գենետիկայի ոլորտի վերաբերյալ հրապարակումներն առաջինն էին Հայաստանում) խմբագրական կազմում: Հետազոտություններից ստացված արդյունքների վերաբերյալ զեկուցումներ ենք ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած գիտաժողովներում»:

 

Ս. Բադալյանն արժևորեց անցյալ տարի անցկացված գիտահետազոտական եռամսյա աշխատանքը պրոֆեսոր Կյուզի լաբորատորիայում (Գյոթինգենի համալսարան), ինչպես նաև Բրիտանական սնկաբանների միության 100-ամյակին նվիրված և Գերմանական գենետիկների միության սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի վերաբերյալ գիտաժողովների ժամանակ ներկայացված զեկուցումները:

 

Մատնանշելով գիտահետազոտական նպատակով կատարված այցելությունների ընձեռած հնարավորությունները՝ Ս. Բադալյանն ընդգծեց. «Դրանց ժամանակ միշտ քննարկել ենք ԵՊՀ-ի հետ համագործակցության հնարավորությունները: Վերջերս, օրինակ, Կյուի թագավորական բուսաբանական այգի կատարած այցելությունը հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալու սնկաբանության և բուսաբանության նորագույն նվաճումներին, այլև կազմելու հետազոտական նոր համատեղ ծրագրեր»:

 

 

Կարևորելով ԵՊՀ միջազգայնացման դերը համալսարանի վարկանիշի բարձրացման և ուսումնական գործընթացի զարգացման գործում՝ նա նշեց. «Միջազգային կապերի հաստատումը կնպաստի ԵՊՀ-ում նոր դասընթացների ներդրմանը: Սրա լավագույն օրինակներից է «Սնկերի բջջաբանության և գենետիկայի հիմունքները» մագիստրոսական ծրագրի ներդրումը ԵՊՀ կրթական ծրագրերում, որին հաջորդեց համանուն դասագրքի հրատարակումը»: Այս համատեքստում Ս. Բադալյանը փաստեց, որ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները միշտ ներգրավված են եղել սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում ընթացող բոլոր միջազգային ծրագրերում:

 

Հավելենք, որ պրոֆեսոր Բադալյանը եղել է միջազգային կոնֆերանսների գիտական կոմիտեի անդամ Գյոթինգենի, Բոլոնիայի, Եկատերինբուրգի և այլ համալսարաններում: Նա 2001 թ. Կիևում տեղի ունեցած դեղասնկերի առաջին՝ հիմնադիր կոնֆերանսի գիտական կոմիտեի անդամ է եղել: Ս. Բադալյանը՝ կրկին որպես գիտական կոմիտեի անդամ, հրավիրված է Դեղասնկերի 12-րդ կոնֆերանսին, որը տեղի կունենա 2024 թ. Իտալիայում:

 

Սուսաննա Բադալյան ԵՊՀ սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառի հետազոտություններ Հայաստան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին