f

Անկախ

Պատմություն մեկի, որ դժբախտաբար շատերինն է


Լույս է տեսել

Պատմություն մեկի, որ դժբախտաբար շատերինն է

Ուրիշ ոչ մի ծառ ու ոչ մի պտուղ այնքան բախտակից չէ մեր ժողովրդին որքան նուռն ու նռնենին: Հայը ուր գնացել է իր այգու ջահել նռնենիների մի քանի տունկ տարել է իր հետ և դրանով իր հին ոստանի կարոտը մեղմել:

Այս ավանդույթից է ծնվել, անշուշտ, վաստակաշատ մանկավարժ և մշակույթի նվիրյալ մշակ Էմմա Անտոնյանի ՛՛Վիրավոր նռնենի՛՛ (Երևան, ՛՛Վան Արյան՛՛, հրատ. 2022թ) գրքի վերնագիրը: Գիրք, որ ուշադրության արժանի վավերապատում է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսական օրերի մասին, նվիրված գոյամարտի ակտիվ մասնակիցներից մեկին՝ Մհեր Քոչարյանին և նրա զինակիցներին:

Առանց արցունքի չես կարող կարդալ այս գրքի հոգեխուզ էջերը ու նայել նրանում զետեղված լուսանկարներին: Հուզմունք, հպարտություն, տագնապ, հույս ու լույս խառնվում են ու ընթերցողին հրավիրում հայրենապաշտության անավարտ դասի: Գիրքը բացվում է խմբագիրներ՝ լրագրող, երգիծաբան Գագիկ Անտոնյանի (ում հետ մի քանի տարի աշխատել եմ Թումանյանի շրջժողկրթբաժնում) և գրող Հովհաննես Կարապետյանի արժևորող տեքստերով, հետո ,հեղինակի կողմից նախաբանում և գրքի շարադրանքում Էմմա Անտոնյանը ուշագրավ մանրամասներ է պատմում Վանաձորի թիվ 4 դպրոցի շրջանավարտ, Հայաստանի ծանրամարտի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն Մհեր Մարտինի Քոչարյանի ու նրա զինակից ընկերների սխրանքի մասին:

Սա պատմություն է մեկի, որ դժբախտաբար շատերինը եղավ: Մհեր Քոչարյանը զոհվել է 19 տարեկանում, Շուշիի ազատագրման համար մղված մարտերում: Կարծում եմ գրքի նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա, երբ ընթերցողը իմանա, որ հեղինակը պատմության գնահատված ուսուցչուհի է, էությամբ ստեղծագործող, 4 դպրոցական պիեսների և բազմաթիվ երգերի հեղինակ, այդ թվում ՛՛Հորովել՛՛ համույթի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանի կատարմամբ հնչող ,Զարաքիլիսաե-ն է : Որպես նրա ընտանիքի վաղեմի բարեկամ ես լիովին կիսում եմ կինոռեժիսոր Իվան Անտոնյանի ,Լոռվա արվեստագետներե. Էմմա Անտոնյան վավերագրական ֆիլմում հնչած գնահատականնները:

Համոզված եմ, որ արդեն իրականություն է գրքի առաջնախոսքում հնչած նրա ցանկությունը՝ ՛՛Վիրավոր նռնենի՛՛-ն իմ և էլի շատերի գրասեղանին է: Նոր ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում բարեկամիս ու սպասում մեր ազգային հաղթանակների մասին պատմող նրա վավերագրություններին:

 

Վաղարշակ Ղորխմազյան

  Վաղարշակ Ղորխմազյան  Էմմա Անտոնյան գիրք

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին