f

Անկախ

5 ըմպելիք, որից պետք է հրաժարվեք, եթե ուզում եք նիհարել


Դիետայի ընթացքում լավագույն ըմպելիքը ջուրն է՝ առանց գազի և առանց հավելումների։ Բավարար քանակությամբ ջուր ըմպելն օգնում է, որ հեշտ նիհարեք և լինեք առողջ։ Սննդաբան Նատա Գոնչարը թվարկում է այն 5 ըմպելիքները, որոնցից հրաժարվելը կօգնի, որ ազատվեք ավելորդ կիլոգրամներից։

Մարդուն անհրաժեշտ է ջուր։ Այն կարգավորում է օրգանիզմում ընթացող պրոցեսները՝ խթանում է նյութափոխանակությունը, լավացնում է մաշկի վիճակը, ապահովում  է ջրի և աղի հավասարակշռությունն օրգանիզմում։

Առանց բավարար քանակությամբ ջուր ըմպելու դժվար է պատկերացնել նիհարելու առողջ պրոցես։ Նախ՝ ջրազրկված օրգանիզմը ջուրը կուտակում է, ինչի հետևանքով այտուցներ են առաջանում, դրա հաշվին էլ քաշն ավելանում է։ Բացի այդ, ջրի պակասի հետևանքով նյութափոխանակությունը դանդաղում է։

Ամեն ոք պետք է օրական խմի իր քաշին համապատասխան քանակությամբ ջուր։ Իսկ հաշվարկելու բանաձևը հետևյակն է՝ 30 մլ ջուր յուրաքանչյուր կիլոգրամին, այսինքն՝ 50 կգ դեպքում պետք է օրական խմեք 1,5 լիտր ջուր։  

Եթե հաստատապես որոշել  եք նիհարել և բարելավել Ձեր առողջական վիճակը, վերանայեք Ձեր սննդակարգը և ուշադրություն դարձրեք, թե ինչ եք ըմպում օրվա ընթացքում։ Երբեմն պատահում է, որ մարդ օրվա ընթացքում ուտում է չափավոր կալորիականությամբ սնունդ, բայց չարաշահում է, օրինակ, գազավորված քաղցր ըմպելիքները, որն էլ ավելորդ քաշի պատճառ է դառնում։

Ստորև կներկայացնենք 5 ըմպելիքներ, որոնք խանգարում են նիհարելուն, երբեմն էլ մարդու ավելորդ քաշի բուն պատճառն են։

Քաղցր գազավորված ըմպելիքներ

Քաղցր գազավորված ըմպելիքները, որոնք առատորեն պարունակում են շաքար և արոմատիզատորներ, գրգռում են ախորժակը, արյան մեջ բարձրացնում են շաքարի մակարդակը և նպաստում ավելորդ կիլոգրամներ հավաքելուն ավելի, քան, օրինակ՝ բուլկիները։ Քաղցր գազավորված ըմպելիք օգտագործելիս հեշտ ու արագ գերազանցում ենք շաքարի և կալորիաների օրական նորման։

Միջինում 1 լիտր գազավորված ըմպելիքը պարունակում է 112 գրամ շաքարավազ՝ մոտ 420 կիլոկալորիա, ինչը համարժեք է սննդի մեկ լիարժեք ընդունմանը, օրինակ՝ մեկ ափսե սև բրնձին՝ ծովախեցգետնով և ավոկադոյով։

Ավելին, շատ արտադրողներ գազավորված ըմպելիքների մեջ ավելացնում են կոֆեին, գունանյութեր և այլ նյութեր, որոնք օրգանիզմից դուրս են հանում կալցիումը։

Ցածր կալորիականությամբ գազավորված ըմպելիքները որևէ բանով ավելի օգտակար չեն։ Զրոյական կալորիականությունն  ստանում են շաքարի փոխարինիչների միջոցով, որոնք անվտանգ չեն մարդու օրգանիզմի համար։

Սուրճ քաղցր հավելումներով

Մեկ բաժակ կաթնային սուրճն  օշարակով իր կալորիականությամբ կարող է փոխարինել լիարժեք ճաշին և պարունակել շաքարի օրական չափաբաժինը, որը ցանկալի է ստանալ մրգերից։ Դատարկ հեղուկ կալորիաներից օգուտ չունեք, բացի րոպեական վայելքը։

Քաղցր սուրճը չի պարունակում սննդարար նյութեր, ուստի և այն քաղցը չի հագեցնում և տևական ժամանակով էներգիա չի հաղորդում։ Արյան մեջ ինսուլինի կտրուկ աճը առույգության թվացյալ պատրանք է ստեղծում, սակայն 20 րոպե անց այդ ազդեցությունն անցնում է, և մենք արդեն զգում ենք թուլություն և քնկոտություն։

Քաղցր ըմպելիքը բարձրացնում է շաքարի մակարդակն արյան մեջ և էլ ավելի է գրգռում ախորժակը։ Նման սուրճից հետո մենք ուզում ենք ուտել։ Արդյունքում ուտում ենք չափից շատ։

Շաքարով և հավելումներով սուրճի բոլոր տեսակները, կլինի օշարակով, շոկոլադով, սերուցքով, թե այլ տարբերակ, բարձր կալորիանկանությամբ ու արագ ածխաջրերով «թակարդ»  է մեր օրգանիզմի համար, որը նպաստում է աղեստամոքսային համակարգի աշխատանքի խանգարմանը, ակնեի առաջացմանը, ավելորդ քաշին։ Նման ըմպելիքն օրվա մենյուից վստահաբար պետք է հեռացնել։

Եթե չեք կարողանում հրաժարվել սուրճից, որն ունի նաև միզամուղ հատկություն և կարող է նպաստել օրգանիզմի ջրազրկմանը, ապա գոնե այդ ըմպելիքում ավելացրեք որոշ օգտակար համեմունքներ՝ մեխակ, կարդամոն, կոճապղպեղ, քրքում, դարչին, նարինջ, մշկընկույզ և այլն։

Իսկ սրճարաններում նախապատվությունը տվեք հնարավորինս պարզ բաղադությամբ սուրճերին։

Փաթեթավորված հյութեր

Խանութից գնված հյութերն ու նեկտարները այնքան էլ օգտակար չեն առողջության համար, որքան էլ գովազդը հակառակը պնդի։ Նախ՝ այդ հյութերը շատ քիչ քանակությամբ են պարունակում բուսական ծագման բջջանյութ և աղքատիկ են նաև վիտամինների և միներալների պարունակությամբ։ Բացի այդ, արտադրողների մեծ մասն առաջարկում են հյութեր շաքարի առատ պարունակությամբ, ներկանյութերով և կոնսերվանտներով՝ ի հավելումն մրգերում պարունակվող ֆրուկտոզայի։

Այսինքն՝ հյութը դատարկ կալորիա է հեղուկ տեսքով, որը քաղց չի հագեցնում, փոխարենը բարձրացնում է ինսուլինի քանակն արյան մեջ և նպաստում քաշի ավելացմանը։ Մեկ բաժակ հյութ ըմպելով ստանում ենք մոտ 220 կիլոկալորիա, որը, սակայն, մեզ չի հաղորդում էներգիա տևական ժամանակով, չի պարունակում սննդարար նյութեր և չի հագեցնում քաղցը։

Շաքարի պարունակությամբ հյութերն ու նեկտարները գրեթե համարժեք են գազավորված ըմպելիքներին։

Անգամ թարմ քամած հյութերի չարաշահումը նպաստում է ավելորդ քաշին և բարձրացնում  շաքարային դիաբետի առաջացման ռիսկը։

Բացի այդ, հյութերը հարուստ են տարատեսակ թթուներով, որոնք կարող են վնասել ստամոսքի լորձաթաղանթը և ատամների էմալը։

3-ը մեկում սուրճ

Եթե բնական սուրճը չափավոր քանակությամբ օգտագործելն օգտակար է առողջության համար, ապա նույնը չի կարելի ասել «3-ը մեկում» սուրճերի մասին։ Այն ընդհանուր ոչինչ չունի իրական սուրճի հետ։ Այս ըմպելիքները պարունակում են մինչև 70 տոկոս շաքարավազ, ինչպես նաև սերուցք և կաթ, առավել հաճախ ցածրորակ, բուսական հիմքով։

Սուրճի բաժինը նման ըմպելիքի մեկ տուփում սովորաբար չի գերազանցում 0,3 տոկոսը։ Նման ըմպելիքը, բացի դատարկ կալորիաներով հարուստ լինելը, հարուստ է նաև «քիմիայով», որը բացասաբար է անդրադառնում օգանիզմի վրա։

Ալկոհոլային ըմպելիքներ

Ալկոհոլային խմիչքների մեծ մասը բարձր կալորիականությամբ ըմպելիքներ են, որոնք դժվար են յուրացվում օրգանիզմի կողմից։ Այդ պատճառով դանդաղում է նյութափոխանակությունը։ Ալկոհոլն ինքնին ճարպաշերտի չի վերածվում մեր օրգանիզմում, սակայն այն դանդաղեցնում է ճարպերի քայքայման գործընթացը։ Արդյունքում օրգանիզմը ճարպի է վերածում այն սնունդը, որն ալկոհոլի հետ օրգանիզմ է մուտք գործում։

Սլացիկ կազմվածքի համար վնասակար են հատկապես կոկտեյլները, որոնք պարունակում են քաղցր օշարակներ, հյութեր և այլ հավելումներ։ Երեկոյի ընթացքում երկու կոկտեյլը չի կարող հագեցնել քաղցն այնպես, ինչպես լիարժեք ընթրիքը, ուստի մենք հավելյալ նաև ընթրում ենք՝ կոկտեյլից հետո մի լավ  ուտելով։ Արդյուքնում ստացվում է, որ չափից շատ կալորիաներ ստացանք։

Առողջ նիհարելու կարևոր նախապայմանը բալանսավորված սննդակարգ ունենալն է; Կարևորը՝ մի քաղցեք, հրաժարվեք վնասակար ըմպելիքներից՝ դրանք փոխարինելով բուսական թեյերով և համեմունքների թուրմերով։

Աղբյուրը՝ www.sport-express.ru

 

առողջություն դիետա նիհարել առողջ ապրելակերպ խմբագրի ընտրանի սուրճ

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին