f

Անկախ

«Մեր ուշքն ու միտքն Արցախի ինքնորոշումն է». ինչպես են Մարտի 8-ը տոնում շրջափակված Արցախում


44-օրյա պատերազմից հետո Մարետա Շահնազարյանը կանանց միամսյակը մեծ շուքով նշելու սիրտ չունի, Արցախում ադրբեջանական վերջին դիվերսիայից հետո առավել եւս:

«Թշնամու ինադու ցանկանում ենք ինչ-որ տեղ տոն սարքել այս օրը: Կարեւորը չենք ընկճվում, լավ բաների ենք սպասում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Մարետա Շահնազարյանը:

Տիկին Մարետան հիշում է՝ 44-օրյա պատերազմից առաջ ամեն ինչ Արցախում այլ էր. ցերեկույթներ էին կազմակերպում, տոնում՝ ուրախ սրտով, բարձր տրամադրությամբ ու հույսով լցված, որ ամեն ինչ լավ է լինելու: Հիմա գարնանային սպասված տոնի վառ գույները խամրել են:

«Այդ նվերները կարծես՝ չեն ուրախացնում: Գուցե վատն այն է, որ չենք ուրախանում, բայց չենք կարողանում ուրախանալ: Տա Աստված, որ լավ տոն դառնա դա մեզ համար, այնպիսին ինչպիսին որ եղել է: Մայրության եւ գեղեկցության իսկական տոն լինի՝ առանց արցունքների»,- նշում է Մարետա Շահնազարյանը:

Չնայած տոնական օր է, բայց Աննա Մանագասարյանը, ինչպես մյուսները, տանը չեն՝ Արցախում Մարտի 8-ն աշխատանքային է: Թեւ ուրախանալու առիթները շատ չեն, բայց առավոտյան երեխայից ստացած ծաղիկն ու շնորհավորանքն են Աննային տոնական ժպիտ պարգեւել.

«Որ ասեմ կա տոնական տրամադրություն՝ չէ, չկա այդ տոնական տրամադրությունը: Ոստիկանների դեպքից հետո բոլորն ավելի շատ ընկճվեցին: Տոնական եռուզեռը չկա, միջոցառումներ չկան, բայց մարդիկ իրար տեսնելիս շնորհավորելու ավանդույթը պահպանում են»:

Գայանե Սարգսյանը Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում է ապրում, արդեն քանի տարի միայն խոսքերով են նշում միամսյակը:

«Ծաղիկների եւ նվերների մասին չեմ խոսում, առանձնահատուկ տոնելու մասին ընդհանրապես չեմ ուզում նույնիսկ մտածել: Հիմա մեր միտքը միայն մի բան պետք է լինի, թե ինչպես հասնենք մեր Արցախի ինքնորոշմանը, մնանք ու արարենք Արցախում, ծաղկացնենք ու շենացնենք Արցախը»,- ասում է Գայանե Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութ Արցախի շրջափակում ինքնորոշման իրավունք Մարտի 8 Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին