f

Անկախ

Վիեննայի եւ Պետերբուրգի հանդիպումների օրակարգը նշանակում էր շփման գծի միջազգայնացում. դրան շատ մոտ էինք. Շահնազարյան


Ողջ բանակցային գործընթացի ժամանակ բացառվել է Արցախի որեւէ կարգավիճկ Ադրբեջանի կազմում: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:

«Ամեն անգամ, երբ ասում ենք անվտանգություն, դրա բարձրագույն վիճակը անկախության կարգավիճակն է, միջազգային սուբյեկտի կարգավիճակն է, եւ այս սկզբունքը պահպանվել է ողջ բանակցային գործընթացի ժամանակ:

 

 

Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ Հայաստանը եւ Արցախը նույն անվտանգության համակարգում էին, դրա կարեւոր բաղադրիչներից մեկը արտաքին քաղաքականությունն է, նաեւ տնտեսությունը:

Մյուս կարեւոր սկզբունքը, որով առաջնորդվել է Հայաստանն այդ տարիներին, դա ռազմաքաղաքական բալանսի ապահովումն է, որը մեծ հաջողությամբ հնարավոր է եղել իրականացնել:

Շատ կարեւոր է այն, թե ում հետ է Հայաստանը բանակցում, անգրագիտություն է կարծել, որ Հայաստանը բանակցել է Ադրբեջանի հետ: Հայաստանը բանակցել է միջազգային հանրության հետ: Ողջ բանակցային գործընթացում Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումները եղել են մի կողմում, Ադրբեջանինը՝ մյուս կողմում: Այդպես արունակվել է մինչեւ 2018-ը»,-ասաց Շահնազարյանը:

Նա անդրադարձավ մադրիդյան սկզբունքներին՝ նշելո, որ դրա վերջնական տեսքը հայտարարվեց 2009-ին ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրների նախագահների կողմից Լակվիլայում. «Դրանից մեկ տարի հետո ամեն տարի դրանք կրկնվում էին ուղիղ 5 անգամ՝ մայիս-հունիսին: Դրանից հետո Մուսկոկայում եւ Դովիլի հայտարարությունը եղավ, որն ուղղակի կոչ էր անում Կազանում առաջ շարժվել: Արդեն ասվեց, որ այնտեղ Ալիեւը այնտեղ մեկ տասնյակից ավելի նոր  առաջարկ էր բերել: Կազանից հետո եռանախագահող երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ինձ ասել են, որ Ալիեւը երկու տարի մեզ խաբում էր, որ մեր քթից բռնած ման էր տալիս»,-ասաց նա՝ հավելելով, որ սա ապացուցում է, որ համանախագահողների եւ Հայաստանի դիրքորոշումները համահունչ էին:

Դավիթ Շահնազարյանի խոսքով, 2016-ին Ալիեւը հայտնվել էր փակուղային վիճակում եւ ապրիլյան պատերազմը հուսահատական փորձ էր. «Դա ոչ միայն ռազմական իմաստով դատապարտվեց, այլեւ քաղաքական եւ դրանից հետո, իմ համոզմամբ, սկսվեց բանակցային գործընթացի ամենակարեւոր բարձրակետը: Դրան հաջորդած Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների օրակարգում երեք կետ էր դրված՝ շփման գծում միջադեպերի միջազգային քննություն, հատուկ սարքերի տեղադրում եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի կտրուկ մեծացում: Դա նշանակում էր շփման գծի միջազգայնացում: Մենք դրան շատ մոտ էինք եւ պատահական չէ, որ Ալիեւը բողոքեց, որ իր վրա միջազգային ճնշում կա ճանաչելու Լեռնային Ղարաբաղը»,-ասաց Շահնազարյանը:

Դավիթ Շահնազարյան բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Արցախի Հանրապետություն Ադրբեջան Հայաստան Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին