f

Անկախ

Մարտի 1-ի զոհերից իշխանության ստացած շահն այնքան մեծ է, որ կարող էին հուշարձանը Հրապարակում էլ դնել ․ Սեւակ Հակոբյան


Զարմանալի չէ, որ Անդրանիկի եւ այլ հերոս ֆիդայինների անկյունը քանդում են եւ տեղը դնում Մարտի 1-ի անկարգությունների հետեւանքով զոհվածներին նվիված հուշարձան, որովհետեւ այս իշխանությունը եւ իր հովանավորները Մարտի 1-ը կազմակերպելով ու շահարկելով, մարդկանց հույզերի վրա խաղալով են այսօր իշխանության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սևակ Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է․

«Երեկ կարդացի, որ Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան խաչմերուկում Անդրանիկի եւ այլ հերոս ֆիդայինների անկյունը քանդել-հանել են, տեղը դնում են Մարտի 1-ի անկարգությունների արդյունքում 10 զոհվածներին նվիված հուշարձան:

Տեսա սոցցանցային ապշանք, զարմանք հերթական ապազգային արարքի համար. ժողովուրդ ջան, ի՞նչ կա զարմանալու, այս իշխանությունը եւ իր հովանավորները Մարտի 1-ը կազմակերպելով ու շահարկելով, մարդկանց հույզերի վրա խաղալով է, որ էսօր իշխանություն է Հայաստանում: Իրականում իրենց համար այնքան մեծ է ստացած արդյունքը, շահը այդ զոհերից, որ կարող էին Հրապարակում էլ դնեին, Լենինի արձանի տեղը: Չնայած դա էլ երեւի պահում են 44-օրյա պատերազմի զոհերի կոթողի համար, դա նույնպես այն գինն էր, ինչի համար 15 տարի առաջվանից գծվել է այս ծրագիրը:

Հ.Գ. չեմ համեմատում Քլոյանի որդուն ու պատերազմի դաշտում զոհվածներին, բայց միեւնույն է, բոլորը միամիտ կյանքները հանձնել են նույն նպատակի համար: Մի դեպքում՝ որ իշխանազավթում լինի, մյուս դեպքում՝ որ չասեն դավաճան»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեից մոտ 2 միլիոն դրամ է հատկացվել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար: Հուշարձանը տեղադրվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում։

Հայաստան Սևակ Հակոբյան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին