f

Անկախ

Մեկը չկա՞ր՝ հուշեր, որ կարելի էր 1-2 օր հետաձգել Ռուբեն Վարդանյանի մասով պարտադրված որոշումը․ Աշոտ Ղուլյան


Ռուբեն Վարդանյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը:

Այս մասին գրառում է արել Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը․
«Միշտ էլ կարելի է պահանջվող բառեր գտնել (երբեմն նույնիսկ սրտաճմլիկ) ՝ արդարացնելու այն քայլերը, որոնք շատերի համար այդպես էլ մնում են անհասկանալի: Մեր օրերում այդքան էլ դժվար չէ այդ ամենը շարել. սպիչրայթերների պակաս չկա, եթե դրան էլ հավելենք, որ ելույթներ գրողներն էլ սեփական մտքերն են կցում տեքստին (մուռը հանելու մտայնությամբ)՝ ամեն ինչ ստացվում է լացելու չափ տխուր, բայց նաև ծանոթ: Ռուբեն Վարդանյանը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը:
Ոչ ոք չի վիճարկում Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունը՝ պետական նախարար նշանակելու կամ ազատելու մասով, բայց ի պաշտոնե մեկը չկա՞ր՝ հուշեր կողքից, որ կարելի էր 1-2 օր հետաձգել պարտադրված որոշումը՝ ազերներին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո անհարմար վիճակի մեջ թողնելու համար:
Երկար գրելու կարիք չկա, ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ՝ լավ հիշել 2023թ. փետրվարի 23-ի դեպքերը, ստորագրված հրամանագիրը և այդ առթիվ հնչեցված ուղերձը (դժվար կլինի այդքանը հիշել, սակայն ուղերձի՝ Արցախի ապագային վերաբերող հատվածը հիշելը պարտադիր է): Մի հայտնի անեկդոտ հիշեցի. երբ ծովում խեղդվող մեկին Աստված երկու անգամ օգնության ձեռք է մեկնում, բայց այս մարդը չի հասկանում ուղարկված նշանները և շարունակում է սպասել, որ հենց Աստվածը իրեն հանի այդ անելանելի վիճակից… Հույս ունեմ, մեզ ուղարկված նշանը վերջինը չէ: Հասկացողը՝ կհասկանա»:

Հայաստան Աշոտ Ղուլյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին