f

Անկախ

Երկրաշարժը գլխիվայր չի փոխելու Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և արտաքին քաղաքական նպատակները․ թուրքագետ


Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով ստեղծված ներքաղաքական իրավիճակի և դրանով պայմանավորված՝  ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում հնարավոր զարգացումների մասին է «Անկախը» զրուցել թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։

-Թուրքիայում ավերիչ երկրաշարժից ու շարունակվող ուժգին հետցնցումներից հետո ինչպիսի՞ն է ներքաղաքական իրավիճակն այդ երկրում։ 

-Փետրվարի 6-ի երկրաշարժն էլ ավելի բարդացրեց Թուրքիայի ներքաղաքական կյանքը։ Մինչև փետրվարի 6-ն  ակտիվ նախընտրական պայքարի փուլ էր, և բոլորը սպասում էին, որ ընդդիմությունը՝  մասնավորապես որպես «Ազգ» դաշինք ներկայացող թուրքական ընդդիմադիր 6 կուսակցություննները, հայտարարեին իրենց  միասնական թեկնածուի անունը։ Սակայն  վրա հասած աղետը խառնեց քաղաքական ուժերի խաղաքարտերը։ 

Երկրաշարժի կորուստներն  ու դրա հետևանքների վերացումն են դարձել  քաղաքական քննարկումների հիմնական թեման։ Բնականաբար, փոխվել է նաև կառավարության առաջնահերթությունը։  Կարելի է ասել, որ առաջիկա քաղաքական պայքարի համար նոր օրակարգ է  ձևավորվել, և  երկրաշարժն ու դրանից հետո հասարակության լայն շերտերի մոտ առաջացած դժգոհությունները որոշակիորեն նոր զինանոնց  են ապահովել  ընդդիմության համար ընտրություններից առաջ։

Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է, որ պատրաստ չեն եղել հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարել նման իրավիճակները, քանի որ չեն կարողացել ստեղծել աղետներին դիմագրավելու արդյունավետ համակարգեր,որ շինարարական  քաղաքականությունը մինչ այժմ հիմնված է եղել կողմնակալությամբ ինչ-որ ընկերությունների  առավելություն տալու վրա, ինչի հետևանքով  ոչ սեյսմակայուն շենքեր են եղել կառուցված, այդ  թվում  նաև պետական շենքեր, որ  երկրաշարժից հետո կյանքի համար առաջին կարևոր ժամերի ընթացքում որոնողափրկարարական աշխատանքները  պատշաճ չեն կազմակերպել կամ դրանք չեն եղել ընդհանրապես։ Ընդդիմությունը նաև պնդում է, որ բանակը շատ ուշ է ներգրավվել այդ որոնողափրկարարական աշխատանքներին, ինչի արդյունքում ևս մարդիկ են զոհվել։ Իսկ գլխավոր մեղադրանքն այն է, որ այդ երկրում որոշումների կայացումը կենտրոնացված է մեկ մարդու ձեռքում, ինչը, բնականաբար, նման աղետների դեպքում դանդաղեցնում է արձագանքման պրոցեսը, ինչը մարդկանց կյանքեր է արժեցել։ 

-Ո՞րն է պատճառը, որ պետական համակարգը չի կարողացել ժամանակին ու պատշաճ կերպով արձագանքել աղետին։ 

-Կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ։ Այսպես՝  արագ որոնողափրկարարական աշխատանքներ չկազմակերպելը ընդդիմությունը բացատրում է  միանձնյա իշխանությամբ։ Քանի որ սպասում են վերևից հրամանի, աշխատանքների իրականացումը ձգձգվում է։ 

Սակայն կային նաև տեխնիկական մի շարք խնդիրներ։ Օրինակ՝ Հաթայ նահանգի դեպքում վնասվել էր օդանավակայանի թռիչքուղին, կային նաև վնասված  ավտոճանապարհներ, ինչի հետևանքով  հնարավոր չէր լինում միանգամից տեղ  հասցնել փրկարարական ջոկատները և հումանիտար օգնությունը։ Պետք է նաև հաշվի առնել, որ աղետի ծավալները շատ մեծ են։ Նաև  բոլոր պետական համակարգերում էլ  հնարավոր է՝ ճգնաժամ ստեղծվի, ինչն եղավ այս պարագայում։

-Իսկ հանրային տրամադրությունները Թուրքիայում ինչպիսի՞ն են։ Արդյոք գո՞հ են իշխանությունների՝ արտակարգ իրավիճակում աշխատանքից։ 

-Դեռևս լուրջ հետազոտություններ չեն  հրապարակվել, որի վրա հիմնվելով կարող ենք ընդհանրական պնդում անել։ Զգացմունքային վիճակը դեռևս հանդարտված չէ, և սառը մեկնաբանություններ գտնելը դժվար է։ 

Երկրաշարժի հետևանքներին ուղղակիորեն առնչվել է ավելի քան 14 մլն  մարդ, ինչը 85 մլն բնակչության  բավականին բարձր տոկոսն է  կազմում։ Իսկ մնացածն անուղղակիորեն առնչվել են այդ մթնոլորտին։ Եվ  բնական է, որ դժգոհություններ կան՝ պայմանավորված օգնության ուշացման և այլ հանգամանքներով։

-Հնարավո՞ր է, որ մայիսի 14-ին նախատեսված համապետական ընտրությունները հետաձգվեն։ Արդյոք աղետը խառնե՞լ է էրդողանի խաղաքարտերը, թե նա, այնուամենայնիվ, հաղթանակի շանսեր ունի։  

-Վերջին շաբաթներին կուլիսային տարբեր խոսակցություններ կային, որ ընտրությունները կարող են հետաձգվել։ Բայց դա կլիներ հակասահմանադրական քայլ, քանի որ Թուրքիայի սահմանադրության  համաձայն՝ ընտրությունները կարող են հետաձգվել միայն պատերազմական իրավիճակում, այն էլ խորհրդարանի որոշմամբ։ 

Ընդդիմությունը մի քանի մակարդակով անընդունելի համարեց ընտրությունների հնարավոր հետաձգումը՝ դա համարելով հեղաշրջում և հակասահմանադրական քայլ։ 

Իսկ օրերս իշխող դաշինքի անդամներից «Ազգայնական շարժում»  կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ  իրենք չեն խուսափելու ընտրություններից։  

Թե ինչ կլինի հետագայում, արդեն ժամանակը ցույց կտա։ 

Նշեմ, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ընտրությունները հետաձգել մինչև հունիսի 18-ը։ Բայց իշխող ուժը դեռևս հստակ հայտարարություն չի արել։ Հնարավոր է, որ նախատեսվածի համաձայն՝  մայիսի 14-ին էլ տեղի ունենան ընտրությունները։ 

Ընդդիմության զինանոնցն, ինչպես արդեն նշեցի, հարստացել է, և այժմ թիրախային քննադատության  ավելի շատ ու ավելի թարմ օրինակներ կան նրա  ձեռքին։ Այնպես ,որ իշխանության ներկայացուցիչներն ու  կողմնակիցներն էլ աղետի փաստն օգտագործում են ընդդիմության դեմ այն համատեքստում, որ ընդդիմությունն անգամ նման ազգային աղետի դեպքում քաղաքականությամբ է զբաղվում և դա փորձում է  օգտագործել իր դիրքերն ամրապնդելու համար։ Այսինքն՝ երկուստեք պահն օգտագործվում է։ Իսկ շանսերի առումով, լուրջ հարցումների արդյունքներ դեռևս չեն հրապարակվել, որի հիման վրա կարող եմ ասել, որ փոփոխություններ են տեղի ունեցել։

-Երկրաշարժը հարված էր նաև Թուրքիայի տնտեսությանը։ Հարց է առաջանում, թե իր ուսերին նոր բեռ  վերցրած թուրքական տնտեսությունը կկարողանա՞ շարունակել սպասարկել, ֆինանսավորել արտաքին ծավալապաշտական ծրագրերի իրագործումը, թե ինչ-որ ժամանակով այդ  ծրագրերը կսահմանափակվեն կամ կսառեցվեն։

-Մինչև փետրվարի 6-ը կառավարությանը հաջողվել էր որոշակի գումարներ կենտրոնացնել իր ձեռքում, և էրդողանն իրականացնում էր նախընտրական տնտեսական քաղաքականություն՝ թոշակների բարձրացում և այլն։ 2022-ի կեսերից, տնտեսագետների գնահատմամբ,  հաջողվել էր քայլեր ձեռնարկել տնտեսությանը որոշակի կայունություն հաղորդելու ուղղությամբ՝ գնաճն էր կարգավորվել, լիրայի թռիչքային արժեզրկումը դադարել էր։ Սակայն հիմա երկրաշարժը լուրջ ֆինանսատնտեսական բեռ դարձավ կառավարության համար, քանի որ վնասը ներկայում քննարկվող հաշվարկներով քիչ չէ, քան 10 մլրդ-ը և որոշ գնահատականներով կարող է հասնել մինչև 84 մլրդ-ի, ինչը Թուրքիայի ՀՆԱ մոտ 10 տոկոսն է կազմում։ 

Պետք է հաշվի առնել, որ աղետի գոտին Թուրքիայի համար տնտեսական նշանակությամբ Ստամբուլից և հարող բնակավայրերից հետո երկրորդ կարևոր շրջանն է, և այն չի կարող  վերականգնվել ավելի շուտ, քան 2024-ը, հետևաբար մասնագետները կանխատեսում են, որ այս տարի Թուրքիայի տնտեսությունը կամ լճացման է գնալու կամ կանխատեսածից ավելի քիչ աճ է ունենալու։ Բնականաբար,  սա լուրջ ֆինանսական բեռ է՝ հաշվի առնելով նաև մոտեցող ընտրությունները։

 Արդյոք Թուրքիան ծավալապաշտական քաղաքականությունը կկարողանա՞ շարունակել։ Առաջին հերթին դա  պայմանավորված կլինի առաջիկա ընտրությունների արդյունքներով։ Օրինակ՝  2022-ին քննարկվում էր Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմագործողություն  իրականացնելու հավանականությունը, և համապատասխան ազդակներ էին  տրվում այդ մասին, տարեվերջին էլ օդային ռազմական գործողություն տեղի ունեցավ։ Հիմա, օրինակ, այդ գործողությունը կարող է հետաձգվել։  Նույնկերպ հնարավոր է, որ արտաքին քաղաքական մի շարք հարցերում ևս տնտեսական խնդիրները որոշակի նպատակներ հետաձգեն, սակայն ոչ ամբողջությամբ կասեցնեն կամ չեզոքացնեն։

-Ադրբեջանին աջակցության մասին խոսենք։ Արդյոք Ադրբեջանը Հայաստանի դեմ պայքարում գոնե կարճ ժամանակում մենա՞կ է կամ մենա՞կ է մնալու, թե՞ ամեն դեպքում Թուրքիայի հնարավորությունները ներում են, որ շարունակի համակողմանի  աջակցել Ադրբեջանին։

-Չեմ կարծում, որ երկրաշարժը թե տնտեսական, թե առհասարակ մյուս  տեսանկյուններից լրջորեն փոխելու է Թուրքիայի արտաքին  քաղաքականությունը։ Հետևաբար՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը և արտաքին քաղաքական նպատակները շարունակելու են մնալ նույնը։

-Իսկ  Հայաստանից ուղարկված օգնությունն արդյոք  հանրային մակարդակում վերաբերմունքի որևէ  փոփոխության  բերե՞լ է։ Դա ինչպե՞ս կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։ 

-Ընդհանրական պատասխանեմ՝  ոչ միայն Հայաստանի, նաև Հունաստանի, Իսրայելի կողմից  տրամադրված օգնությունը որոշակի հարցեր են առաջացրել, այն է՝  ճի՞շտ են այն խոսքերը,  թե թուրքը թուրքից բացի այլ բարեկամ չունի կամ միայն մուսուլմաններն են եղբայրներ։  Չնայած այդ խոսույթն առաջացել է, դա երկարատև լինել պարզապես չի կարող, և ժամանակի հետ, բնականաբար, մոռացվելու է։

Իսկ քաղաքական առումով կրկին նշեմ՝ երկրաշարժը գլխիվայր չի փոխելու Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և արտաքին քաղաքական նպատակները։

 

Էլյա Հարությունյան թուրքագետ Թուրքիա Երկրաշարժ խմբագրի ընտրանի հարցազրույց Հայ-թուրքական հարաբերություններ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին