f

Անկախ

Թուրքիան, Ադրբեջանն ու ՌԴ-ն ունեն նույն ծրագիրը՝ Սյունիքի կտրել Հայաստանից, ինչը նրանք չեն թաքցնում. Շահնազարյան


Նիկոլ Փաշինյանին, իր գործընկեր Ալիեւին, Թուրքիային, ինչու չէ, նաեւ Ռուսաստանին չի հաջողվի փակել Արցախի էջը: Այս մասին Aysor.am-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը:

«Ինչ վերաբերում է Մյունխենյան կոնֆերանսին, ես այնտեղ Հայաստանի շահերը ներկայացնող չտեսա: Ավելին, Ադրբեջանի բոլոր մեղադրանքներն ընդունվեցին: Այն քաղաքականությունը, որ այսօր տարվում է, եւ գրեթե ողջ քաղաքական էլիտան դրա հետ համաձայն է, կործանարար քաղաքականություն է: Օրինակ, Ալիեւը մեղադրում է Հայաստանին օկուպացիայի մեջ, ագրեսիայի մեջ եւ պատասխան չի ստանում, Հայաստան պետության դե ֆակտո ղեկավարը չի նշում, որ պատերազմ սկսել է Ադրբեջանը, դրա ապացույցները չի բերում, գուցե չգիտի էլ: Եթե խաղաղությունը այս վիճակում հաստատվի, հուսամ դա չի լինի, ապա դրանից հետո սկսվելու է Ադրբեջանի կողմից ռեպարացիաների պահանջ, իսկ ՀՀ իշխանությունը դա ընդունում է»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով, Ադրբեջանի բոլոր փաստարկներն այնտեղ ընդունվեցին. «Հայաստանի ղեկավարն ասում է՝ դուք վրեժի քաղաքականություն եք տանում: Այսինքն այն, ինչ դուք ասում եք, ճիշտ եք ասում, բայց հիմա վրեժ եք ուզում լուծել: Հիմա ամենք շատ ծանր փուլում ենք, եւ այն օրակարգերը, որ կա Թուրքիայում եւ  Ադրբեջանում, մեր պետության կործանման բոլոր հատկանիշներն են պարունակում»,-ընդգծեց Շահնազարյանը:

Անդրադառնալով Մինսկի խմբի ձեւաչափին, Շահնազարյանը նկատեց, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան մշտապես դեմ են եղել այդ ձեւաչափին. «Հետագայում նույնը արեց հայաստանի գործող իշխանությունը: Այդքան հանդիպում եղավ Ալիեւի հետ մինչեւ պատերազմը, ոչ մեկը չի եղել Մինսկի խմբի շրջանակներում: Հետագայում այդ մասին պաշտոնապես  հայտարարեց Ռուսաստանը, որ ինքը դեմ է Մինսկի խմբին:

Մենք այսօր տանում ենք քաղաքականությունը, որը բխում է մեր թշնամիների շահերից: Պետք չէ մեծ քաղաքագետ լինել հասկանալու համար, որ այն, ինչ հնչում է Ադրբեջանից ու Թուրքիայից, բացահայտ թշնամական է եւ ասվում է, որ Հայաստան պետություն պետք է գոյություն չունենա: Այդ ուղիով շարժվում է նաեւ ՀՀ իշխանությունը՝ բավարարելով նրանց պահանջները»:

Նախկին դեսպանը հայտարարեց, որ իրականում Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը. «Այսօր միանգամայն պարզ է, որ Ռուսաստանը դեմ է Մինսկի խմբին, բայց Հայաստանի իշխանությունը այդ ձեւաչափի օգտին ոչ մի ջանք չի գործադրում: Քանի Արցախի հարցը չի լուծվել, այստեղ խաղաղություն չի կարող լինել: Ոչ մի խաղաղության փաստաթուղթ երաշխիք չի կարող լինել:

Պետք չի այսօր արհեստականորեն էլ ավելի վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց պետք է հստակ հասկանալ, որ ՌԴ-ն այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակիցն է: Այս երեք երկրներն ունեն նույն ծրագիրը՝ միջանցքներ եւ Սյունիքի կտրելը Հայաստանից, ինչը նրանք, ըստ էության, չեն թաքցնում

Այնքան Թուրքիան չի վտանգավոր, որքան ռուս-թուրքական համատեղ քաղաքականությունը, որ նրանք համատեղ տանում են մեր տարածաշրջանում եւ մեր հանդեպ: Եթե սա ավարտին հասցվի, ապա դա կլինի 1921-ի Լենին-Աթաթուրք դաշինքի երկրորդ մասը: Վերջերս տեսաք, որ Ռուսաստանի մի պաշտոնյա Բաքվից մեզ սպառնաց, որ դուք կարող եք պետություն կորցնել: Այս վիճակում ի՞նչ պետք է անել: Ամենալուրջ խնդիրն այն է, որ պայքար չկա, ինչը բերելու է կործանման: Եթե պայքար չկա, դու չես ունենա ոչ բարեկամ, ոչ դաշնակից»,-ընդգծեց Շահնազարյանը»,- ընդգծեց նա:

Հայաստան Դավիթ Շահնազարյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին