f

Անկախ

Ինչպե՞ս հաղթահարել մանկական վախերը․ խորհուրդներ հոգեբանից


Փոքր տարիքում բոլորն էլ վախեր ունենում են։ Մեկը վախենում է մթությունից, մյուսը՝ կենդանիներից, երրորդը՝ մենակ մնալուց և այլն։ Տարիների ընթացքում այդ վախերը հաղթահարվում են, սակայն ոչ բոլորն են մոռացվում։ Որոշ վախեր իրենց անանցանելի հետքն են թողնում  մարդու հասուն կյանքի վրա։ Ինչպե՞ս կանխարգելել մանկական վախերի առաջացումը․ ներկայացնում է հոգեբան Պավել Ռակովը։

Ինչո՞ւ է երեխաների մոտ վախ առաջանում

Մանկական վախերի առաջացման մի քանի պատճառներ  կան։

Ծնողները հաճախ են նյարդայնանում և անհանգստանում

Եթե երեխայի հարազատները սթրեսի մեջ են, իսկ այդ ժամանակ բարձր է լինում կորտիզոլի մակարդակը, ապա փոքրիկն էլ վախեր շատ կունենա։  Խնդիրն այն է, որ երեխաներն ունեն էմպատիայի, ապրումակցման բարձր մակարդակ զգայական առումով։ Մեծահասակների անհանգստություններն անցնում են փոքրիկին։ Իսկ քանի որ նա չի հասկանում, թե ինչ է իրականում տեղի ունենում, նրա մոտ առաջանում են վախեր։

Ծնողները չեն հավատում «մահճակալի տակ ապրող հրեշի» գոյությանը

Մոտավորապես մինչև 8 տարեկան հասակը երեխաներն ապրում են երևակայական աշխարհում՝ հավատում են Ձմեռ պապի, բարի փերիների կամ չար կախարդի գոյությանը, որոնք, օրինակ, թաքնված են մահճակալի տակ։ Առավել հաճախ տարածված են վախերը մթությունից։ Ընդ որում, երեխաները համոզված են, որ իրենց վախերի սուբյեկտներն իրականում գոյություն ունեն։ Օրինակ, ծնողը կարող է  սենյակ մտնել երեխայի կանչով։ Երեխան համոզված է, որ  վարագույրի հետևում հրեշ կա։ Երբ ծնողը լույսը վառում է, ցույց է տալիս, որ այնտեղ ոչ ոք չկա, դա երեխայի համար բավարար չէ։ Քանի որ հենց ծնողը սենյակից դուրս գա և լույսն անջատի, երեխային կթվա, որ հրեշն այնտեղ է։ Այսպես առաջանում են մանկական վախերը։ Այստեղ ամեն ինչ կախված է ծնողներից։ Նրանք պետք է ըմբռնում և համբերություն ցուցաբերեն։ Պետք է երեխային բացատրել, որ, օրինակ՝ նրա տեսած հրեշը բարի է, չի կծում, այլ միայն ուզում է խաղալ։ Այսինքն երեխայի հետ ինչ-որ առումով, պետք է խաղի մեջ մտնեք։

Ծնողներն իրենք են վախեր առաջացնում

Մանկական վախերի պատճառներից են նաև ծնողների արտահայտությունները։ Օրինակ՝ երբ երեխան չի ուզում ուտել կամ քնել, իսկ նրան բացատրելու, համոզելու փոխարեն վախեցնում եք չար կախարդով, հրեշով, ոստիկանով, բժշկով և այլն։ Ծնողներին, տատիկ-պապիկներին թվում է, թե անմեղ արտահայտություններ են անում, բայց այդ «անմեղ արտահայտությունները» երեխաների մոտ խորը նստած վախերի պատճառ կարող են դառնալ։

«Շատերը փորձում են երեխային վախեցնելով կառավարելի դարձնել նրա վարքը։ Կարծիք կա, որ այսպիսով երեխան ավելի հանգիստ ու լսող կդառնա։ Բայց դա այդպես չէ։ Միակ բանը, ինչին կարելի է հասնել նման քայլով, երեխայի մոտ վախերի առաջացումն է» ,- ասում է հոգեբանը։

 Ծնողները երեխայի օրակարգը  ճիշտ չեն կազմակերպում

Վախերն ունեն նաև ֆիզիոլոգիական պատճառ։ Օրինակ՝ քնից առաջ երեխան ծանր սնունդ է ընդունել, իսկ քնից անմիջապես առաջ հեռուստացույցով մուլտֆիլմ է դիտել։ Այս պարագայում երեխան քնի պատրաստ չէ։ Հետևաբար նրա մոտ քունը կարող է լինել անհանգիստ, նրան կուղեկցեն վատ երազները։ Իսկ պատճառը սխալ կազմակերպված օրակարգն է։

Արդյոք վտանգավո՞ր են մանկական վախերը

Երբ երեխան մեծանում է, մանկական թվացյալ անվնաս վախերին փոխարինում են ավելի լուրջ վախերը։ Նա սկսում է անհանգստանալ աշխատանքի, հարաբերությունների և այլ թեմաներով։ Անհանգստության միջավայրում մեծացած երեխան, ըստ ամենայնի, վախեր կունենա կյանքի բոլոր ոլորտների առնչությամբ։

«Եթե ծնողները  ողջ կյանքում անհանգստության մեջ են ապրում, նրանց երեխան, որքան էլ ամեն բան լավ լինի, միշտ կմտածի, որ ցանկացած պահի կարող է մի սարսափելի բան տեղի ունենալ»,- ասում է հոգեբան Ռակովը։

Եզրակացությունը մեկն է՝ երեխաներին պետք է մեծացնել սիրո և երջանկության մթնոլորտում։ Իսկ դրա համար ընտանիքում բարենպաստ մթնոլորտ պետք է ստեղծել։ Այս հարցում ծնողները պետք է սկսեն իրենցից։ Երեխաներն ինտուիցիայուվ զգում են ծնողների սթրեսը, անգամ եթե Դուք ժպտում եք ու փորձում ցույց չտալ Ձեր ապրումները։ Ուստի կարևոր է սովորել կառավարել սեփական էմոցիաները։

Ո՞ր վախերն են առավել տարածված

Մինչև 8 տարեկան երեխաները վախենում են զանազան հեքիաթային ու մուլտային կերպարներից։ Ավելի մեծ տարիքի երեխաները, ինչպես և ամենափոքրերը, վախենում են լքված լինելուց։ Սա հիմնական վախերից մեկն է, ուստի երեխաներին երկար ժամանակով մենակ թողնել չի կարելի։

Այս հարցում կարևոր է գտնել ոսկե միջինը և հոգատարության հարցում չչարաշահել։ Երեխաներին պետք է տալ ազատություն, բայց նրանց պահել տեսադաշտում, որպեսզի կարողանաք վերահսկել իրավիճակը։

Ինչպե՞ս հաղթահարել մանկական վախերը

Մի փոխանցեք նրանց Ձեր վախերը

Ծնողները պետք է հանգիստ լինեն, որպեսզի իրենց վախերը չփոխանցեն իրենց երեխաներին։ Շատ ծնողներ, տատիկներ ու պապիկներ սովորություն ունեն ամեն հարցում սահմանափակել երեխային։ Նրանց դաստիարակության մեթոդն է այդպիսին։

«Ցանկացած խաղահրապարակ գնացեք և կտեսնեք, թե ինչպես են ծնողները  կանչում․ «Մի բարձրացիր այդտեղ, կընկնես», «Ձեռք չտաս», «Չմոտենաս» և այլն։ Այսպիսով նրանք իրենց վախերը, որ երեխայի հետ մի բան կարող է լինել, «փաթաթում են երեխայի վզին»։ Վերահսկեք Ձեր բացասական էմոցիաները և վախերը, ճառագեք դրական էներգիա։ Ի վերջո երեխայի դաստիարակությունը միայն երեխային ինչ-որ բան արգելելը և սահմանափակելը չէ, այլ նաև ուրիշի սահմանները հարգել սովորեցնելը»,- ասում է Ռակովը։

Կարևոր է, որ ծնողները նախ և առաջ իրենք հարգեն իրենց երեխայի անձնական սահմանները։ Այլապես երեխա-ծնող հարաբերություններում խզվածք կառաջանա ու ստիպված կլինեք ջանքեր գործադրել՝ երեխայի հետ կրկին ընդհանուր լեզվով խոսելու համար։

Մի հերքեք երևակայական վախերը

Կարևորը՝ հոգեպես, բարոյապես մի ճնշեք երեխային։ Փորձեք վախերը հաղթահարելը խաղի վերածել։ Օրինակ, երբ երեխան վախենում է մթությունից, փորձեք միասին մտնել մութ սենյակ։ Սկզբում մոտեցեք սենյակի դռանը՝ թույլ տալով որ երեխան ընտրի, թե ինչ հեռավորության վրա է իրեն ապահով զգում։ Հետագայում քիչ-քիչ կրճատեք այդ հեռավորությունը, մինչև կհասնեք նրան, որ երեխան կմտնի մութ սենյակ ու կսովորի չվախենալ մթությունից։ Սա ժամանակ է պահանջում։ Բայց միայն այսպես կարող եք երեխային սովորեցնել ոչ թե փախչել վախերից, այլ հաղթահարել դրանք։

Աղբյուրը՝ https://www.sport-express.ru/

 

մանկական վախեր հոգեկան առողջություն վախ խմբագրի ընտրանի հոգեբան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին