f

Անկախ

Աղմկող ինքնախաբեության ճիրաններում-1


Թե դպրոցական և թե ուսանողական տարիներին, երբ մեր պատմության խոհանոցին տիրապետողները փաստերով, գործող անձերին անուն առ անուն թվարկելով համոզում-ապացուցում էին, որ մեր պարտությունների հիմնական պատճառը մեր ներսի դավաճանը, ագահը, իշխանատենչը, կրոնավորն է եղել, որ մենք պարտվել ենք մեր ներսի դավաճանին՝ չէի ուզում, ավելի ստույգ՝ ինձ ստիպում էի չհավատալ։ Բայց նորանկախ Հայաստանի այս երեք տասնամյակները ցույց տվեցին, որ Խորենացին, Րաֆֆին, Թումանյանը, Չարենցը, մյուս մեծերը խորությամբ են զգացել Նժդեհի հայտնաբերած հայի տականք տեսակի անզուգական լինելու ողջ «հմայնքը»... Տեսակ, ով իշխանատենչությամբ ու սրիկայությամբ պրկված, կարողացավ ծովերով շրջապատված մեր հայրենիքը դարերի ընթացքում մկրատել և, որպես շագրենի կաշի, վերածել թշնամիներով շրջապատված մի ափաչափ անկլավի, որն այսօր դեգերում է հերթական դավաճանի «ապագա կա»-ի կործանարար տիրույթում։

Ժամանակին Պարույր Սևակն իր «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» հոդվածում ճշգրտությամբ բացահայտել է, որ մենք, ընկելով «պոռոտախոսության, ինքնագովության ու սնապարծության» հետևից, հոտընկայսելով մեր ազգի «հերոսական» անցյալը՝ խեղդել ու թաքցրել ենք ինչպիսին լինելու մասին մեր իրական ձայնն ու պատկերը։ Եվ այսօր հայտնվել ենք ինքներս մեզ պարտադրած, դարերով անտեսած աղմկող ինքնախաբեության ճիրաններում։

Այո՛, վերջին երեսուն տարիները, որն սկսվեց արցախյան հզոր շարժումով, ասես որպես պատմական օրինաչափություն՝ ավարտվում է ոչ պակաս «հզոր» հակաարցախյան շարժմամբ։ Եվ այսօր էլ, պատմական ավանդույթի կրկնությամբ, պետությունը դեպի կործանում տանող դավաճանների պակաս չունենք։

Այո, մենք մե՛զ ենք պարտվել և թշնամին այն արձանագրել է որպես ի՛ր հաղթանակ։ Փորձել ենք ծածկադմփոց անել ու ինքնախաբեությամբ լռության մատնել մեր իսկ կողմից գործած բազմաթիվ սխալներ... Փորձել ենք դրսերում պեղել-գտնել մեղավորների և երբեք մեր սխալներից դասեր չենք քաղել։

Եկեք հետադարձ հայացքով համառոտ անդրադառնանք վերջին երեսուն տարիների մեր պատմությանը և փորձենք հասկանալ, թե ինչու հայտնվեցինք այսպիսի «ապագա կա»-ի վիճակում։

Արցախյան շարժումը համազգային համախմբման աննախադեպ հարթակ դարձավ՝

- Հայաստանում և Սփյուռքում՝ ամենակարող էներգետիկայով պրկված լեփ-լեցուն հարթակներ էին,

- տարածաշրջանում՝ ժողովրդավարական բաստիոնի կարգավիճակում էինք,

- ռազմի դաշոտում՝ դեռևս չկազմավորված Հայոց բանակն աննկարագրել հերոսություն ցուցաբերելով՝ ազատագրում էր Շուշին ու Օմարը, որոնցից յուրաքանչյուրը, նաև դրսի մասնագետների գնահատմամբ (ռուս գեներալներ Ա. Լեբեդ, Պ. Գրաչյով), ռազմական արվեստի բացառիկ նմուշներ էին,

- ԳԽ պատգամավորները նիստերից ազատ օրերին հիմնակամում մեկնում էին դիրքեր։ Դրանցից մեկի ժամանակ՝ 92-ի սեպտեմբերին, մի խումբ պարգամավորներով մեկնել էինք Մարտակերտի շրջանի, որտեղ թեժ մարտեր էին ընթանում և, ցավոք, այդ օրերին Վաղուհասի դիրքերում զոհվեց մեր գործընկեր Սամվել Շահմուրադյանը՝ հրաշալի մտավորական, զինվոր ու օրենսդիր։

Հետևում եմ այսօրվա ԱԺ-ի գործունեությանը և օրենսդիրների պահվածքին՝ չեմ ուզում հավատալ, որ անկախացած Հայաստանի առաջին Օրենսդիր մարմինը հետագայում կարող էր այսքան դեգրադացվել։

Շարժման սկզբում թվում էր, թե անցյալից դասեր ենք քաղել և, իսկապես, 21-րդ դարը մերն է լինելու։ Բայց՝ ո՛չ։ Հաղթանակներից ոգևորված և Պ. Սևակի բնորոշմամբ՝ «արխայինության, դինջության, սնապարծության» տուրք տալով, օրվա ղեկավարությունը չգիտակցեց, որ ստեղծված իրավիճակում, թերևս՝ նաև բոլոր ժամանակների կտրվածքով, անենառեալ պահն էր Արցախի անկախության ճանաչումը, ինչն արցախյան շարժման բուն նպատակն էր։ Բայց, դրա փոխարեն, 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում կնքվում է հրադադարի համաձայնագիր, ինչն ուղղակի թիկունքից հարված էր արցախյան ազատամարտին։ Այդ համաձայնագրի ստորագրումը նույնիսկ պատճառ դարձավ, որ ռազմաճակատում հաղթանակներ կռած գեներալներից Գ. Դալիբալթայանն ու Ն. Տեր-Գրիգորյանցը հեռացան Հայաստանից՝ սգորագրված փաստաթուղթը որակելով որպես հաղթողի կողմից նախադեպը չունեցող կապիտուլյացիոն համաձայնագիր ու դավաճանություն՝ Արցախի նկատմամբ։ Եվ, ինչպես հետագայում բացահայտվեց, փաստորեն այդ համաձայնագրը նախաձեռնել էր բրիտանական Բրիթիշ Փեթրոլեում նավթային ընկերությունը, ինչը կյանքի էր կոչվել ՌԴ նախագահ Բ. Ելցինի միջամտությամբ։ Եվ պատահական չէ, որ կարճ ժամանակ անց Բաքվի և այդ ընկերության միջև կնքվեց նավթային պայմանագիր, ինչը դարձավ Բաքվի բյուջեն սնուցող հիմնական երակներից մեկը, իսկ Անգլիան ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում։

Եվ այսօր Ալիևը հաղթողի դիրքերից Արցախի և Հայաստանի նկատմաբ անում է այն, ինչը մենք պետք է անեինք պարտվողական այդ փաստաթուղթը ստորագրելու փոխարեն։

Շարունակությունը՝ հաջորդիվ։

Ռուբեն Հակոբյան ֆեյսբուքյան գրառում Հայաստան Արցախյան շարժում

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին