f

Անկախ

Կարեն Ասմարյան․ «Հայաստանում վոլեյբոլի նկատմամբ հետաքրքրվածությունը մեծացել է»


Ծաղկաձորի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում փետրվարի 10-12-ն անցկացվեց Հայաստանի ձյան վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին տղամարդկանց և կանանց 8-ական թիմեր: 
Տղամարդկանց մրցապայքարում հաղթող ճանաչվեց ՖԻՄԱ-1-ը, կանանց պայքարում ուժեղագույնը՝ «Ավանն» էր։
1-ից 6-րդ տեղերը գրաված թիմերին Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից կտրամադրվելնվարկանիշային միավորներ, որոնք հնարավորություն կտան մասնակցելու միջազգային մրցաշարերի։  
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության ընթացքները, խոսում մարզիկների ցուցադրծ խաղի և վոլեյբոլի նկատմամբ ավելացող հետաքրքրվածության մասին։ 


-Պարոն Ասմարյան, եղանակային պայմանների պատճառով հետաձգված և օրեր առաջ կայացած  2023-ի ձյան վոլեյբոլի առաջնությանը մասնակցեց տղամարդկանց  և կանանց 8-ական թիմ․ քանակը գոհացուցի՞չ է։
-Առաջնությունն անցավ 8 թիմերի մասնակցությամբ։  Ձյան բացակայության պատճառով հետաձգել էինք։ Նշեմ, որ քանակը գոհացուցիչ չէ, սակայն որակապես  թիմերը  լավ պատրաստված էին։ Շեշտը, կարելի է ասել, դրված էր որակի վրա։ Եղան  հետաքրքիր ու դիտարժան խաղեր, ինչը գոհացուցիչ է։


-Առաջնության ընթացքի, մարզիկների պատրաստվածության մասին ի՞նչ կասեք։ 
-Տարվա առաջին մրցաշարն էր։ Արդարության համար ասեմ, որ կային թիմեր, որոնցից սպասելիքներն ավելի մեծ էին։ ԲԿՄԱ-ի խաղը չտացվեց։ Աղջիկների պայքարը շատ ավելի հետաքրքիր ստացվեց, և այն թիմը, որ սպասում էինք պարզապես մրցանակային տեղ կզբեղցնի, դարձավ չեմպիոն։ Տարիքով ավելի երիտասարդ էին աղջիկները,  տոն տվեցին պայքարին, ինչը որ շատ ուրախալի է մեզ համար, քանի որ այս տարի շատ ունենք այդ տարիքային խմբերում միջազգային և տեղական առաջնությունններ,  և սա շատ ուրախալի էր մեզ համար, որ մեր մարզիկներն արդեն հասել են այն մակարդակի, որ կարողանում են գեղեցիկ ու որակյալ խաղ ցուցադրել։


-Թիմերը կստանան վարկանիշային միավորներ, ըստ որոնց կարող են հանդես գալ Եվրոպայի տուրերում։ Մեր թիմերը   կմասնակցե՞ն միջազգային մրցաշարերին։
-Թիմերին շուտով կտրվի ռեյտինգային միավորներ։ Ցավոք, այս տարվա ձյան վոլեյբոլի առաջնություններից 2-ը՝ աշխարհի և Եվրոպայի տուրերը, պետք է անցկացվեին Թուրքիայում։ Երկրաշարժի պատճառով խաղերը հանվեցին, բայց ունենք միջագային մրցաշարերի հրավերներ Ռուսաստանից։ Մեր թիմերը կմասակցեն այդ խաղերին, որոնք ոչնչով չեն զիջում նշված առաջնություններին։


-Պարոն Ասմարյան, առաջիկայում սպասվող միջոցառումների մասին կխոսե՞ք։
-Ցանկանում են նշել, որ այս տարի շատ հագեցած  է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համար․ տարբեր միջոցառումներ են սպասվում,  մենք խոստանում ենք հետաքրքիր մրցաշարեր,  առաջնություններ, ինչպես նաև  մեր  մարզիկներն այս տարի կմասնակցեն լողափնյա վոլեյբոլի ԱՊՀ երկրների առաջնությանը,  շուտով նաև կկայացվի որոշում, և Հայաստանին կտրվի Մ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի  անցկացման իրավունք։ Հույս ունենք, որ որոշումը կկայացվի և քայլ առ քայլ կմոտենանք 2025 թվականի Եվրոպայի առաջնության անցկացմանը Հյաաստանում։ Հույս ունենք, որ գերազանց մակարդակով  կպատարստվենք այս առաջնություններին։ Ուրախալին այն է, որ ողջ Հայաստանում վոլեյբոլի նկատմամբ հետաքրքրվածությունը մեծացել է, քանակը մարզվողների՝ թե՛ աղջիկների, թե՛ տղաների, թե՛ մեծահասակների, թե՛ պատանիների շրաջնում  շատ է աճել, և մեր աշխատանքները, դրանով պայմանավորված, ավելացել են, ծանրաբեռնվածությունը մեծացել է։ Սա նշանակում է, որ մեր աշխատանքը ճիշտ ճանապարհով ենք տանում և հույս ունենք, որ կունենանք գոհավուցիչ արդյունքներ, երեխաները կվայելեն լավ միջոցառումներ, առաջնություններ  և կունենանք վոլոյբոլի զարգացում Հայաստանում։

վոլեյբոլ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա Կարեն Ասմարյան Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի ձյան վրա վոլեբոլ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին