Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը չի կարծում, թե Լատինական Ամերիկայի երկրներն աջակցում են Ուկրաինային զենք փոխանցելուն՝ հակամարտությունը երկարաձգելու համար։
Financial Times-ի հարցազրույցում նա նշել է, որ դա «բնավ խելամիտ չի թվում», որովհետեւ գինը շատ բարձր կլինի թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի, թե՛ ամբողջ աշխարհի համար։
«Ես չեմ կարծում, թե զենք ուղարկելը՝ հակամարտությունը երկարացնելու համար, աջակցվում է Լատինական Ամերիկայում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ տարածաշրջանի երկրները հակամարտության «քաղաքական լուծման» կողմնակիցն են։
Պարբերականը հիշեցրել է, որ Արգենտինայի, Կոլումբիայի, Մեքսիկայի եւ Բրազիլիայի ղեկավարներն արդեն դեմ են հանդես եկել Կիեւ զենք առաքելուն։