f

Անկախ

Անբավարար գնահատական հասկացություն այլևս չի լինի․ հանրային քննարկման է ներկայացվել ուսումնառության արդյունքների գնահատման նոր կարգը


Դպրոցներում 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվի, աշակերտների գիտելիքները և առաջընթացը, այդ թվում և ուսումնական տարվա ավարտին,  կներկայացվեն բնութագրման միջոցով։ Միավորային գնահատում իրականացվելու է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից։ Միավորային գնահատման պարագայում 10 բալային  սանդղակում անբավարար գնահատական չի լինի։ Նիշերից յուրաքանչյուրը բնութագրելու է աշակերտի ուսումնական հաջողությունները և նյութին տիրապետելու մակարդակը։ Այս և մի շարք այլ դրույթներ սահմանված են «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգում», որը ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել։ Նոր կարգի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ։ 

Փաստաթղթի համաձայն՝ ուսումնական հաստատություններում կիրառվելու է գնահատման երեք տեսակ՝ հայտորոշիչ, որի նպատակը սովորողի նախնական գիտելիքները բացահայտելն է, ձևավորող և ամփոփիչ։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում նշում է, որ «փաստաթուղթն առանձնապես նոր բան չէ»։ «Հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատում նախկինում էլ ենք ունեցել։ Այստեղ նորությունն այն է, որ մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը գնահատումը, այդ թվում և ամփոփիչ, պետք է կատարվի բնութագրական ձևով։ Եվ մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ 10 բալանի համակարգում անբավարար գնահատական այլևս չի լինելու։ Ներկայում 1-3 միավորն անբավարար է համարվում»,- ասում է Խաչատրյանը։

Նրա համոզմամբ՝ գնահատման կարգից առավել կարևոր է, թե որքանով ուսուցիչները կվերապատրաստվեն այդ թեմայով, որքանով կտիրապետեն մեթոդներին ու կկիրառեն դրանք։ 

«Շատ կարևոր է  ձևավորող գնահատումը։ Այն բավականին աշխատատար է և դժվար կիրառելի հատկապես մեծ դասարաններում։  Այն նախկին փաստաթղթում էլ կար,  բայց իրական կյանք չմտավ այդ պատճառով։ Մենք ունենք ուսուցիչներ, որ 100-200 աշակերտի հետ են աշխատում։ Միակ հույսն այն է, որ հնարավոր է՝ նախարարությունը դասարաններում աշակերտների թիվը նվազեցնի, և դրա արդյունքում մի փոքր ուսուցչի գործը թեթևանա»,- ասում է նա։

Խաչատրյանը նաև գնահատման նոր կարգի ռիսկերն է մատնանշում․ «Ռիսկերը շատ մեծ են։ Թվանշանային համակարգը հանելը խնդիր է։ Եթե անկեղծ լինենք, երեխաներին արտաքին մոտիվացիա ամեն դեպքում պետք է։ Այս դեպքում արտաքին մոտիվացիան հանում ենք և հույս դնում աշակերտի ներքին մոտիվացիայի վրա։ Եթե աշակերտը սովորելու ներքին մոտիվացիա չունենա, թվանշան էլ չլինի, իհարկե, այստեղ  որոշակի ռիսկեր տեսնում եմ»։

Խոսելով փաստաթղթի թերությունների մասին՝ Խաչատրյանն ասում է, որ տերմինների որոշակի խառնաշփոթ կա։ «Չափորոշիչներում գրված է դիրքորոշում, այս կարգում՝ վերաբերմունք։ Դա կարող է շփոթմունք առաջացնել։ Լավ կլիներ, եթե տերմինների մասը հստակեցվեր։  Նաև լավ կլիներ, եթե մի փոքր ներկայացվեր, թե վերաբերմունք և արժեքներ գնահատելն ինչպես պետք է լինի»,- ասում է նա։ Միևնույն ժամանակ, Խաչատրյանը դրական է գնահատում, որ գնահատման մեթոդների ընտրության հարցում ուսուցիչներին ազատություն է տրվում։

Խաչատրյանն ասում է, որ փաստաթղթում առկա են նաև տեխնիկական խնդիրներ։ «Այս տեսակի փաստաթղթերը մինչև հանրային քննարկման  հասնելը պետք է գոնե մի քանի մարդ կարդա։ Արդյոք չե՞ն կարդացել սա հրապարակելուց առաջ; Մե՞կ մարդ է  այս փաստաթղթերը գրում և կարդում, թե՞ երկրորդ և երրորդ մարդիկ էլ կան։ Եթե կան, ինչո՞ւ չեն տեսնում ու խմբագրում։ Այս խնդիրը կա ԿԳՄՍՆ  բոլոր փաստաթղթերում»,-ասում է նա։  

 

հանրային քննարկում խմբագրի ընտրանի հանրակրթության չափորոշիչներ հանրակրթություն գնահատում Սերոբ Խաչատրյան

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին