f

Անկախ

Ընտրություններն առաջ բերելով Էրդողանը մի կողմից իր շահերն է առաջ տանում, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ընդդիմությունը լավ պատրաստվի ընտրություններին․ թյուրքագետ


Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան նախատեսվածից մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին։ Օրերս այս մասին հայտարարեց Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը հույս ունի 3-րդ անգամ ընտրվել այդ պաշտոնում։ 

Արդեն հայտնի է, որ իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ձևավորած «Ժողովրդի դաշինքը» առաջադրելու է Էրդողանին։ Իսկ ընդդիմադիր 6 կուսակցություններն էլ միասին մեկ թեկածու են առաջադրելու։ Թե ով է լինելու ընդդիմության թեկնածուն, հայտնի կդառնա փետրվարին, ընդդիմությունը չի շտապում միասնական թեկնածուի անունը հրապարակայնացնել։

Ի՞նչ զարգացումներ են սպասվում Թուրքիայում, ինչո՞ւ են իշխանությունները մեկ ամիս շուտ ուզում ընտրություններ կազմակերպել, հաղթանակի ի՞նչ շանսեր ունեն ընդդիմության և իշխանական թեկնածուները․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել թյուրքագետ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Էլյա Հարությունյանի հետ։

-Սկսենք ընտրությունների օրվա քննարկումից․ ինչո՞ւ է Էրդողանը ցանկանում նախատեսվածից շուտ անցկացնել ընտրությունները։ Եվ խորհրդանիշերին մեծ կարևորություն տվող Էրդողանն ինչու է ընտրել հենց մայիսի 14-ը։ 

-Էրդողանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ մայիսի 14-ին կկայանան ընտրությունները։ Այդ քայլը երկու հարթությունում կարելի է դիտարկել։ Առաջինը՝ այն պարզ քաղաքական հաշվարկ է էրդողանի կողմից, և երկրորդը, այո, ունի խորհրդանշական նշանակություն։ 

Ընտրությունները պետք է տեղի ունենային հունիսի 18-ին, բայց էրդողանը չի ցանկանում սպասել մինչև հունիսի 18-ը։ Հնարավոր է, որ մինչ այդ երկրում, պայմանավորված  տնտեսական խնդիրներով, լարվածությունը մեծանա, բնակչության շրջանում դժգոհությունն աճի։ Այդ իսկ պատճառով նա շտապում է։ Սակայն ավելի շատ առաջ բերել ընտրությունները չի հաջողվի, այլապես կդառնան  արտահերթ ընտրություններ։ 

Ընդդիմությունն իր հերթին համաձայն կլիներ, որ ընտրությունները տեղի ունենային  ապրիլի 6-ից  առաջ, քանի որ  2022-ի ապրիլի 6-ին  ընտրական օրենսգրքի փոփոխություններ են ընդունվել, որոնք պետք է ուժի մեջ մտնեն մեկ տարի անց, այն է՝  2023-ի ապրիլի 6-ից հետո։ Նոր ընտրակարգով ստացած քվեների և դրան համարժեք մանդատների համամասնությունը փոխվելու է, նախկինից ավելի քիչ մանդատներ են ստանալու քաղաքական ուժերը։ Սակայն ընդդիմությունը չունի մեծամասնություն խորհրդարանում, իսկ  իշխանությունները նման քայլի չեն դիմի։  

Արդյունքում ընտրությունները տեղի կունենա ապրիլի 6-ից  հետո, բայց հունիսի 18-ից առաջ։ էրդողանն  ընտրել  է մայիսի 14-ը՝ այսպիսով մի կողմից իր շահերն առաջ տանելով և մյուս կողմից ընդդիմությանը թույլ չտալով լավ պատրաստվել ընտրություններին, մինչև վերջ օգտագործել իրենց քարոզարշավի ժամանակը և  հանրությանը համապարփակ ներկայացնել իրենց թեկնածուին և իրենց ծրագրերը։   

Օրվա խորհրդանիշի առումով․ էրդողանն  իսլամական պահպանողական  գաղափարախոսության կրող է, նրա քաղաքականությունը  վերջին շրջանում ազգայնական  իսլամականության մեջ է տեղավորվում, և նա իրեն համարում է Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Մենդերեսի քաղաքական հաջորդը։ Մենդերեսը 1950-ի մայիսի 14-ին կարողացավ հաղթանակ տանել Աթաթուրքի հիմնած ՀԺԿ-ի նկատմամբ և դարձավ Թուրքիայի վարչապետ։ էրդողանը փորձում է կրկնել նրա հաջողությունը 73 տարի անց և դառնալ երկրի առաջնորդը՝  օգտագործելով  հենց Մենդերեսի առաջ քաշած կարգախոսը, որն է՝ «Բավական է, արդեն խոսքն ազգինն է»։

-Մենդերեսը 1960-ին հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ արվեց և մեկ տարի անց մահապատժի ենթարկվեց։ Էրդողանը նման խորհրդանիշ ընտրելով արդյոք չի՞ վախենում այս պատմության ամբողջական կրկնությունից։ 

-Դա այս պարագայում, ամենայն հավանականությամբ,  չի կարող կրկնվել, քանի որ էրդողանը կարողացել է  ստեղծել ուղղաձիգ կառավարություն, և  հեղաշրջումների վտանգն այս պահին շատ ավելի փոքր է, քան առաջ։

-Ներկա դրությամբ  հաղթանակի ի՞նչ շանսեր ունեն էրդողանը և ընդդիմությունը, մանավանդ որ  ընդդիմությունը միասնական թեկնածուի անունը չի էլ հանրայնացրել։

-Ընդդիմությունը, այո, հապաղում է ներկայացնել իր միասնական թեկնածուի անունը։ Ամենայն հավանականությամբ այդ թեկնածուն լինելու է Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ոչ թե Ստամբուլի կամ Անկարայի քաղաքապետը, ինչպես մինչ այս ենթադրվում էր։ 

Շանսերի հետ կապված՝ հարցումների արդյունքներն անընդհատ փոխվում են, և դեռ կփոխվեն։ Կարծում եմ՝  հարցումների վրա հիմնվել այդքան էլ պետք չէ, հատկապես Թուրքիայի պարագայում։ Նաև ամեն պահի նոր զարգացումներ և փոփոխություններ են տեղի ունենում։ Իրականում բարդ ընտրություններ են սպասվում։  Շատ լուրջ ջանքեր է գործադրում իշխող ուժը հաղթանակի հասնելու և խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու, նաև առաջին փուլով նախագահական ընտրություններն ավարտելու համար։ 

Շանսեր ունի ընդդիմությունը, եթե քայլեր չանեն, որոնք կտրուկ կվանեն իրենցից,  եթե կարողանան ճիշտ կազմակերպել և թեկնածուի առաջադրման գործընթացը, և քարոզարշավը։

-Վերջերս բրիտանական «էկոնոմիստ» պարբերականը  գրել էր, որ արդար ընտրությունների դեպքում էրդողանը կպարտվի։ Արդյոք արդար ընտրություններ Թուրքիայում տեղի կուենա՞ն։ 

-Ինչպես բոլոր ընտրություններում, այս դեպքում ևս բացառված չեն  ընտրակեղծիքները։  Ընդդիմությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի բոլոր տարածքներում ունենալու վստահված անձինք, ինչը կարող է  դժվար լինել արևելյան նահանգներում։ 

Թուրքիայի պարագայում տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրակեղծիքներ կարող են տեղի ունենալ, բայց դա վճռորոշ  ազդեցություն չի ունենում ընտրապայքարի արդյունքների վրա։ 

-Իսկ ընդդիմությունն ինչո՞ւ է ձգձգում միասնական թեկնածուի անունը հրապարակելը։ Չե՞ն կողմնորոշվում, թե՞ վախենում են իշխանությունների կողմից  հնարավոր հետապնդումներից։ 

 -Թե, թե։ Կա այդ խնդիրը, որ իշխանությունները միանգամից ողջ ներուժը կկենտրոնացնեն տվյալ թեկնածուին պախարակելու և նրան թիրախավորելու համար։ Կա նաև որոշման կայացման խնդիր, քանի որ 6 կուսակցություն է ներգրավված, ընդ որում երկուսի մեջ է տեղի ունենում այդ որոշման կայացման գործընթացը՝ «Լավ»  կուսակցության և ՀԺԿ-ի միջև։ 

 -Սա էրդողանի 3-րդ առաջադրումն է նախագահի պաշտոնում, նա 2014 և 2018 թվականներին արդեն ընտրվել է։ Ընդդիմությունը պնդում է, որ սա Սահմանադրությանը հակասում է, էրդողանն էլ պնդում է, որ  սահմանադրական  փոփոխություններից հետո սա դեռ 2-րդ առաջադրումն է։ Այս առումով արդյոք էրդողանի լեգիտիմության հարց  կարո՞ղ է առաջանալ հատկապես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում։

-Արտաքին հարաբերություններում չեմ կարծում, որ մեծ խնդիր է ներկայացնելու, իսկ ներքին խոսույթում արդեն մի քանի տարի է՝ քննարկվում է  այդ հարցը, սակայն իշխանությունը և իշխանամետ իրավաբանները հիմնավորում են, որ 2017-ի սահմանադրական փոփոխություններից հետո երկրորդ պաշտոնավարումն է սա լինելու, հետևաբար հակասահմանադրական չէ նրա առաջադրումը։ 

-Արդյոք Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը էական փոփոխություններ կկրի՞, եթե ընտրություններում հաղթի ընդդիմությունը։

-Պետք է դիտարկենք, թե ընդդիմության կազմում ինչպիսի գաղափարախոսությամբ կուսակցություններ են ընդգրկված։ Գլխավոր կուսակցությունը՝ ՀԺԿ-ն,  Քեմալի գաղափարների ժառանգորդն է և Հայաստանի հետ հարաբերություններում փափուկ չի լինելու։ «Լավ» կուսակցությունն էլ  առանձնացել է «Ազգայնական շարժում» կուսակցությունից և կրկին ազգայնական  գաղափարների կրող է։ Հետևաբար, Հայաստանի հետ  կապված դիրքորոշման փոփոխություններ ընդդիմության հաղթանակի դեպքում  սպասել պետք չէ։

  

 

Թուրքիա համապետական ընտրություններ խմբագրի ընտրանի հարցազրույց Ռեջեփ Թայիփ Էրդողան Էլյա Հարությունյան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին