f

Անկախ

«Խփեք դրան, խփեք…»: Փոխգնդապետ Արթուր Հակոբյանի կյանքի կարգախոսն էր` պայքարել և հաղթել


«Մարտական գործողություններն իրականացվում են համաձայն ստեղծված պլանի և կատարվում են այնպես, ոնց որ կարգն է». տեսանյութերից մեկում սմերչի ուղիղ նշանառության տակ գտնվող հրամանատարական կետում «Զինուժի» հարցերին ժպիտով պատասխանում է Ջրականի զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ  Արթուր Հակոբյանը:

Հետո հրամանատարն արագ կողմնորոշվելով` ռադիոկապ է տալիս.  «…ասֆալտի ձախ կողմը կուտակում կա…»: «խփեք դրան, խփեք...»: «Զինուժի» տեսախցիկից չեն վրիպում նաև նրա այս ցուցումները: Ոչ մի վայրկյան չէր լռում փոխգնդապետի ռադիոկապը: Ոգով անհաղթ հրամանատարն ու խիզախ հետախույզն անձամբ էր մշակում և ղեկավարում մարտական գործողությունները, հետո զրույցը կիսատ թողնելով, շտապում էր առաջնագիծ` իր անհաղթ ոգով ուժ տալու և աջակցելու զինվորներին, նրանց հետ միասին` կռվելու:

Արթուր Հակոբյանը` ըմբշամարտի չեմպիոն

Կոտայքի մարզի Գառնի գյուղում էր ծնվել «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Արթուր Դավիթի Հակոբյանը:

Դպրոցական տարիներից Արթուրի մոտ նկատվել են ուսման և սպորտի հանդեպ աշխատասիրությունն ու նվիրվածությունը: Սիրում էր բոլոր առարկաներն ու հեշտ յուրացնում էր դրանք, բայց առավելապես փայլում էր հանրահաշիվ առարկայից:

Դեռ 1-ին դասարանում ուսանելու ժամանակ Արթուրը ցանկություն էր ունեցել զբաղվել սպորտով: Ինը տարեկանից զբաղվել էր ազատ ոճի ըմբշամարտով,  մասնակցել հանրապետական և  միջազգային մրցաշարերին` գրավելով առաջնակարգ տեղեր:

Նրա մարզիչը` Հովհաննես Հարությունյանը, պատմել է, որ Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի առաջնության ժամանակ Արթուրը գոտեմարտին մասնակցել էր կոտրված ձեռքով, և միայն մրցաշարի ավարտից հետո  է հայրն իմացել դրա մասին:

Արթուր Հակոբյանն ուզում էր իրեն ամբողջությամբ նվիրել սպորտային կարիերային, ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, բայց նրա հայրը` Արցախյան առաջին ազատամարտի վետերան, փրկարար ծառայության փոխգնդապետ Դավիթ Հակոբյանը, որպես հայրենիքի զինվոր էր նրան դաստիարակել:

Արթուրն ընդունվել էր ՌԴ Ռյազան քաղաքի օդադեսանտային ռազմական ինստիտուտ: Այստեղ էլ աչքի էր ընկել իր նպատակասլացությամբ և արդեն 1-ին  կուրսում  «մարտեր  առանց կանոնների» մարզաձևում դարձել չեմպիոն եւ  ընդգրկվել ինստիտուտի հավաքականում, արժանացել ՌԴ սպորտի վարպետի և Մոսկվայի  մարզի  ուժային կառույցների  մրցաշարերի  չեմպիոնի կոչմանը, դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռյազան քաղաքի սպորտկոմիտեի պատվավոր ներկայացուցիչ` միջազգային մրցաշարերում Ռյազանի մարզպետի, քաղաքապետի, ինստիտուտի ղեկավարության կողմից պարգևատրվելով պատվոգրերով, շնորհակալագրերով:

Կյանքի կարգախոսը` պայքարել և հաղթել

2006 թվականին Արթուր Հակոբյանը վերադարձել  էր Հայաստան և ծառայության անցել Արցախի Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակում` որպես ջոկատի հրամանատար: Ծառայակից ընկերների խոսքով` ընտրություն ուներ` Հայաստանում կամ Արցախում ծառայելու, բայց Արթուրն առանց վարանելու ընտրել էր Արցախը: Ասել էր` այնտեղ էր իր տեղը, պիտի գնար Արցախ:

Երկու տարի ծառայելուց հետո Արթուր Հակոբյանին շնորհել են կապիտանի կոչում և նշանակել հետախուզության վաշտի հրամանատար:

2010 թվականին Արթուր Հակոբյանին ծառայության են ուղարկել Երևանի հատուկ նշանակության գնդում` որպես վաշտի հրամանատար: Մեկ տարի անց Զինված ուժերում նոր կազմավորված «Դիպուկահարների» դպրոցում նրան նշանակել են ուսումնական մասի պլանավորման գծով ավագ դասախոս, որից հետո՝ նույն զորամասի հրամանատարի տեղակալ-ուսումնական մասի պետ։ Հայկական զինված ուժերի համար Արթուր Հակոբյանը պատրաստել էր ռազմական գիտելիքներով և հնարամտություններով օժտված բարձրակարգ դիպուկահարների:

2017 թվականին Արթուր Հակոբյանն ընդունվել էր Մոսկվայի Ֆրունզեի անվան համազորային ռազմական ակադեմիա և այն գերազանցությամբ ավարտելուց հետո վերադարձել Արցախ: Սիրում էր Արցախն ու հոգով և սրտով նվիրված էր նրան:

2019 թվականին Արթուր Հակոբյանը նշանակվել  էր Արցախի Հանրապետության Մարտունու N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ:

2020 թվականի փետրվարին նշանակվել էր Ջրականի զորամասի շտաբի պետ։ Նա զգում էր պատերազմի վտանգն ու իր զինվորներին պատրաստում էր դրան: Ջրականում էլ մասնակցել էր Արցախյան 44-օրյա պատերազմին՝ ստանձնելով մարտական ամենածանր ուղղության պաշտպանությունը:

Ոգով անհաղթ հրամանատարն ու խիզախ հետախույզը

Փոխգնդապետ Արթուր Հակոբյանն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ թիկունքում և առաջնագծում մշակել և ղեկավարել էր մարտական գործողությունները, կազմակերպել վիրավորների տարհանումը մարտի դաշտից։ Ծառայակիցների խոսքով` զինվորին մարտական գործողության ուղարկելուց առաջ փոխգնդապետն անձամբ էր հետախուզում տարածքը։

Մարտական ընկերոջ` փոխգնդապետ Սերգեյ Հակոբյանի խոսքով`նահանջն Արթուրի համար անընդունելի էր, որովհետև նա առաջին հերթին հայրենիքի անձնուրաց մարտիկ էր։

«Իր զինվորների որևէ թերացում նա վերագրում էր իրեն, չէր թողնում, որ նրանք խեղճանային։ Չէր թողնում, որ իր ենթակա սպաներին կամ զինվորներին պատժեին, ասում էր՝ դուք ինձ ճիշտը ասեք, մնացածի հետ գործ չունեք, ես ճիշտը իմանամ, եթե պատժելու կարիք լինի` ինքս կպատժեմ»,-ասել է նա։

Հետո հավելել է, որ Արթուրի հետ մասնակցել էր հակադիվերսիոն գործողությունների։ Արթուրը միշտ աշխատում էր առաջինը լինել, ձգտում էր ամենուրեք առաջնորդել։ Երբեք չէր ասում՝ «առաջ», միշտ ասում էր «իմ ետևից՝ առաջ։ ճակատի այն հատվածում, որտեղ ծառայում էր Արթուրը, հակառակորդը կենտրոնացրել էր մոտ տասն անգամ ավելի կենդանի ուժ եւ ռազմական տեխնիկա։ Սակայն մեր զինվորներից ոչ մեկը չէր նահանջել։ 

Հրամանատարի աննկուն ոգին և հաղթական ժպիտը միշտ քաջալերում էր զինվորներին: Զորքի մեջ մեկ րոպե անգամ խուճապ չէր լինում:

«Էս սկսեց, էս էնա, որ ասում էի…ու մենք պետք է դա անենք». քաջ հրամանատարի ոգևորող խոսքերն էին:

Ու նրանք դա արեցին: Հենց այդտեղ մարտը համակարգելու և կռվելու ժամանակ Արթուր Հակոբյանն  աչքի էր ընել իր խիզախությամբ և նվիրվածությամբ` ճշմարիտ հայրենասերի և իսկական հայ սպայի օրինակով մեր հիշողության մեջ մնալով որպես հայրենիքի անպարտ զինվոր, խիզախ հետախույզ, ոգով անհաղթ հրամանատար:

«Ամեն հարցում սիրում էր առաջինը լինել: Չկար մի բան, որ մտքին դներ և չհասցներ անել: Միշտ թույլի կողքին էր: Ոչ ոքի իրավունք չէր տալիս իր եսը ցուցադրել թույլի կողքին»,-ասում է հայրը:

Ընտանիք և հայրենիք` երկու սրբություն ուներ հերոս հրամանատարը: Իր 6-ամյա որդուն` Դավիթին, հենց այդ գաղափարով էր դաստիարակել, փոքրուց հայրենասիրական երգեր սովորեցրել:

Հոկտեմբերի 4-ի գիշերը Արթուր Հակոբյանը վերջին անգամ խոսել էր որդու հետ: Հոկտեմբերի 5-ին թշնամին ներխուժել էր գնդի թիկունք: Հերոս հրամանատարը նետվել էր առաջ և հենց այդ ժամանակ էլ քաջաբար զոհվել` թշնամու դիվերսիոն խմբերին չեզոքացնելիս:

Հարազատները չէին հավատում, որ Արթուրը զոհվել էր: Հոկտեմբերի վերջին հայրը ԴՆԹ անալիզ էր հանձնել, իսկ մարտի 1-ին նույնականացումով հաստատվել էր, բայց միայն ապրիլի կեսին են իմացել ԴՆԹ-ի համընկնելու մասին: Մարմինն ամբողջական էր, բայց ճանաչելի չէր: Հայրը կազմվածքից էր հերոս որդուն ճանաչել:

Ամիսներ շարունակ Արթուր Հակոբյանն անհայտ կորած էր համարվել և միայն նրա զոհվելուց մոտ յոթ ամիս հետո, ինչպես ասվում էր հրամանատարին նվիրված հիշատակի խոսքում` կարծես նախախնամությամբ նա վերջինը «տուն դարձավ»`իսկական հրամանատարի պես: Նախ «ուղարկեց» իր փառապանծ զինվորներին, ինքը մնաց  վերջում, ինչպես վայել է իսկական հրամանատարին:

Արթուր Հակոբյանին հուղարկավորել են Գառնիի ազատամարտիկների պանթեոնում։

Այսօր հերոսի ծնողներն և հարազատները միայն մեկ պահանջ ունեն` հանձնաժողովի ճիշտ քննության արդյունքում հերոս հրամանատարի անցած փառավոր ուղին ըստ արժանվույն գնահատելու և հերոսի ամենաբարձր կոչմանն արժանացնելու:

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Արթուր Հակոբյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Արցախ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին