f

Անկախ

Հնդկաստանը պայքարում է ամենաբազմամարդ երկրի տիտղոսի համար․ ի՞նչ օգուտներ կունենա տիտղոսակիրը և ի՞նչ կորուստներ դիրքերը զիջող Չինաստանը


Չինաստանի բնակչությունը 2022-ին կրճատվել է 850 հազարով։ World population Review-ի կանխատեսմամբ՝ արդեն այս տարի աշխարհի ամենամեծ բնակչությամբ երկրի տիտղոսը բաժին կհասնի Հնդկաստանին։ Ինչու է դա տեղի ունեցել և ինչ է սա նշանակում, կփորձենք ներկայացնել  ստորև։

Ի՞նչ է տեղի ունեցել

Նախորդ տարի վերջին 60 տարվա մեջ առաջին անգամ Չինաստանի բնակչությունը նվազել  է։  Չինաստանի բնակչությունը ներկայում կազմում է 1,453 մլրդ։ Նախորդ տարի Չինաստանում ծնվել է 9,56 միլիոն երեխա, ինչը 10 տոկոսով քիչ է 2021-ի ցուցանիշից։  Այս երկրում ծնելիության ցուցանիշները պատմական նվազագույնի են հասել՝ 6,77 երեխա 1000 բնակչի հաշվով, նախորդ տարի այդ ցուցանիշը 7,52 էր։

ՄԱԿ-ի կանխատեսումներով այս տարի արդեն Հնդկաստանը (1.415 մլրդ) նորից կդառնա առաջատարն աշխարհում բնակչության թվով։

Ինչո՞ւ է Չինաստանում կրճատվել բնակչության թվաքանակը

Նախորդ անգամ Չինաստանի բնակչությունը բացասական հավելաճ էր գրանցել 1961-ին, երբ երկրում սով էր՝ պայմանավորված ջրհեղեղներով, երաշտներով և Մաո Ցզեդունի վարած քաղաքականությամբ։

Այս անգամվա բացասական ցուցանիշի վրա գուցե և ազդեցություն ունեցել է կորոնավիրուսի համավարակը։  Բայց միակ մեղավորը համավարակը չէ։  Դեռ 1980-ին Չինաստանը, փորձելով «գլուխ հանել» դեմոգրաֆիական բումից, հայտարարեց «մեկ ընտանիք, մեկ երեխա»  քաղաքականության մասին, որի կիրառմանը պետական համակարգը հետևել է խստորեն։ Իշխանություններն այդ քաղաքականությունից հրաժարվեցին միայն 2016-ին, երբ Չինաստանում բնակչության ծերացման միտումներ նկատվեցին։  Ընտանիքներին թույլատրվեց նաև երկրորդ երեխա լույս աշխարհ բերել, բայց ծնելիության աճ տեղի չունեցավ և բնակչության աճը տարեցտարի շարունակեց նվազել։

Ներկայում Չինաստանում ծնելիությունը շատ ավելի ցածր է, քան մի շարք զարգացած երկրներում։ Այսպես, եթե ԱՄՆ-ում  մեկ կնոջը բաժին ընկնող  ծննդաբերությունների  ցուցանիշը ԱՄՆ-ում 1,6 է, ՌԴ-ում՝ 1,4, Ճապոնիայում՝ 1,2, ապա Չինաստանում այն 1 է։ Չինաստանին այս ցուցանիշով զիջում է միայն հարևան Հարավային Կորեան, որտեղ այդ ցուցանիշը 0,75 է։

Չինաստանում արագ տեմպերով բնակչության ծերացում է նկատվում։ Պաշտոնական տվյալներով՝ ներկայում այդ երկրի բնակչության 1/5-ը, այսինքն 20 տոկոսն արդեն 60 և բարձր տարիքի անձինք են։

Ի՞նչ է  սա նշանակում

Չինաստանի բնակչության թվի կրճատման լուրը դարձավ միջազգային լրահոսի առաջատարներից ։ Պատճառն այն է, որ Չինաստանը հենց բնակչության մեծ թվի շնորհիվ է դարձել «արտադրամաս» ողջ աշխարհի համար։ Չինական գործարաններից և այնտեղ աշխատող քաղաքացիներից է կախված ողջ աշխարհի տնտեսության վիճակն ու կայունությունը։ Մինչդեռ բնակչության ծերացման և նվազման  պարագայում ինչ-որ պահից աշխատուժի պակասի խնդիր կառաջանա։ Այդ պատճառով էլ Չինաստանի բնակչության ծերացումն ու նվազումը միայն Չինաստանին վերաբերող հարց չէ։

Ինչպե՞ս են Չինաստանի իշխանությունները փորձում լուծել այս հարցը

Նույն կերպ, ինչ այլ երկրներում՝ երիտասարդ ընտանիքների համար սահմանում են սոցիալական վճարներ, փորձում են նվազեցնել նրանց ֆինանսական բեռը։ Այսպես, Չինաստանի որոշ շրջաններում  խրախուսավճար է սահմանված ընտանիքների համար, որոնք կծնեն երկրորդ կամ երրրոդ երեխաների։ Գումարի չափը հասնում  է մինչև 5500 դոլարի երրորդ երեխայի համար։

Այս քայլերը, սակայն, դեռևս արդյունավետ չեն։ Կամ, գոնե, դեռևս այդ քայլերը բավարար չեն դեմոգրաֆիական բացասական հավելաճի միտումը փոխելու համար։

Ի՞նչ է նշանակում Հնդկաստանի համար ամենաբազմամարդ երկրի տիտղոսը

Հնդկաստանի իշխանությունները տևական ժամանակ պայքարել են բնակչության աճի դեմ։ Եղել  է անգամ ժամանակահաված (Գանդիի կառավարման տարիներին), երբ կանանց բռնի ստերջացրել են։ Սակայն Հնդկաստանի ներկայիս վարչապետը, որն այդ պաշտոնում է 2014-ից, այլ դիրքորոշում ունի բնակչության աճի հարցում։ Նրա համոզմամբ՝ մեծաքանակ բնակչություն ունենալը վատ չէ։ Քանի որ այդպիսով զարկ կստանա արդյունաբերությունը․ երիտասարդությունն ավելի հեշտ է յուրացնում  նոր հմտություններ ու մասնագիտություններ, ինչն էլ նպաստավոր է տնտեսության համար։

  «Հենց այդ երիտասարդ ձեռքերը Հնդկաստանի տնտեսությունը կդարձնեն աշխարհում երրորդը, իսկ հեռանկարում  նաև երկրորդը»,- կարծում են փորձագետները։

Բնակչության աճը Հնդկաստանի համար երկսայրի խնդիր է, որն ունի և դրական, և բացասական կողմեր։ Չնայած տնտեսական մեծ հաջողություններին, այդ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը կազմում է 30 տոկոս։ Իսկ աղքատության վերացման դեմ պայքարը բավականին բարդ է։ Բնակչության աճի մեծ տեմպերի հետևից չի հասցնում տնտեսական աճը։ Այդ խնդիրը կար դեռ 20-րդ դարում, կա և այսօր։

Բայց դեմոգրաֆիական աճը նաև դրական կողմեր ունի, այն նշանակում է աշխատուժի աճ։ Այսինքն ավելի ու ավելի մեծ ռեսուրս այդ երկրիր կունենա տնտեսությունը զարգացնելու և աղքատության դեմ պայքարելու համար։   Ավելին, փորձագետները նշում են, որ Հնդկաստանի տնտեսության համար զգալի ներդրում են նաև տրանսֆերտները, որոնք արտերկրից ուղարկում են և ապագայում ավելի մեծ ծավալներով կարող են ուղարկել այդ երկրի քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքների ապրուստը վաստակում են օտար երկրներում աշխատելով։

Փորձագետների կարծիքով, սակայն, Հնդկաստանի բնակչության աճի տեմպերն առաջիկայում աստիճանաբար կնվազեն։ Արդեն իսկ հարավային համեմատաբար բարեկեցիկ շրջաններում ծնելիության մակարդակը նվազել է, բնակչության աճի տեմպերն ապահովում են հիմնականում հյուսիսային ավելի քիչ բարեկեցիկ նահանգները։  Ըստ կանխատեսումների՝ Հնդկաստանի բնակչությունը կաճի մինչև 2060-2070 թվականները, որից հետո կսկսի արձանագրվել բացասական հավելաճ։

Հետաքրքիր փաստեր աշխարհի դեմոգրաֆիական պատկերի մասին

·         1000 թվականին աշխարհի բնակչությունը կազմում էր ընդամենը 400 մլն։ 1750 թվականին այդ թիվն արդեն կրկնապատլվել էր՝ հասնելով 800 մլն-ի։ Իսկ 1804թ․ աշխարհի բնակչությունն արդեն հասավ 1 մլրդ-ի։  123 տարի պահանջվեց, որպեսզի աշխարհի բնակչությունը կրկնապատկվի՝ դառնալով 2 մլրդ։ Դա տեղի ունեցավ 1927-ին։ Իսկ արդեն դրանից 33 տարի անց Երկրի բնակչությունը դարձավ 3 մլրդ։

·         Տարեկան աշխարհի բնակչությունն ավելանում է միջինում 83 միլիոնով։  2011-ին աշխարհի բնակչությունը 7 մլրդ էր, իսկ 2022-ին հատեց 8 մլրդ-ի շեմը։ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝  հետագայում մոլորակի բնակչության աճի տեմպերը կնվազեն․ 2050-ին աշխարհի բնակչությունը կկազմի 10 մլրդ, իսկ 2100-ին՝ 10,9 մլրդ։

·         Փորձագետների գնահատմամբ՝ մարդկության ողջ պատմության ընթացքում Երկրի վրա բնակվել է 108 մլրդ մարդ։ Այսինքն՝  ներկայում Երկրի բնակչությունը երբևէ մեր մոլորակի վրա ապրած մարդկանց 7,4 տոկոսն է կազմում։

·         Աշխարհի ամենաբազմամարդ աշխարհամասն Ասիան է, որն ունի 4,7 մլրդ բնակչություն՝ աշխարհի բնակչության 58 տոկոսը։  Հաջորդում է Աֆրիկան, որին  բաժին է ընկնում 1,3 մլրդ բնակչություն։

·         Աշխարհի ամենաբազմամարդ երկրների տասնյակը հետևյալ տեսքն ունի․

1․ 2․ Չինաստան և Հնդկաստան; 3․ ԱՄՆ; 4․ Ինդոնեզիա; 5․Պակիստան ;6․ Նիգերիա ;7․ Բրազիլիա; 8․ Բանգլադեշ; 9․ Ռուսաստան; 10․ Մեքսիկա։

 ·         Ներկայում բնակչության աճի տեմպերն ամենաբարձրը Նիգերիայում են։ Ակնկալվում է, որ 2050-ին այս երկրի բնակչության թիվը կկրկնապատկվի։ Այստեղ բնակչության բնական հավելաճը տարեկան կազմում է 2,6 տոկոս։ Եթե 2009-ին Նիգերիան ուներ 151 մլն բնակիչ, ապա 2018-ին արդեն 195,9 մլն։ Իսկ 2050-ին կունենա 323 միլիոն բնակիչ և 886 մլն 2100-ին։

·         Ընդ որում, մինչև 2050-ը  աշխարհի բնակչության աճի կեսից ավելին բաժին կընկնի 9 երկրների։ Դրանք են՝ Հնդկաստանը, Նիգերիան, Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունը, Պակիստանը, Եթովպիան, Տանզանիան, ԱՄՆ-ն, Ուգանդան և Ինդոնեզիան։  Այս երկրներից 5-ը Աֆրիկայում են, որտեղ սպասվում  և սպասվում է ծնելիության բումի հաջորդ ալիքն աշխարհում։ Մինչև 2050-ը Աֆրիկայի բնակչությունն, ըստ կանխատեսումների, կկրկնապատկվի։

·         Գիտնականները դեռ քննարկում ու քննարկում են, թե որքան մարդ կարող է «կրել» Երկիրը։ Ներկայում համարվում է, որ 11 մլրդ-ն է սահմանային թիվը։ Սակայն որոշ մասնագետներ համարում են, որ Երկիրը կարող է շատ ավելի շատ մարդկանց բնակավայր լինել, բայց որքան շատ լինեն մոլորակի բնակիչները, այնքան ցածր կլինի կյանքի որակը, քանի որ այդ պարագայում ավելի շատ ռեսուրսներ են օգտագործվելու և մթնոլորտին ու բնությանն  ավելի շատ են վնաս պատճառելու։

 

 

 

 

Չինաստան Հնդկաստան Երկիր Մոլորակ բնակչության թիվ խմբագրի ընտրանի Աշխարհում դեմոգրաֆիա

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին