f

Անկախ

Ե՞րբ հասցրեցին պարզել այդ ամենը, քաղաքական այրերը շատ են շտապում փակել այս թեման՝ դրանով խորացնելով կասկածները, որ ինչ-որ բան սխալ է և սուտ․ Արթուր Ղազինյան


Քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Գեղարքունիքի մարզի զորանոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասին։ 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․


«Տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել են 15, իսկ ծանր այրվածքներ են ստացել երեք զինծառայող: Նման իրավիճակում հարուցվում է քրեական գործ, ստեղծվում է քննչական խումբ, ներգրավվում են համապատասխան փորձագետներ և սկսվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն:

Քննչական խմբի ղեկավարը հանրությանը տրամադրում է տեղեկատվություն` աղետի հնարավոր պատճառների, առաջ քաշված վարկածների և ձեռք բերված տվյալների վերաբերյալ` իր հայեցողությամբ ու ծավալով:

Իսկ ինչպես ե՞ն վարվում Հայաստանում. աղտից մի քանի ժամ հետո քաղաքական մարմիններն ու պաշտոնատար անձիք համոզված դեմքով հայտարարում են աղետի պատճառի ու մեղավորների մասին, զբաղեցրած պաշտոններից ազատում բարձրաստիճան զինվորականներին:

Այդ ե՞րբ հասցրեցին պարզել այդ ամենը, ուր է՞ քրեական գործը, ուր է՞ քննչական խումբը, ուր ե՞ն ցուցմունքները, քննչական գործողությունները, դեպքի վայրի զննությունը, ապացույցները, փորձաքննության տվյալներն ու արդյունքները, ո՞նց որոշեցին, որ մեղավորներ կան ու ո՞նց գտան նրանց:

Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց մի բան ակնհայտ է. շտապում են, շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածներն առ այն, որ ինչ որ բան սխալ է, սուտ է »

Հայաստան Արթուր Ղազինյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին