f

Անկախ

Գևորգը նայեց երկու կտորներին ևմյուս ձեռքի ավելի մեծ կտորը մեկնեց ինձ․․


Մեր ընտանիքի համար Հայրենական պատերազմը հայրս է Ռաֆայել Իշխանյանը, որ միշտ պատմում էր՝ պատերազմի սկիզբը, գերությունը, ապա կրկին ճակատը, Չեխոսլովակիա, Ավստրիա, հաղթանակը։ Իր բազմաթիվ պատմություններից պատմվածնքերի մի շարք է գրել, որոնցից խնդրեմ, այս մեկը հաղթանակի տարեդարձի առթիվ, որ կարծես համահունչ է այս դժվար օրերին.

ՀԱՑԸ

Ելղովանցի Գեւորգն ու ես երկու հայ էինք գերիների այդ փոքր ճամբարում: Մյուսները ռուսներ էին ու թաթարներ: Գեւորգի փորի վերքից թարախ էր գալիս, իմ էլ ազդրի վերքը չէր փակվում եւ ուժեղ կաղում էի: Բայց դա չէր էականը, այլ այն, որ սոված էինք, սոսկալի, ամեն օր, ամեն րոպե: Առավոտները բոլորիս տանում էին դաշտային աշխատանքի: Ճանապարհն ավազուտների միջով էր անցնում, ինքն էլ ավազ էր: Ամեն օր մեզնից վաղ այդ ճանապարհով ուրիշ ինչ-որ մարդիկ էին անցած լինում, եւ ավազի մեջ գտնում էինք նրանց կերած տանձի ու խնձորի մնացորդները: Այդպիսի ամեն մի մնացորդ տեսնելիս՝ մի տասը ձեռք էր խրվում ավազի մեջ, մեկս մյուսից պռճոկելով խլխլում էինք եւ ձեռքներս ընկածը ավազախառը բերաններս տանում: Ու ամեն օր այդպես:

Չորս կողմից գերմանացի զինվորներ էին ուղեկցում: Մի անգամ էլ հետեւից եկող զինվորը տեսնելով՝ ինչպես ենք իրար ձեռքից խլխլում մրգի մնացորդները՝ Գեւորգին կանչեց:

Գեւորգը վերջից էր քայլում, գուցե դրա համար նրան կանչեց, մոտ էր իրեն: Կամ գուցե նկատել էր, որ Գեւորգի ձեռքը բան չի ընկնում:

Գերմանացին իր պայուսակից հաց հանեց, դանակ, մի շերտիկ կտրեց: Ապա՝ տուփով կարագը հանեց, մի քիչ քսեց հացի վրա: Հետո էլ շաքարավազի տուփը հանեց ու քիչ ցանեց կարագի վրա: Եվ հացը տվեց Գեւորգին՝ հասկացնելով, որ իր կողքով քայլի եւ ուտի՝ թե չէ կխլեն:

«Այ բախտ,- մտածեցի, ինչո՞ւ ինձ չտվեց» ու պատկերացրի՝ եթե ինձ տված լիներ այդ կարագ-հացը, ինչպես մի ակնթարթում բերանս կտանեի, կուլ կտայի: Բայց Գեւորգն այդպես չարեց: Անունս տվեց: Ետ ընկա, հավասարվեցի իրեն: Ինքը քայլելով՝ հացը զգուշորեն կիսեց: Աչքս վրան էր. նկատեցի, որ իմ կողմի կտորը մի քիչ փոքր ստացվեց: «Ափսոս»,- մտածեցի:

Գևորգը նայեց երկու կտորներին եւ մյուս ձեռքի ավելի մեծ կտորը մեկնեց ինձ:

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Ռաֆայել Իշխանյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին