f

Անկախ

Կրիստինե Լամբրեխտը հրաժարական է տվել Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնից


Գերմանիայի պաշտպանության նախարար Կրիստինե Լամբրեխտը հրաժարական է տվել։ Հունվարի 16-ին հրապարակված Լամբրեխտի հայտարարության մեջ ասվում է, որ նա համապատասխան դիմումը  ներկայացրել  է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է DW-ն։

«Ամիսներ շարունակ լրատվամիջոցների կողմից իմ անձի նկատմամբ ուշադրությունը գրեթե անհնարին է դարձնում պաշտոնական տեղեկացումը եւ ՝ զինծառայողների, բունդեսվերի եւ անվտանգության քաղաքականության առաջնահերթությունների սահմանման մասին քննարկումները` հանուն Գերմանիայի քաղաքացիների շահերի: Զինծառայողների եւ հանրային շրջանակներում բազմաթիվ մոտիվացված անձանց արժեքավոր աշխատանքը պետք է առաջնային պլանում լինի։ Ուստի, ես որոշում եմ ընդունել թողնել իմ պաշտոնը», - բացատրել է 57-ամյա Լամբրեխտը:

Կրիստինե Լամբրեխտի՝ Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալու մտադրության մասին գերմանական լրատվամիջոցները  հայտնել էին դեռեւս հունվարի 13-ի երեկոյան։ Ընդդիմադիր քրիստոնեա-դեմոկրատները նրան մեղադրում են ոչ կոմպետենտության, բունդեսվերը վերասարքավորելու դանդաղության եւ հանրային անհաջող ելույթների մեջ:

Դատելով սոցհարցումներից՝ նախարարը Գերմանիայում հասարակական համակրանք չի վայելում։ Այսպիսով, մասնավորապես, ZDF հեռուստաալիքի կողմից անցկացված հարցման համաձայն, գերմանացիների 60 տոկոսը կաջակցեր նրա հրաժարական տալու որոշմանը։ Մինչեւ 2022 թվականի դեկտեմբերին պաշտպանական գերատեսչությունը գլխավորելը, նա Արդարադատության նախարարն էր Անգելա Մերկելի կառավարությունում, իսկ 2021 թվականից նա միաժամանակ զբաղեցրել է ընտանիքի, կանանց եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնը։

Միեւնույն ժամանակ, դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին կանցլեր Օլաֆ Շոլցը հրապարակավ պաշտպանում էր Լամբրեխտին քննադատությունից՝ ասելով, որ «Բունդեսվերն ունի առաջին կարգի նախարար», եւ նա «զարմացած է նրա հասցեին հնչող որոշ քննադատություններից»:

Գերմանիա ՊՆ հրաժարական Կրիստինե Լամբրեխտ Աշխարհում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին