f

Անկախ

Հստակ երևում է պատերազմի ուրվականը և այդ պատերազմը չի զիջելու իր դաժանությամբ 44-օրյա պատերազմին


Նա նշեց, որ բաց մնացած խանութները ևս դատարկ են, սակայն բաց են մնացել, որպեսզի առաջին անհրաժեշտության շատ փոքր մթերք ստանալու պարագայում, որը նույնիսկ հերթ կանգնած մարդկանց կեսին չի բավականացնում արդեն, նույնիսկ փոքր չափաբաժիններով տալու դեպքում:

«Հումանիտար առումով վիճակը երևի թե մոտենում է արդեն ծայրահեղին, նաև խնդիրը շատ լրջանում է առողջապահության ոլորտում: Իրոք ծանր իրավիճակ է, որովհետև մարդիկ կան, որոնք ժամանակ առ ժամանակ հետազոտվել են Հայաստանի Հանրապետությունում, այնտեղ տարբեր բուժհաստատություններում բուժումներ են անցել և դա պարբերաբար բնույթ է կրել: Հիմա այդ մարդկանց մոտ լրջագույն խնդիրներ կան, որ չեն կարողանում լուծել այստեղ և տեսնում եք, գնալով մեր ծայրահեղ ծանր գտնվող հիվանդների վիճակն օր օրի ավելանում է, արդեն ամենածայրահեղ իրավիճակում գտնվողներին գոնե փոքր խմբաքանակով տեղափոխում են Կարմիր Խաչի օգնությամբ Երևան:

Այսօր ևս հինգ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդի, որոնցից մեկը նաև պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինծառայող է և հետվիրահատակն ընթացքն այստեղ բավականին վատ շարունակություն է ունեցել, այդ պատճառով շտապ տեղափոխել են»,-ասաց Հակոբյանը:

Արցախցի պատգամավորը շեշտեց, որ չի կարող ասել, թե գործազրկությունն այս պահին ինչ չափի է հասել, քանի որ մասնավոր տնտեսվարողները ստիպված են փակել աշխատատեղերը, որովհետև ի վիճակի չեն արտադրություն կամ վաճառք իրականացնելու, շինարարության ոլորտում նույն իրավիճակն է, որի մեջ ներգրավված է աշխատող արցախահայության մեծ մասը՝ դրանք փակվել են:

«Ես չգիտեմ, որ հարցին փորձեմ լուծում տալ, մարդիկ զանգում են ուղղակի օրվա հացի՝ 200 դրամի խնդիր լուծելու համար, որպեսզի կարողանան հաց գնել: Չնայած քանի օր է դիմում եմ կառավարությանը, դանդաղկոտություն կա այս պարագայում, որովհետև իրենք դեռևս չունեն հստակ տվյալներ, չունեն վերջնական որոշում այդ խնդիրներին լուծում տալու: Մարդիկ կուտակված պարտքեր ունեն կոմունալ ծառայությունների, հետ կապված և այս հարցում ևս չկա կառավարության որոշում: Հետևաբար ցրտաշունչ ձմռան պայմաններում  հոսանքի անջատումների վտանգի առջև ենք կանգնած և չգիտեմ, բավականին լուրջ են հումանիտար խնդիրները և իրար գլխի են հավաքվում օրվա ընթացքում»,-ասաց վերջինս:

Մետաքսե Հակոբյանը նկատեց սակայն, որ մարդկանց հոգեվիճակն ինչ որ առումով հուսադրող է, սակայն բազմաթիվ երեխաներ բլոկադայի պատճառով այսօր զրկված են նաև կրթություն ստանալու իրենց իրավունքից՝ նախակրթարաններում, մանկապարտեզներում, դպրոցների երկարօրյա բաժիններում դադարեցված են պարապմունքները: Եթե այսպես շարունակվի, ապա հոսանքի տնտեսման արդյունքում արցախցիները ստիպված կլինեն դպրոցներում երևի թե ինչ-որ  սահմանափակումներ մտցնել:

«Ինչ վերաբերում է մարդկանց համբերելու առումով, որովհետև ես դիմանալը չեմ ընդունում՝ որևէ մեկս չենք դիմանում այս իրավիճակին, հատկապես կիսված ընտանիքները, երբ իրենց երեխաներից են առանձին: Ուղղակի մարդիկ համբերում են՝ գիտակցելով, որ համբերելով է պայքարելը և, որ շտապելու դեպքում կամ խուճապի մեջ ընկնելու դեպքում քաոս կառաջանա և այն, ինչին մենք ձգտում ենք՝ ի չիք կդառնա հենց մեր ձեռքով: Երեկ ես շփվում էի մարդկանց հետ մի քանի ժամ շարունակ և շատ շատերը արդեն իսկ մտածում էին, որ եթե հոսանքի հետ ավելի մեծ խնդիրներ ունենան և հովհարային անջատումներն ավելի մեծ ինտերվալներով լինեն, ապա իրենք ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանելու կամ պատրաստ են տանել կամ ինչպես են պատրաստ դիմակայելու այդ մարտահրավերներին ևս: Բայց որևէ մեկը այդ ընթացքում չթնկթնկաց, չդժգոհեց: Այս իրավիճակում որևէ մեկը չի թուլանալու: Շատերս սրա անունը պատերազմ ենք դրել, որովհետև սա ևս պատերազմ է, պայթյուններ չկան, բայց մենք ֆիզիկական գոյության խնդրի առաջ ենք կանգնած, ինչը նաև պատերազմի ժամանակ է լինում՝ սով և այլ բազմաթիվ խնդիրներ, որոնք 21 դարում ուղղակի հնարավոր չէր պատկերացնել»,-շեշտեց Հակոբյանը:

Նա նշեց, որ մարդիկ հասկանում են, որ պատերազմում պարտվելու են, երբ չպայքարեն և դրանով պայմանավորված պայքար կա, մարդիկ համբերատար են պայքարում:

Մեր հարցին, որ ադրբեջանցիները ակտիվորեն տարածում են տեսանյութը, որտեղ մի արցախցի ադրբեջանցիներից ուտելիք և ծխախոտ է խնդրում, վերջինս ասաց, որ պատերազմից հետո ադրբեջանական կողմի նման ցուցադրություններ շատ են տեսել: Սակայն, միշտ կարողացել են դրա պատասխանը տալ և Անվտանգության ծառայությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ: Իսկ Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայության հայտարարությունն իրական է, քանի որ Արցախը շատ փոքր է և վայրկյանների ընթացքում ճշտում են այդ մարդկանց ով լինելը, թե ինչ է կատարվել իրականում:

«Ադրբեջանական քարոզչամեքենան ամեն բան փորձում է օգտագործել ի դեմ մեզ և ի ցուցադրություն այն բանի, իբրև թե Արցախում որևէ խնդիր չկա և այստեղ բոլորը համակեցության մտքից այնպես չի, որ դժգոհ են: Ասեմ, որ այս բոլոր դեպքերը իրար նման են: Նախ վերջին դեպքը՝ մարդը Ճարտարից էր, տեղանքն իմացողը պատկերացնում է Ճարտարի և Շուշիի միջև ընկած հեռավորությունը և շատ լավ հասկանում են, որ այդ մարդն ուղղակի հնարավորություն չուներ  գալ և հասնել Շուշի: Նույնիսկ զարտուղի ճանապարհներով նա չէր կարող հասնել Շուշի: Շփման գծում, հրադադարի հայտարարությունից հետո, մարդկանցից շատերը  դեռ չեն կողմնորոշվում շփման գծից որ մասն է օկուպացված, Արցախը ո՞ր մասում է մեր վերահսկողության տակ գտնվում և շատ դեպքերում հայտնվում թշնամու թիրախում:

Սա այդ դեպքերից մեկն է, իրեն ուղղակի առևանգել են, մոտ է եղել շփման գծին այդ մասում, վերահսկողությունից դուրս է մնացել: բացի այդ լուրջ առողջական խնդիրներ ունի այդ մարդը  և հայտնվել է ուղղակի ադրբեջանցի զինվորների ձեռքում, որին իրենք իրականում մի քանի օր պահել են: Երևի այդ ընթացքում մտածել են ինչպես օգտագործել հարմար պահը և նաև այդ ցուցադրությունը կազմակերպեցին»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Նա նշեց, որ տեսանյութում երևացող ճարտարցու շարժումները,իր պահվածքը Հայաստանից հոգեբաններն էլ են ուսումնասիրել և հստակ տրվել է գնահատական:

«Այստեղ բոլորը գիտեն, որ նա ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, առողջ մարդ չէ և այդ հանգամանքը ուղղակի օգատագործեց ադրբեջանական կողմը»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ ֆիզիկապես անհնար էր Ճարտարից հասնել Շուշիի այն հատվածը, որտեղ որ ներկայացնում են ադրբեջանցիները:

Անկախի դիտարկմանը, որ եթե այսպես շարունակվի, ապա իրավիճակը պայթելու է, հարց է, թե ինչպե՞ս է այդ պայթյունը լինելու, Հակոբյանն ասաց, որ այստեղ խնդիրն այն է, որ կառավարությունը պետք է շատ արագ գործի, բայց իրենք դանդաղում են: Եվ պատճառաբանությունը, որ իրավիճակը անսովոր է, խնդիրները բազմազան են՝ դա ոչ ոք չի ընդունի: Հակոբյանը շեշտում է, որ Արցախի կառավարությունը պետք է արագ արձագանքի իրողություններին և իրավիճակը վերահսկելի դարձնել ցանկացած պարագայում: բացի այդ, եկել են իշխանության, ապա պետք է պատրաստ լինեին բոլոր մարտահրավերներին, պետք է պատրաստ լինեն նաև այսպիսի իրավիճակին, որը ցավոք սրտի ցույց տվեց, որ վերջիններս որևէ բանի պատրաստ չէին:

«Բայց նույնիսկ այս մարդիկ ավելի իմաստուն են, քան իշխանությունը: Չեք պատկերացնի, թե մարդիկ ինչքան են ինքնակազմակերպված, մեկը մյուսին ինչպես են օգնում նույնիսկ խմբեր կան բացված սոց.հարթակում, որտեղ մարդիկ կարողանում են իրար օգնել. անմիջապես արագ արձագանքել խնդիրներին, արագ փոխանցել իրար այն անհրաժեշտ մթերքները կամ հիգիենայի պարագաները, որոնք չունեն այդ մարդիկ: Այս առումով ժողովուրդը հասկանալով, թե ինչ պայքար է ինքը տանում, չի ուզում այդ պայքարում պարտված լինել, նույնիսկ նման իշխանություն ունենալով և ամեն ինչ անում են, որ այս իրավիճակը չդառնա պայթյունավտանգ: Բնականաբար 120 հազարի մեջ կլինեն մի քանի հազարը, որոնք իրոք չեն դիմանա, իրոք համաձայն չեն լինի, որ պիտի այս գնով տանեն այս պայքարը, բայց իրենք շատ փոքրամասնություն են, որը ընդհանուր առմամբ նույնիսկ ես չեմ հանդիպել և դեռևս այդպիսի բողոքի ալիք չեմ տեսել: բայց, բոլորի մոտ կա մեկ մտահոգություն՝այս զոհողությունների գնով արդյունքում ինչ հանգուցալուծում  ստանալու այս ամեն ինչը, որովհետև ցավոք սրտի մենք ունենք պատերազմի փորձը, որտեղ ուղղակի իշխանությունները ուղղակի դավաճանեցին ժողովրդին»,- ասաց Հակոբյանը:

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ զինվորներից շատերը ոչ թե երիտասարդներ էին, այլ երեխաներ էին և մեր երիտասարդներին դավա-անելով՝ նրանց կյանքերի հետ խաղացին և այդ դառը փորձն ունենալով ժողովրդի մոտ այդ դառը փորձը կա՝ ուղղակի չկրկնվի հանկարծ նույնը:

«Իրենք պատրաստ են գնալ զոհողությունների, որովհետև հասկանում են, որ պայքար չի լինում առանց դրա և իրենք իրենց որոշումը կայացրել են դեռևս դեկտեմբերի տասներեքին Ազգային Ժողովի հայտարարությամբ, որ Արցախն ասում է ոչ բոլոր զիջումներին այլևս և ընտրում է պայքարի ուղին, որովհետև այնտեղ է տեսնում ապրելու, գոյատևելու հնարավորությունը»,- շեշտեց վերջինս:

Արցախցի պատգամավորը հավելեց, որ մարդիկ հասկանում են,միայն Արցախի խնդիրը չէ այստեղ ու այս քայլով մեկնարկն է տրվում նաև Հայաստանի փրկության: Հակոբյանը շեշտեց, որ սա պաթոս չէ, այլ իրականության ընկալում, որովհետև ադրբեջանցիների պահանջը ոչ թե Արցախն է, այլ Հայաստանի Հանրապետությանն են ուղղված:

«Արցախը փորձելու են տանել նույն Նախիջևանի ճանապարհով, այդ ակնկալիքները բոլորս պարզ ու շոշափելի ենք տեսնում, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից է և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ սինխրոն աշխատելով Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել հետո այն, ինչ պետք է կատարվի։ Իսկ այդ հետոն մենք շատ պարզ ենք տեսնում, եթե մեր ժողովուրդը, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցները, եթե ոտքի չեն կանգնում ու չեն միանում Արցախի մեկնարկած պայքարին, հետևաբար գարնանը շատ ծայրահեղ ծանր իրավիճակում ենք հայտնվելու, որովհետև հստակ երևում է պատերազմի ուրվականը և այդ պատերազմը չի զիջելու իր դաժանությամբ 44-օրյա պատերազմին, ինչի արդյունքւոմ Նիկոլ Փաշինյանը իր թուրք և ադրբեջանցի ընկերների հետ լեգիտիմացնելու է Զանգեզուրի միջանցքի հանձնումը, ութ գյուղերի հանձնումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Արդբեջանի պայմաններով, այսինքն պաշտոնապես Հայաստանը Ադրբեջանի մաս է:Այսինքն, իրենք գնում են այս ճանապարհով և միակ բանը, որ կարող է այս ամենի դեմն առնել՝ ժողովուրդն է: Հիմա եկել է ժողովրդի ինչ-որ քայլեր անելու ժամանակը իր և սեփական երեխայի կյանքը փրկելու համար ,և իր ապագան, թե ինչպիսին է տեսնում։ Ինքը պիտի լինի այդ ապագայի որոշողը, ոչ թե այս իշխանությունները պետք է որոշեն մեր բոլորի ապագան: Այն է՝ Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանն առանց պետականության, ինչ-որ առանց հստակ տարածքի»,-շեշտեց Հակոբյանը:

Արցախցի պատգամավորը նկատեց նաև, որ իր վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը բացառեց նաև այն փաստը, որ բոլորս մեկ գենի կրող ենք, և բացառեց, որ Արցախը հայկական է:

Մետաքսե Հակոբյան Արցախի շրջափակում Հայաստան խմբագրի ընտրանի Նիկոլ Փաշինյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին