f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը  Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ բաց բախման.Կարեն Վրթանեսյան


«Անկախը» անվտանգային և Հայաստանում, Արցախում տիրող իրավիճակի մասին զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

- ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելն ի՞նչ է նշանակում: Դա ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացի շղթայի օղակներից մե՞կն է:

-Ըստ իս,  Նիկոլ Փաշինյանը տանում է Հայաստանին Ռուսաստանի հետ բաց բախման։ Եթե մինչև 2020 թվականը նրա որոշ գործողությունները գուցե կարելի էր բացատրել անփորձությամբ կամ ինչ-որ այլ, ենթադրաբար, հարգելի պատճառներով, ապա 2021-ից ակնհայտ է, որ, ինչպես շատ դիպուկ ձևակերպել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը. «Նիկոլ Փաշինյանը փորձում է աշխարհաքաղաքական բախում հրահրել Հայաստանի տարածքում»։

Նա սովոր է կոնֆլիկտներ հրահրելով իշխանությունը պահելուն, դա իր սիրելի մեթոդն է, ուղղակի բավական է հիշել, որ ինչ եկել է իշխանության, գեթ մեկ շաբաթ չի եղել առանց ձերբակալությունների և «մասկի-շոուների», աղմկահարույց սկանդալների, ծեծուջարդի, ղալմաղալների և այլն։

Այնուամենայնիվ, Հայաստանը Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև բախման հարթակի վերածելը, վստահաբար, ընդդիմադիր ակտիվիստի թևերը ոլորել չէ՝ հետևանքներն աղետալի են լինելու բոլորի համար։ Եթե Փաշինյանին թվում է, որ իր ստեղծած փոթորիկում կկարողանա ավելի հեշտ նավարկել, սխալվում է։ Թեև գուցե չունի էլ հաջողելու հույս և իր այս գործողություններով զուտ փորձում է իր և իր մերձավորներից ոմանց համար տաքուկ «թոշակատեղի» ապահովել արևմտյան կուշտ և հանգիստ որևէ երկրում, ինչպես ժամանակին Սաակաշվիլին արեց՝ Վրաստանը բախման տանելով Ռուսաստանի հետ։

-Բերձորի միջանցքը շարունակում է փակված մնալ, արցախցիների շուրջ օղակն էլ ավելի է սրվում: Ի՞նչ հավանական սցենարներով կարող է ավարտվել Արցախի բլոկադան:

-Պետք է հստակ արձանագրենք, որ շրջափակումն արդեն պատերազմական գործողություն է։ Այսինքն այս պահին էլ, ըստ էության, Ադրբեջանը պատերազմական գործողություն է վարում Արցախի և 120 հազար ՀՀ քաղաքացիների դեմ։ Այն իրավիճակում, երբ ՀՀ փաստացի իշխանությունն ակնհայտորեն Ադրբեջանի և Թուրքիայի շահերն է սպասարկում, ես անիմաստ եմ համարում հնարավոր սցենարների մասին խոսելը, ճիշտն ասած։

-Ադրբեջանը միայն Արցախի հայաթափման հա՞րցն է լուծում այս բլոկադայով:

-Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները. դա հայկական պետականության ոչնչացումն է։ Արցախը զուտ փուլերից մեկն է։ Չգիտեմ, թե Իլհամ Ալիևն է՛լ ինչպես պետք է բացատրի, որ մենք վերջապես հասկանանք, որ իրենց պատկերացրած ապագայում Հայաստան չկա՝ ո՛չ որպես պետություն, ո՛չ որպես այս տարածքում ապրող հայ ժողովուրդ, ո՛չ նույնիսկ որպես տեղանուն։ Կեղծ ընտրություն են մեզ դեմ տալիս, թե «Արցախը հանձնենք, որ 29800 քառակուսի կիլոմետրը փրկենք», դա բացահայտ խաբեություն է։ Արցախի հայաթափումը վաղ թե ուշ բերելու է նաև ՀՀ-ի կորստին։ Փաշինյանի մեկ ստորագրությամբ հանձնեցին Քարվաճառը, Բերձորը, Քաշաթաղի շրջանի բարձրունքները, որոնք պահում էին Սյունիքը։ Դրանից 29800 քառակուսի կիլոմետրը պահելը հեշտացա՞վ։ Իհարկե ոչ, միանգամից առաջ եկան ադրբեջանցիները և ներխուժեցին ՀՀ տարածք՝ Վարդենիսից մինչև Ճակատեն։

-Բոլորը հարցնում են ինչ անել, բայց ոչ ոք գործողությունների չի անցնում: Ինչո՞ւ, որովհետև չգիտեն ինչ անել, թե այլ շարժառիթներ կան:

-Ովքե՞ր բոլորը։ Շատ տարբեր ուժեր, խմբեր կան դաշտում։ Փաշինյանական ռեժիմը ջանք չի խնայում, որպեսզի այդ խմբերի միջև փոխադարձ անվստահությունը, փոխադարձ ատելությունն միշտ շատ խորը լինի։ Ընդհանրապես մի հսկա քարոզչամեքենա շատ տարբեր հարթություններում, տարբեր խողովակներով աշխատում է հասարակության տարբեր խմբերի բևեռացումն ապահովելու վրա։

Գործողություններին անցնելու համար պետք է ունենանք հանրային հստակ կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմն է այսօր Հայաստանի դժբախտությունների №1 պատճառը։

-Ընդդիմությանն ուղղված քննադատությունները արդարացված են արդյոք:

-Այո, բայց նաև ուռճացված է։ Ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ չի կարողանում վստահության հիման վրա հաղորդակցում կառուցել հանրության լայն շերտերի հետ։

-Հայաստանը շանս ունի ոտքի կանգնելու, եթե այո, ապա ո՞ր դեպքում:

-Այո, ունենք ոտքի կանգնելու հնարավորություն, նույնիսկ այս վիճակում։ Շատ երկրներ կան, որոնց հետ ունենք շահերի բնական համընկնում, շատերն անհանգստացած են Թուրքիայի՝ վերջին հարյուր տարում աննախադեպ ուժեղացմամբ տարածաշրջանում։

Այդ հնարավորություններն օգտագործելու համար նախևառաջ պետք է ազատվել Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող նիկոլական ռեժիմից։

- Նիկոլ Փաշինյանը ե՞րբ կհեռանա կամ կհեռացվի՞ իշխանությունից ու դա ինչպե՞ս տեղի կունենա՝ Ձեր հավանական սցենարը:

-Չեմ ցանկանում գուշակություններով զբաղվել։ Մի բան կարող եմ պնդել, որ հնարավոր չէ հեռացնել նրան իշխանությունից, քանի դեռ նույնիսկ ընդդիմությունից շատերը շարունակում են թերագնահատել Փաշինյանին, համարել նրան ապիկար, տգետ, վախկոտ։ Սա խաբեություն է, որին շատերն են հավատացել։ Փաշինյանը շատ լուրջ հակառակորդ է, որը Հայաստանում արդեն դրել է բռնապետության համակարգային հիմքերը։ Ըստ այդմ նրան կարելի է հեռացնել միայն համակարգված պայքարով։

Կարեն Վրթանեսյան Նիկոլ Փաշինյան Ադրբեջան Արցախի շրջափակում Հայաստան հարցազրույց խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին