f

Անկախ

Արցախը ծնկի չի գալու. Արշակ Աբրահամյան


Անկախը հետ զրույցում Արցախի Վերնատուն երիտասարդական կենտրոնի ղեկավար,  «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը ասաց, որ մարդկանց մոտ կա պայքարի,հանուն հայրենիքի գիտակցաբար զոհողությունների և դժվարությունների միջով անցնելու պատրաստակամություն։

«Սակայն բոլորին անհանգստացնում է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունները։Մեկ հարց է հետաքրքրում բոլորին`պարտված իշխանությունները դեռ որքան են՞ տարբեր պատրվակներով և պատճառաբանություններով տարածքներ հանձնելու թշնամուն։ Միթե՞ նրանց համար չկան կարմիր գծեր»,-ասաց Աբրահամյանը:

Հետաքրքրվեցինք նաև Թուրքիայի, ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Հունգարիայից մի շարք ԶԼՄ-ների Բերձորի միջանցք ժամանելու փաստով, որպեսզի լուսաբանեն ադրբեջանցիների կողմից Արցախի բլոկադան, սակայն ադրբեջանցիների տեսանկյունից: Արշակ Աբրահամյանը նշեց, որ

նորություն չի այն հանգամանքը,որ Ադրբեջանը օգտագործում է իր ողջ ռեսուրսները,որպեսզի աշխարհին որպես ճշմարտություն մատուցի իր տեսակետը:

«Չպետք է մոռանալ նաև այն հանգամանքը,երբ ամիսներ առաջ Google որոնողական կայքի քարտեզներում Արցախին պատկանող բոլոր պետական կառավարման շենքերի և փողոցների անունները վերաձևակերպել էին ադրբեջանական։Սյդ ժամանակվանից արդեն  մենք երիտասարդներով (Վերնատուն երիտասարդական վերլուծական կենտրոնի) սկսեցինք առաջինը Արցախում բարձրաձայնել և պահանջել պատկան մարմիններից,  որպեսզի հետամուտ լինեն այդ ամենի կանխմանը։

Ես կարող եմ անգամ տեսանյութ ուղարկել ձեզ որպեսզի տեսնեք, թե ինչպես ենք մենք ի հակադրումն ադրբեջանական քարոզչամեքենայի`Արցախում սկսել բարձրացնել ՀՀ և ԱՀ դրոշները բոլոր այն վայրերում, որտեղ դրանք չկային:

Սակայն այս ամենին պետք է նայել նաև գլոբալ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային դիտանկյունից։»

Վերջինս շեշտում է, որ հասկանալի է,որ ՌԴ-Արևմուտք, Իրան-ԱՄՆ,ՌԴ-Թուրքիա շահերի բախման կիզակետը լինելու են տարածաշրջանում նոր հնարավոր ռազմական բախումները։

«Եվ իմ կարծիքով այս ամենի ֆոնին ՀՀ վարչապետի հայտարարած «խաղաղության համաձայնագիրը» չի կարող որևէ զսպող փաստաթուղթ լինել, որպեսզի Ադրբեջանը իր ավագ եղբոր՝ Թուրքիայի թելադրանքով նոր ռազմական էսկալացիայի չդիմի»,–եզրափակեց Արշակ Աբրահամյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ Արցախում ինտերնետ կապը վերականգնվել է, սակայն էլեկտրաէներգիան էլի հովհարային անջատումներով է գործում, սակայն անկախ բռնաճնշումների տեսակներից ու դրանց երկարաժամկետ լինելուց, Արցախը ծնկի չի գալու և եթե նույնիսկ պետք լինի՝ առանց լույս, ջուր, ինտերնետնետ էլ՝ Արցախը լինելու է միայն ու միայն հայկական:

 

Արշակ Աբրահամյան Արցախի շրջափակում Հայաստան խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին