f

Անկախ

Քաղաքացիներից ճշմարտությունը թաքցնելն ու  նրանց  ինֆորմացիայի աղբյուրներից զրկելն արդյոք կամրագրվի՞ օրենքով 


 88 տոկոս դեմ և 12 տոկոս կողմ․ քվեների նման հարաբերակցությամբ է ավարտվում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կարևորագույն փոփոխությունների հանրային քննարկումը։ Չնայած նախագիծը հանրային քննարկման էր դրվել նախատոնական օրերին, այնուամենայնիվ այն  ունեցել է 4000-ից ավել դիտում, 5 քաղաքացի էլ հանրային հարթակում առաջարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ընդամենը 2 տարի առաջ  ռազմական դրության հետևանքով հանրության ոչ բավարար իրազեկվածության պայմաններում պաշտոնական քարոզչությունը 44 օր վստահեցրեց, որ «Հաղթելու ենք», երբեմն անգամ «Հաղթել ենք», իսկ 45-րդ օրը մեկնարկեց պարտության ու կապիտուլյացիայի լուրով։ Եվ հիմա Արդարադատության նախարարությունն առաջարկում է էլ ավելի խստացնել օրենսդրական սահմանափակումները և օրենքով ամրագրել քաղաքացիներից ճշմարտությունը թաքցնելը և այլընտրանքային ինֆորմացիայի  բոլոր աղբյուրները արգելափակելը։ 

Ինչ փոփոխություններ է ենթադրում նախագիծը

Քննարկումների և տարակարծությունների տեղիք են տվել նախագծի այն դրույթները, որոնք առաջարկում են ռազմական դրության ժամանակ սահմանափակվել հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակությունը, սահմանափակել ինտերնետի հասանելիությունը, սոցցանցերի ու ինտերնետային հավելվածների գործունեությունը։ 

«Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում, ի թիվս այլնի,  հստակ կսահմանվեն Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման իրավական հիմքերը, ռազմական դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունները, ի լրումն «Ռազմական դրության մասին» գործող օրենքով նախատեսված միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների՝ կսահմանվեն ռազմական դրություն հայտարարելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում նոր միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ, առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների և զինվորական կոմիսարիատների կողմից զորահավաքային զորակոչի ընթացքում քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով ծանուցման հետ կապված կառուցակարգերը»,- ասված է փաստաթղթում:

Նախագծի հեղինակների համոզմամբ՝ նախագծի ընդունման պարագայում առավել արդյունավետ կկանոնակարգվի ռազմական դրության իրավական ռեժիմը։ 

Քաղաքացիների կարծիքը

Քաղաքացի Կոլյա Մկրտչյանը նշում է, որ սոցցանցերի ամբողջական սահմանափակումը կարող է խուճապ առաջացնել և առաջարկում է հստակեցնել սահմանափակվող սոցցանցերի ցանկը։

Քաղաքացի Հարություն Ծատրյանն էլ օրինագծի մի քանի խնդրահարույց կետերի է անդրադարձել։ Նախ՝ նա մատնանշում է, որ օրինագիծը չի հստակեցնում, թե որ պետական մարմինն է զբաղվելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի արգելափակմամբ։ «Ո՞ր օղակն է կրելու պատասխանատվությունը հաջողելու կամ ձախողելու դեպքում»,- հարցնում է նա։

«Միջազգային և տեղական (2020-ի պատերազմը վառ օրինակ) փորձը ցույց է տվել, որ ժամանակակից փոխկապակցված և գլոբալ աշխարհում ինտերնետի արգելափակումը ստեղծում է ինֆորմացիոն վաակում, որը կարող է լրացվել թշնամի պետության կողմից՝ երկրի իշխանութունների, կառավարության ոչ պատշաճ իրազեկման քաղաքականություն վարելու արդյունքում։ Հետևաբար, սույն նախագիծը չի կարող օգնել առավել լավ կառավարել ինֆորմացիոն հոսքերը»,- նշում է Ծատրյանը։

Անդրադառնալով ռազմական դրության ժամանակ բացառապես ռազմահայրենասիրական բովանդակության հեռարձակմանը՝ Ծատրյանը հարցնում է․« Կա՞ արդյոք այդպիսի բովանդակության ցանկ։ Կարո՞ղ է «Առյուծ Արքա» հոլիվուդյան մուլտֆիլմը դիտարկվել որպես այդօրինակ բովանդակություն։ Ո՞ր կառույցն է սահմանում, թե որոնք են ռազմահայրենասիրական բովանդակություն պարունակող ֆիլմեր և հաղորդաշարեր»։

Անդրադառնալով տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավման դրույթին՝ նա հարցնում է․ «Ենթադրո՞ւմ է սա արդյոք, որ հարևան Պողոսի տանն ունեցած պատճենահանման սարքը կարող է առգրավվել պետության կողմից։ Ներկայում գրեթե բոլոր համակարգիչները կարող են օգտագործվել որպես բազմացման տեխնիկա, արդյո՞ք մարդկանց համակարգիչները ենթադրաբար պետք է առգրավվի պետության կողմից»։

Քաղաքացի Վահան Հովսեփյանն էլ նշում է․ «Տվյալ օրենսդրական նախաձեռնությունները մինչ e-draft հասնելը պետք է մասնագիտական կարծիքի ներկայացվեին Ինտերնետի Կառավարման Խորհուրդ միջգերատեսչական խմբում, ինչպես նաև ներկայացվեին համապատասխան պետական գերատեսչությունների, կրիտիկական ենթակառուցվածքներ տնօրինող կառույցների կարծիքին»։

Ինչպե՞ս են իշխանությունները հիմնավորում նախագծի անհրաժեշտությունը 

Նախագիծը մշակվել է վարչապետի հանձնարարականների հիման վրա։

Արդարադատության փոխնախարար  Արմենուհի Հարությունյանը, ԶԼՄ-ների հետ զրույցում մեկնաբանելով օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, նշել է, որ 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայի ժամանակ ի հայտ են եկել տեղեկատվական անվտանգության ոլորտը կանոնակարգող՝ ՀՀ օրենսդրությանն առնչվող խնդիրներ, որոնք դժվարություններ են առաջացրել  տեղեկատվության հրապարակման վերահսկման մեխանիզմների համակարգված կերպով կիրառման տեսանկյունից:

«Տվյալ դեպքում օրենքով առաջարկվող մեխանիզմերը՝ ուղղված որոշակի սահմանափակումներին, հենց միտված են պետական անվտանգության, հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը»,- հայտարարել է Հարությունյանը։

 ՄԻՊ-ի մտահոգությունները

Ուշագրավ է, որ անգամ այս իշխանությունների նշանակած ՄԻՊ-ը բացասական կարծիք է ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ։ 

«Պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ Նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում:

«Միջոցառումները սահմանափակում են մարդու իրավունքները, առավելապես կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքները։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, կարծիքի արտահայտման ազատության ապահովման և պաշտպանության ՄԱԿ հատուկ զեկուցողի, ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցների և այլ միջազգային-իրավական փաստաթղթերի վերլուծության արդյունքում Պաշտպանը եզրահանգել է, որ Նախագծի խնդրո առարկա իրավակարգավորումները մտահոգիչ են մարդու իրավունքների տեսանկյունից, մասնավորապես՝ կարող են հանգեցնել կարծիքի արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության իրավունքների անհամաչափ սահմանափակման։

 Նախագծով չեն նախատեսվել նաև այն դեպքերը, երբ կարող են կիրառվել նախատեսված միջոցառումները, պայմանները, երաշխիքները, վերահսկողության մեխանիզմներն, ինչպես նաև թե որ մարմինն է իրականացնելու նախատեսված գործառույթները։

Կարծիքի արտահայտման ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար և զարգացման կարևոր նախապայման, ունի ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական սկզբունքային նշանակություն»,- եզրակացրել է ՄԻՊ-ը և կոչ  արել նախաձեռնողներին ոլորտի մասնագետների ու պատասխանատուների ներգրավմամբ լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները։

 

ինտերնետ ռազմական դրություն խմբագրի ընտրանի հանրային քննարկում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին