f

Անկախ

Արգելափակված Արցախի մինչպատերազմյան տնտեսական ներուժը․ վիճակագրություն ըստ ոլորտների


Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիների խումբը, իբր, բնապահպանական պատճառներով, փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջադրելով նաեւ քաղաքական պահանջներ։ Դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 16-ը Ադրբեջանը փակել է նաեւ Արցախի գազամատակարարումը։

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի խնդրանքով գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կոչ է արվել բացել Լաչինի միջանցքը։ Չնայած բոլոր հայտարարություններին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։

 

 

Արցախում Բաքվի սադրանքի հետեւանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել, դեղորայքի, պարենային եւ ոչ պարենային ապրանքների պակաս կա։

Դեռեւս երկու տարի առաջ՝ մինչ Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծումը, այսօր շրջափակման մեջ գտնվող հայկական Արցախը շատ ավելի մեծ էր ոչ միայն տարածքով, այլեւ տնտեսական ներուժով։

Այսպես, ներկայացնում ենք Բաքվի ագրեսիայի հետեւանքով Արցախի տնտեսական կորուստների միայն մի մասը․

Հիդրոէլեկտրակայաններ

Արցախում 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Արցախի տարածքի մեծ մասը, որտեղ գործում էին այնտեղ կառուցված 36 ՀԷԿ-երից 30-ը։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունը կորցրել է գրեթե 113 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ՝ առկա 190 ՄՎտ-ից։

Մնացած ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը բաժին է ընկնում Սարսանգի ՀԷԿ-ին (50 ՄՎտ) եւ եւս 5 ՀԷԿ-ի (միասին գրեթե 25 ՄՎտ)։

Ենթադրվում էր, որ 2021 թվականին Արցախից Հայաստան կարտահանվի գրեթե 330 մլն կՎտ/ժ էժան էլեկտրաէներգիա։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո այն փոխարինվեց Հայաստանում արտադրված ավելի թանկ էլեկտրաէներգիայով։

Ադրբեջանի կողմից գրավված ՀԷԿ-երի արժեքը կազմում է մոտ կես միլիարդ դոլար։ Հիշեցնենք, որ այդ ՀԷԿ-երի սեփականատերերը մտադիր են Ադրբեջանի դեմ միջազգային արբիտրաժային գործընթաց նախաձեռնել։

Զբոսաշրջություն

Ըստ տարբեր գնահատականների՝ պատերազմի հետեւանքով Արցախը կորցրել է զբոսաշրջային ներուժի մինչեւ 80 տոկոսը։

Եթե մինչպատերազմյան 2019 թվականին Արցախ է այցելել գրեթե 42 հազար զբոսաշրջիկ, ինչը գրեթե 50 տոկոսով ավելի է 2018 թվականի ցուցանիշից, ապա 2020 թվականին հոսքը նվազել է 17 անգամ եւ կազմել առնվազն 2500 մարդ։

Ամենահամեստ գնահատականներով՝ Հայաստանում եւ Արցախում մեկ զբոսաշրջիկը մեկ ուղեւորության համար ծախսում է 700-ական դոլար։ Ելնելով այս հաշվարկից՝ կարելի է եզրակացնել, որ դեպի Արցախ զբոսաշրջային հոսքից ստացված եկամուտները 2020 թվականին 2019 թվականի համեմատ նվազել են 27 մլն դոլարով։

Գյուղատնտեսություն

Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչեւ 44-օրյա պատերազմը Արցախի Հանրապետությունում վարելահողերի ընդհանուր մակերեսը կազմում էր մոտ 132 000 հա: 100 000 հա-ի վրա իրականացվել է աշնանացան եւ գարնանացան մշակաբույսերի ցանքս, այդ թվում՝ հասկավոր հացահատիկային, հատիկաընդեղենային եւ յուղատու մշակաբույսերի: Պատերազմի հետեւանքով Հանրապետությունը կորցրել է վարելահողերի 70 տոկոսը։ Էական են կորուստները նաեւ այգեգործության ոլորտում․ նախկինում առկա 7000 հեկտար բազմամյա տնկարկներից մնացել են շուրջ 2000 հա այգիներ։

Բանջարաբոստանային մշակաբույսերի դեֆիցիտը հիմնականում կապված է բանջարեղենի ու մրգերի հետ (նուռ, արեւելյան խուրմա, խաղող եւ այլն), որոնք հիմնականում աճեցվում էին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։  

2020 թվականին Արցախում ինքնաապահովության բացարձակ մակարդակը (100 տոկոսից ավելի) նկատվում է հացահատիկային մշակաբույսերի դեպքում։ Ավելին, գրեթե 100 000 տոննա արտահանվել է Հայաստան։

Ինքնաապահովության բարձր մակարդակը (70-95 տոկոս) նկատվում է մրգերի, ձվի, կաթի, մսի դեպքում։

Ինքնաապահովության միջին մակարդակը (մոտ 50 տոկոս) նկատվում է բանջարեղենի եւ կարտոֆիլի դեպքում։

Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական հողերի վնասը փորձագետները գնահատում են 3 մլրդ դոլար։

Ենթակառուցվածք, հանքեր, ձեռնարկություններ

Պաշտոնական տվյալներով՝ պատերազմի հետեւանքով Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքի, այդ թվում՝ բնակելի տների ավերածությունների հետեւանքով վնասը կազմել է 200 մլն դոլար։

Ոչ պաշտոնական հաշվարկներով՝ ողջ ենթակառուցվածքին հասցված վնասը (էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ոռոգում, ճանապարհներ) 10 անգամ ավելի է։

Ադրբեջանի կողմից Արցախում մեկ տասնյակից ավելի հանքարդյունաբերական հանքավայրերի գրավման հետեւանքով վնասը գնահատվում է 3 մլրդ դոլար։ Եվս 100 մլն դոլար է գնահատվում գինու եւ ծխախոտի ձեռնարկությունների կորուստները։

Այնուամենայնիվ, հայ հասարակության համար ամենագլխավոր կորուստը մարդկային անգին կյանքերն էին։ 2022 թվականի հունիսի տվյալներով՝ պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհվել է 3812 մարդ, եւս 217 քաղաքացի համարվում է անհետ կորած։ Գերության մեջ մնում է 33 մարդ։

Արամ Դանիելյան   

Արցախ 44-օրյա պատերազմ տնտեսություն Զբոսաշրջություն Արցախի շրջափակում Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին