f

Անկախ

Ինչպե՞ս է աշխարհը դիմավորել Ամանորը (լուսանկարներ)


2020-ից ի վեր առաջին անգամ մարդկությունը ամանորը նշել է առանց քովիդյան սահմանափակումների։ Եվ մոլորակի՝ տևական կարանտինից ու սահմանափակումներից հոգնած բնակիչներն այս տարի Ամանորը դիմավորել են առանձնակի շուքով ու ոգևորությամբ՝ ոչ միայն հրավառություններով, այլ նաև զանգվածային փողոցային միջոցառումներով։

Իհարկե, անգամ ամանորյա տոնակատարությունների պահին աշխարհը չի մոռացել քաղաքականության մասին։ Լոնդոնում, օրինակ, լուսային շոուի ընթացքում շենքերից մեկը լուսավորել են ուկրաինայի դրոշի գույներով՝ համերաշխություն հայտնելով պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային։ Նույն օրերին շրջափակման մեջ գտնվող Արցախի ու նրա բնակիչների մասին, սակայն, ոչ մի խոսք։

Առաջինը Ամանորը դիմավորած երկրների թվում է Ավստրալիան։ Այստեղ  բոլոր խոշոր քաղաքներում հրավառություն և ընտանեկան շոուներ են կազմակերպվել։ Ամենամեծ հրավառությունն ավանդաբար կազմակերպվել է Սիդնեյում, որտեղ 1 մլն մարդ է հավաքվել գեղեցիկ հրավառության ներքո հին տարին ճանապարհելու և նորը դիմավորելու համար։ Ի դեպ, որոշ մարդիկ դեռ առավոտից են տեղեր զբաղեցրել՝ լավագույն դիրքից հրավառությանը հետևելու համար։

Սիդնեյի հրավառությանը ըստ տվյալների հեռարձակմամբ հետևել է մոտ կես մլրդ մարդ։

Այստեղ արձակվել է մոտ 6 հազար հրթիռ, իսկ հրավառության արժեքը կազմել է 39 մլն ավստրալական դոլար։

Ուշագրավ է, որ Ավստրալիայում հրշեջները քաղաքացիներին կոչ են արել ինքնուրույն հրավառություններ չկազմակերպել՝ խուսափելու հնարավոր հրդեհներից, այլ վայելել  քաղաքային իշխանությունների կազմակերպած հրավառությունները։

Նոր Զելանդիայում ևս այս տարի մարդիկ ազատ են եղել քովիդային սահմանափակումներից։ Արդյունքում հազարավոր մարդիկ են հավաքվել երկրի ամենաբարձր աշտարակի՝ Sky Tower-ի մոտ և հրավառություններով ճանապարհել 2022-ը։ Այստեղ նախորդ տարիներին Ամանորյա տոնակատարություններ չէին իրականացվել համավարակի պատճառով։

Առանձնակի շքեղությամբ է աչքի ընկել ամանորյա շոուն Դուբայում։ Այստեղ ավանդաբար վայրկյանների հետհաշվարկը իրականացվել է մոլորակի ամենաբարձր աշտարակի՝ Բուրջ-Խալիֆայի վրա։ Միջոցառումն ուղեկցվել է անկրկնելի լուսային շոույով։

Բրազիլիայում էլ հրավառություն է կազմակերպվել Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ Կոպակաբանա լողափում․ այստեղ 2 միլիոն մարդ  Ամանորը դիմավորել են ծովափին՝ հետևելով շքեղ հրավառությանը։

Իսկ Նյու Յորքում հազարավոր մարդիկ ավանդաբար հավաքվել են Թայմս-սքվերում։ Չի խանգարել անգամ անձրևը։ Այստեղ, ինչպես միշտ, վայրկյանների հետհաշվարկին 6 տոննա կշռող  բյուրեղապակյա գունդն է  իջեցվել ներքև։

Ֆրանսիայում մարդկանց հոծ բազմությունը Ամանորը դիմավորել է Ելիսեյան այգում։ Կեսգիշերին հրավառություն է կազմակերպվել Հաղթական կամարի վերևում։

Չնայած Չինաստանում նոր տարին դիմավորելու են միայն երկու շաբաթ անց։ Բայց այստեղ էլ հետ չեն մնացել մյուս երկրներից։ Հոնկոնգում, օրինակ՝ մեծ հրավառություն և լուսային շոու է կազմակերպվել Վիկտորիա նավահանգստի մոտ։

Չինական մի շարք քաղաքներում ևս մարդկանց բազմությունը փողոցում է դիմավորել Ամանորը։ Այդպիսի քաղաքներից է եղել նաև Ուհանը, որտեղ չնայած Քովիդի հիվանդացության ցուցանիշների աճին, մարդիկ հավաքվել են հրապարակում և փուչիկներ բաց թողել երկինք։

Իսկ ահա ՌԴ-ի մայրաքաղաքում Կարմիր հրապարակի ավանդական հրավառությունը չեղարկվել է։ Կենտրոնական մի շարք փողոցներ փակ են եղել քաղաքացիների համար։

Ռուսական մի շարք այլ քաղաքներում տոնական հրավառություն, այնուամենայնիվ, իրականացվել է։ Լուսանկարում տոնական Սոչին է։

Ամանոր 2023 Ջրային նապաստակի տարի Աշխարհում

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին