f

Անկախ

Հայկական Հայաստանն ունի դաշնակիցներ․իրանցու ուշագրավ գրառումը


ՀԱՅԿԱԿԱ՛Ն ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ՛ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ․ ԻՐԱՆՑՈՒ ՈՒՇԱԳՐԱՎ ԳՐԱՌՈՒՄԸ

• Իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդյանը, որ դեկտեմբերին մասնակցել է մեր Հայկական նախագիծ / Armenian Project համակազմակերպած գորիսյան «Որոտան» ֆորումին, խոսել պանթուրքիզմի դեմ պայքարում Հայաստանի կարևորության մասին, այնուհետև Իրանի պետական լրատվահաղորդման ժամանակ հնչեցրել «Արցախ» բառը և քննադատել ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հայաստանավնաս քաղաքականությունը, երեկ շատ ուշագրավ բան է գրել Թվիթերում․ «Նադիր շահի օրոք հայ գրող և հոգևորական Աբրահամ Կրետացին դաշնադրեց իր հայրենակիցներին իրանական հզոր բանակի հետ։ Սրա արդյունքը հաղթանակն էր օսմանյան զավթիչների դեմ Կարսում։ Այսօր Իրանն ունի հզոր առաջնորդներ, որ պատրաստ են պատժել զավթիչներին։ Եթե Հայաստանում նոր աբրահամներ առաջ գան, այդ գործը կհեշտանա։ Մենք սպասում ենք» (https://twitter.com/ultra_ehsan/status/1609272997411704832

• Խոսքն Աբրահամ Կրետացի կաթողիկոսի, Արցախի (Խամսայի) մելիքությունների և Նադիր շահի ունեցած հակաթուրքական դաշինքի և 1745 թ․ օգոստոսին Կարսի ճակատամարտի մասին է։

• Ներկայումս Իրանից, որոշ չափով՝ նաև Ռուսաստանից եկող այսօրինակ ազդակները պարզորոշ ցույց են տալիս, որ ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների «Հայաստանը դաշնակիցներ չունի», «ով էլ գա, բան չի փոխվելու, մենակ ենք» քարոզը ոչ մի կապ չունի իրակա՛ն Հայաստանի հետ։ Այո՛, իրենց ստեղծած թուրքակա՛ն Հայաստանը չի կարող Թուրքիայից զատ այլ գործակիցներ ունենալ, բայց իրակա՛ն, այն է՝ սեփական հակաթուրքական շահը պաշտպանող Հայաստանը կարող է ունենալ նույնիսկ մեկից ավելի դաշնակիցներ։

• Պատմականորեն Հայաստանի պետականության և ժողովրդագրության բարելավումը հենց այդպես էլ տեղի է ունեցել, երբ տարածաշրջանում եղել է հակաթուրքական ուժ և Հայաստանը դաշնակցել է այդ ուժի հետ՝ Նադիր շահից, մինչև ցարի կողմից Հայկական մարզի ստեղծում, 1946-1948 թթ․ Խորհրդային Հայաստանից Ստալինի կողմից ադրբեջանցիների խաղաղ վտարումից ու սփյուռքահայերի հայրենադարձությունից մինչև 1992 թ․ մարշալ Շապոշնիկովի հայտարարություն, որով կանխվեց դեպի Հայաստան Թուրքիայի ներխուժումը, ինչի շնորհիվ կարողացանք ազատագրել Արցախը…

• Ի վերջո պատահական չէ, որ միայն ներկա Հայաստանի տարածքում հնարավոր դարձավ հայկական պետություն ստեղծել․ որովհետև պատմականորեն Հայաստանի այս հատվածն ընդգրկված էր հակաթուրքական շահեր ունեցող կայսրությունների տիրույթում, ինչի շնորհիվ հայության հանդեպ քաղաքականությունը եղել է մեղմ կամ լրիվ բարիդրացիական։

• Այնպես որ, ընկերնե՛ր, հայկակա՛ն Հայաստանն ունի՛ և ունենալո՛ւ է դաշնակիցներ։ Այդպիսի Հայաստանը միշտ ստեղծել է «ավելացված արժեք» տարածաշրջանային քաղաքականության մեջ, իսկ թուրքական Հայաստանը չի կարող այդպիսի արժեք ունենալ, այն ընդամենը դառնալու է Թուրքիայի մաս, ուստի՝ ոչ մի դաշնակից էլ չի կարող ունենալ։ Այս տարին պետք է լինի հայկակա՛ն Հայաստանի վերազարթոնքի տարի։

• Լուսանկարում Շուշիի ազատագրման 5-ամյակին նվիրված խաչքարն է՝ կանգնեցված Վայքի ժողովրդի կողմից։

#ՀաջորդՏարիՇուշիում

#ՀավերժականՀայաստան

էդգար էլբակյան ՖԲ Գրառում Իրան Թուրքիա Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին