f

Անկախ

Ամբողջ կյանքում աշխատեցինք, որ մի քանի օրվա մեջ ամեն ինչ կորցնենք. Աղավնոյի տեղահանված բնակիչ


Ռադիա և Լենա Հովսեփյանները 1994 թվականից բնակվել են Աղավնոյում: 44-օրյա պատերազմի ընթացքում 12 գլուխ խոշոր եղջերավորները կորչում են՝ երեք ձի և ինը կով, սակայն այդպես էլ չեն կարողանում պարզել՝ թուրքերը գողացան, թե ...

Հիմա բնակվում են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղում, տուն են վարձակալում, սակայն Արցախի կառավարությունից ոչ վարձի գումար են ստանում, ոչ էլ երեք հարյուր հազարական դրամն են ստացել:

«Մեկն ասում է գյուղապետը թուղթ չի ներկայացրել իրենց մասով, մեկ ուրիշն ուրիշ պատճառաբանություն է բերում: Գյուղի հիմնադիրներից  են ՝ պատերազմից անմիջապես հետո բնակվել են այնտեղ, գյուղի առաջին վերաբնակիչներից են»,-պատմում է Ռադիայի որդին՝ Արգամ Հովսեփյանը:

Նա նշում է, որ իր տարեց ծնողները բոլոր փաստաթղթերը ունեն, որ այդ գյուղում են հաշվառված, սակայն այս պահին իր ծնողները չեն կարողանում ստանալ սերտիֆիկատը՝ տուն գնելու նպատակով:

Լենա Հովսեփյանը շեշտում է, որ իր ու ամուսնու ամբողջ կյանքի աշխատանքը թողեցին Աղավնոյում, ու չեն կարողանում հաշտվել կորստի հետ: Ամբողջ կյանքում աշխատել են, ստեղծել իրենց փոքրիկ ու խաղաղ աշխարհը Աղավնոյում, սակայն 44-օրյա պատերազմից հետո կյանքը կտրուկ փոխվեց:

«Նույնիսկ Աղավնոյի տեղահանված բնակիչներին հասանելիք վարձակալման գումարը չենք կարողանում ստանալ, մեզ ասացին, որ մեր գյուղապետի մեղքով է եղել, որ մեզ չի ներկայացրել»,-ասաց Լենա Հովսեփյանը:

Տարեց զույգն ունի առողջական խնդիրներ, ճնշումը կարգավորելու դեղեր են անհրաժեշտ, թե տարեց ամուսնու, թե կնոջ համար, սակայն միջոցներ դեղերը գնելու համար մեծ դժվարությամբ են հայթայթում:

Աղավնոն թշնամուն հանձնելու մասին հայտնի դառնալուց հետո համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ Աղավնոյի տարեց բնակիչը բենզինով այրում էր իր տունը՝ այդ ալեհեր ծերունին հենց Ռադիա Հովսեփյանն էր:

Տարեց զույգի դժգոհության միակ պատճառը մոռացության մատնված լինելն է՝ կորցրեցին ամեն ինչ, սակայն նաև մոռացվեցին Արցախի իշխանությունների կողմից:

«Ամբողջ կյանքում աշխատեցինք, մի բան ստեղծեցինք ու մի քանի օրվա մեջ ամեն ինչ կորցրինք...այդ մտածումներից ինսուլտ էլ ստացավ մայրս»,-պատմում է որդին:

Հետաքրքիր է, որ Տեղ համայնքը որևէ օգնություն չի տրամադրում իրենց համայնքում ապաստանած Աղավնոյի տեղահանված բնակիչներին, այնինչ ավագանիների միջոցով հնարավոր էր նաև այդ հարցը կարգավորել՝ նշում են Աղավնոյի տեղահանված բնակիչները:

Աղավնո տեղահանված արցախցիներ Հայաստան խմբագրի ընտրանի

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին