Վարակաբան, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Պետր Չումակովը URA.RU-ի հետ զրույցում ասել է, որ դիմակները շատ լավ են պաշտպանում գրիպից։ Գրում է Gazeta.ru-ն։
«Դիմակները բավականին արդյունավետ են։ Համենայն դեպս սա փորձարկվել է Covid-ի համաճարակի ժամանակ։ <...> Գրիպի սեզոնային աճ չի գրանցվել, որն այս ֆոնին սովորաբար լինում է դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին։ Դա պայմանավորված է նրանով, որ բոլորը դիմակներով էին»,- ասել է Չումակովը։
Նա խոստովանել է, որ գրիպի այս ալիքն ավելի ուժեղ կլինի, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում վարակի նկատմամբ հավաքական իմունիտետը թուլացել է։ Միաժամանակ վարակաբանն ընդգծել է, որ գրիպն ունի միջին վարակելիություն՝ ի տարբերություն կորոնավիրուսի։
Չումակովը նաև նշել է, որ համաճարակային այս սեզոնի ընթացքում գրիպը հիվանդության ծանրության առումով հավասարվել է COVID-19-ին։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ Ռուսաստանում տարածված գրիպի վերջին տարբերակը լուրջ վնաս է հասցնում առողջությանը։