f

Անկախ

Անհատ ձեռներեցները կկարողանան արհմիություն ստեղծել․ օրենսդրական փոփոխության առաջարկ


Կառավարությունն առաջարկում է առանց աշխատանքային պայմանագրի աշխատողներին, այն է՝ անհատ ձեռնարկատերերին և ինքնազբաղված անձանց, ինչպես նաև մեր երկրում աշխատող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց  արհմիություններ ստեղծելու կամ գործող արհմիություններին անդամակցելու հնարավորություն տալ։ Այդ նպատակով փոփոխություններ են նախաձեռնվել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում։ Նախագիծը ներկայում հանրային քննարկման փուլում է։ 

Նախագիծը հեղինակած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսպես է հիմնավորում օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը․«Աշխատողների իրավունքների երաշխավորված պաշտպանության լավագույն երաշխիքներից է գործուն արհեստակցական միության առկայությունը։ Սակայն հարկ է նկատել, որ գործող ոչ բոլոր արհմիություններն են արդյունավետ կերպով իրականացնում օրենքով սահմանված իրենց գործառույթը։

Միաժամանակ առկա է նաև արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն»։

«Նախագծերի ընդունման նպատակն արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացումն է, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով համապատասխան հիմքերի ապահովումն է՝ համապատասխանեցնելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին»,- ասված է նախագծում։

Կառավարությունն ակնկալում է, որ օրենքի ընդունման պարագայում կընդլայնվի  արհեստակցական միությունների գործիքակազմը, կապահովվի գործուն արհեստակցական միությունների առկայություն, որոնք արդյունավետորեն կհամագործակցեն նաև գործատուների հետ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։

Արդյոք միայն օրենսդրական փոփոխությունը բավարար է արդյունավետ աշխատող արհմիություններ ունենալու համար։Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ինչպես են ապահովելու արհեստակցական միություններին արդյունավետ գործունեությանը։  Եվ որն է առաջարկվող օրենսդրական փոփոխության բուն նպատակը։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանին։ 

Նա տեղեկացրեց, որ նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում, որից հետո նախարարությանը կարծիք և առաջարկություններ կներկայացնեն։ «Հիմա կարող եմ ասել, որ որոշ փոփոխություններ անհրաժեշտ էին։ Այդ փոփոխությունների պահանջը դրել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, նաև մենք էինք նման առաջարկներ արել»,- ասաց Խարատյանը։ 

Նրա խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխություններն  անհրաժեշտ, բայց ոչ բավարար փոփոխություններ են հզոր արհմիություններ ունենալու համար։ Ավելին, հզոր արհմություններ ունենալու համար միայն համապատասխան օրենք չէ, որ  պահանջվում է։ «Նաև բազմաթիվ այլ  գործոններ կան։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի լինի արդյունաբերություն, արտադրանք, աշխատանքային կոլեկտիվ հասկացություն և այլն»,- ասում է Խարատյանը։

Անդրադառնալով օրենսդրական փոփոխության արդյունքներին՝ Խարատյանը կարևորում է, որ ինքնազբաղվածներն ու անհատ ձեռներեցներն այսուհետ կկարողանան արհմիության անդամակցել կամ արհմիություն ստեղծել։

«Դա դրական է նրանով, որ ընդլայնում են նրանց  հնարավորությունները։ Այդպիսով, օրինակ,  իրենց իրավունքների և խնդիրների բարձրաձայնման լրացուցիչ հնարավորություն են ստանում»,- ասում է նա։

Հարցին, թե արդյոք օրենսդրական փոփոխության նպատակն արհմիությունները հզորացնելն է, թե պարզապես  ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելն է, Խարատյանն ասում է․ «Բուն նպատակը պետք է հարցնել հեղինակներին, որոնք նախագիծն են մշակել։ Բայց պետք է ասել, որ մի քանի  անգամ նախարարությունը այս հարցով մեզ հետ քննարկում կազմակերպել է, մենք առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք ներառվել են նախագծում»։

 

արհմիություն խմբագրի ընտրանի իրավունք Աշխատանքային իրավունքներ

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին