f

Անկախ

Կարեն Ասմարյան․ «Հնարավոր չէ առանց գլխավոր հովանավորի աշխատել»


Օրեր առաջ կայացած վոլեյբոլի «Պրո լիգա 2022»-ի վերջին հանդիպումներում որոշվեցին Հայաստանի 2022 թվականի չեմպիոնները։ 
Տղամարդկանց եզրափակիչ խաղում  հանդիպեցին ՖԻՄԱ և ՄՍԿՀ թիմերը․ գերլարված պայքարում հաղթեց ՄՍԿՀ-ն՝ 3:1՝ նվաճելով լիգայի չեմպիոնի կոչումը:
Կանանց լիգայի չեմպիոն դարձավ «Վանը»՝ չկրելով ոչ մի պարտություն 3 փուլերում։
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի  գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է լիգայի արդյունքները, խոսում մարզիչների վերպատարաստման կարևորության և սեպտեմբերի 12-ից Հայաստանում գործող օրենքի մասին, որը մեծ վնաս է հասցնում սպորտին։


-Պարոն Ասմարյան, օրեր առաջ որոշվեցին մրցաշրջան 2022-ի հաղթողները։ Թիմերի պատրաստվածության, լիգայի ընթացքի մասին ի՞նչ կասեք։
-«Պրո լիգա 2022»-ը մեկնարկեց գարնանը։ Այն նույն Հայաստանի առաջնությունն է, պարզապես անվանումն ենք փոխել՝ ավելի ժամանակակից դարձնելով, պայքարին նոր շունչ հաղորդելով։ Թե՛  աղջիկների, թե՛ տղաների պայքարը դիտարժան ստացվեց։ Աղջիկների պայքարում չեմպիոնը՝ «Վանը»,  բավական լավ պայքար մղեց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի և «Արցախի» թիմերի հետ,  լիգայի երեք փուլերում չկրեց պարտություն, երկրորդ տեղ գրավեց՝ ԲՊՀ–ի թիմը, երրորդը՝ «Արցախ» թիմն էր, իսկ չորրորդը Կոտայքի «Գեղաշենը»: Ունենք լավ տենդեց աղջիկների թիմերի քանակն ավելացնելու։ 


Տղաների՝ որակապես բարձր առաջնություն ստացվեց, ունեցանք  բավական լարված պայքար  նաև մյուս հորիզոնականների համար։  ՄՍԿՀ-ն նվաճեց լիգայի չեմպիոնի կոչումը, ՖԻՄԱ-ն դարձավ  երկրորդ մրցանակակիր, երրորդը՝ ԲԿՄԱ-ն էր, չորրորդ տեղ գրավեց՝ ՃՇՀԱՀ-ի թիմը, հինգերորդը «Գյումրին» էր: Տարեցտարի թիմերի ցուցադրած խաղի որակը բարձրանում է։


-Պարոն Ասմարյան, ֆեդերացիան սովորության համաձայն,  տեղացի մարզիչների համար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում․ այս անգամ առցանց սեմինարներ են։ Մարզիչների կողմից կա՞ հետաքրքրվածություն։
-Սեմինարը  կապված է մանկապատանեկան թիմերի հետ, անցկացվում է 3 փուլով։ Լեզվի խնդիրը կա, այդ պատճառով էլ համեմատաբար քիչ մասնագետներ են մասնակցել, բայց միևնույնն է դասընթացները շարունակական են լինելու։ 2023-ին ավելի մեծ մարզչական սեմինար ենք անցկացնելու ռուսալեզու մասանգետի հետ։ 2 տարին մեկ անպայման անցկացնում ենք։ Մշտապես ֆեդերացիայի  ուշադրության կետնրոնում է  թե՛ փորձառու մարզիչների, թե՛ երիտասարդների վերապատրաստման հարցը։


- Պարոն Ասմարյան, նկատելի է, որ ֆեդերացիայի կողմից իրականացվող «Վոլեյբոլը դպրոցում» ծրագիրը տալիս է պտուղները․ մարզերում նոր ակումբներ են ձևավորվում։
-Ծրագիրը շատ կարևոր է, 4 տարուց ավել անցկացնում ենք, բազմաթիվ նոր խմբեր են բացվել, մանավանդ Կոտայքի մարզում։ Մյուս տարի հատկապես ուշադրությունը կենտրոնացնելու ենք այն մարզերին, որտեղ վոլեյբոլն այքնան էլ մասսայական չէ՝ Արմավիր, Արարատ։ Այս մարզերում խնդիր ունեք և պետք է կարողանանք  ծրագրի շրջանակներում լուծլ՝ չնայած որ մեծաքանակ հերթ է․ դպրոցները խնդրում  և մեզանից պահանջում են գույք, որն անհնար է ապահովել․ բոլոր դպրոցներում գույքի խնդիրը կա։ Կառավարությունը նոր ծարգորվ պետք է այս հարցին ուշադրություն դարձնի, անգամ գնդակ դպրոցներում չկա։ Ֆեդերացիան ունակ չէ ամբողջ Հայաստանում, բացի մանկապատանեկան մարզադպրոցներից,  հանրակրթական դպրոցներին  էլ գնդակներով ապահովի։ Սա շատ մեծ խնդիր է․ դպրոցներում մարզագույք չկա։ Օրինակ՝ պետությունը սահմանել է 16․000 ՀՀ դրամ գումար 1 ցանցի համար, բայց այդ գումարով հնարավոր չէ ցանց գնել։  Դպրոցները ձեռք են բերելու  ցանց տենդերով, որը 10 օր հետո պատռվելու է և հետո դիմելու են ֆեդերացիային։ Ավելի լավ է 1 որակյալ ցանց գնել, որը հնարավոր կլինի երկար տարիներ օգտագործել։ Սա շատ կարևոր է։ Այս ծրագիրը միայն ֆեդերացիայի վրա թողնելով՝ հնարավոր չէ գույքի հարց լուծել։ Սպորտի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս ասել եմ, որ պետք է որակյալ գույք տրամադրել դպրոցներին ու մարզադպրոցներին, որպեսզի ֆեդերացիան հնարավորինս ազատվի այդ խնդրից։ Պետությունն է ֆեդերացիայից մարզագույք ուզում, այնինչ պետք է հակառակը լինի։ Մյուս  երկրների պես պետք է ֆեդերացիան պետությունից ստանա մարզագույք և կարողանա բաժանել։ Մեզ տենդերներ են խոստանում, այնինչ որակյալ գույք չենք կարող գնել, քանի որ Հայաստանում գոյություն չունի, սա մեծ խնդիր է։ Նախարարությունը պետք է հասկանա  և ազատություն տա ֆեդերացիաներին։


-Բուքմեյքերական ընկերություններին՝ գովազդից զրկելը, ուղղակիորեն անդրադարձավ նաև սպորտի վրա։
 -Սեպտեմբերի 12-ից օրենք մտցվեց,  որն արգելում է  բուքմեյքերական ընկերություններին գովազդներ ունենալ, որը սպորտին մեծ հարված հասցրեց։ Սպորտում գովազդները պետք է թողնեին։ Օրինակ՝ բասկետբոլի լիգան այլևս չի անցկացվում, քանի որ հովանավոր չունի։ Մեզ զրկեցին մեր հիմնական հովանավորներից՝ խոստանալով, որ  պետությունը կկոմպենսացնի, ինչը հնարավոր չէ։ Հարևան երկրներում օրենքն ընդունել են, նորից վերադարձել հին օրենքներին, քանի որ հնարավոր չէ առանց գլխավոր հովանավորի աշխատել։ Ողջ աշխարհում ֆեդերացիաներն այսօր  բուքմեյքերական ընկերություններոի հետ են աշխատում։ Սա շատ մեծ խնդիր է, պետությունն այսօր ունակ չէ մեզ այնքան գումար տալ, որ  կարողանանք լուրջ խնդիրներ լուծել, այդ գումարն անգամ չնչին ծախսերին չի բավարարի, ոչինչ հնարավոր չէ կազմակերպել։ Ֆեդերացիաներին պետք է տրվի որոշակի ազատություն։  Թող ստուգումներ լինեն,  պատրաստ ենք ացնել աուդիտներ, բայց պետք է ֆեդերացիան միք քիչ էլ անկախ գործի։ Բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու՝ դեսպանատներ, ապահովագրություն, հանդերձանք, այնինչ մեզ զրկեցին մեր հիմնական հովանավորներից, որոնց միջոցով ստացած գումարները կարողանում էինք օգտագործել վերոնշյալ հարցերի լուծման համար։


-Պարոն Ասմարյան, առաջիկայում ի՞նչ մրցաշարեր են սպասվում։
-Այս տարվա մեր  հիմնական միջոցառումներն ավարտել ենք։ Ունեինք հուշամրցաշարեր, որոնք չանցկացրինք, քանի որ Երևանի քաղաքապետարանը Երևանի թիմերին չի կարողանում ֆինանսավորել․ հուսանք հարցը կլուծվի։
Տարվա սկզբին կանցկացնենք, ավադույթ դարձած, ձյան վոլեյբոլի առաջնությունները, առաջին անգամ նաև՝ թեքբոլի ձյան  առաջնություն։ Մեծ միջոցառումներ ունենք անցկացնելու, սպասում ենք հաստատման Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից։
 

Սպորտ Հայաստան Կարեն Ասմարյան վոլեյբոլ հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին