2020 թվականից մինչ օրս շուրջ 690 պացիենտ բուժում է ստացել անվճար տրամադրվող տրաստուզումաբ դեղով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Տրաստուզումաբը թիրախային թանկարժեք դեղամիջոց է, որը կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ 2020 թվականից այն անվճար տրամադրվում հիվանդության II-III փուլ ունեցող պացիենտներին։
Անվճար դեղով ապահովման շնորհիվ ունենք՝
- Ապրելիության բարձրացում
- Լիարժեք առողջացման հնարավորություն
- Մետաստազների առաջացման նվազում
- Կյանքի որակի բարձրացում
- Մահացության նվազում
2024-2026 թվականներին ծրագրվում է անվճար տրաստուզումաբ տրամադրել նաև կրծքագեղձի քաղցկեղի 4–րդ փուլում գտնվող պացիենտներին։