f

Անկախ

Ինչպես զարդարել տոնածառը 2023-ին (լուսանկարներ)


2022-ին քիչ ժամանակ է մնացել։ Շուտով այս տարվա խորհրդանիշ Վագրն իր տեղը կզիջի Ջրային Սև Նապաստակին։ Եվ արդեն ժամանակն է մտածելու, թե ինչպես եք զարդարելու Ամանորի խորհրդանիշ տոնածառը։ Չէ որ կարևոր է, որպեսզի փշոտ գեղեցկուհու զարդարանքը դուր գա տարվա խորհրդանիշ Նապաստակին, որպեսզի այն բարեհաճ լինի Ձեր հանդեպ։

Ստորև կներկայացնենք, թե որ գույները և որ զարդարանքներն են ակտուալ առաջիկա տոների համար։

Ինչ գույնով զարդարել տոնածառը

Նախ եկեք հասկանանք, թե ինչպիսին է հաջորդ տարվա խորհրդանիշն իր բնույթվ։ Նապաստակը բարի, մեղմ ու ընտանեկան կենդանի է։ Այն համարվում է հյուրընկալ ու հանգիստ բնավորություն ունեցող։

Աստղաբանները խորհուրդ են տալիս  գալիք տարին դիմավորել հարմարավետ ընտանեկան միջավայրում։ Իսկ գույների առումով հաջորդ տարվա ֆավորիտներն են կարմիրը, կապույտը, մանուշակագույնը և վարդագույնը։

Իհարկե, պարտադիր չէ սրանցից միայն մեկն ընտրել զարդարանքի համար։ Կարող եք գույների համադրմամբ օրիգինալ դեկորներ ստանալ։

Այժմ անդրադառնանք գույներից յուրաքանչյուրին։

Կարմիրն  ամանորյա եղևնու զարդարանքի դասական գույնն  է։ Այն հաղթական ու տոնական երանգ է համարվում։ Կարմիրը ուշադրություն է գրավում, պարգևում է տոնական տրամադրություն և դրական էներգիա է հաղորդում։ Մարդկանց մեծամասնության մոտ կարմիրն ասոցացվում է սիրո և կրքի հետ։ Հետևաբար այս գույնը հաստատ դուր կգա ընտանեկան Նապաստակին։

Կապույտը (երկնագույնը) հանգստության և խաղաղության խորհրդանիշ է, այն ունի հանգստացնող և տրամադրություն պարգևող ազդեցություն։ Կապույտը հենց բնության գույնն է, ուստի և այդքան ներդաշնակ է։ Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ հաջորդ տարվա խորհրդանիշը հենց ջրային Նապաստակն է։ Ուստի կապույտի երանգներին նախապատվություն տալով հաստատ չեք սխալվի։

Մանուշակագույնը շատերի մոտ ասոսացվում է հեքիաթի և հրաշքների հետ։ Այս գույնը ձևավորմանը հաղորդում է էլեգանտություն և խորհրդավորություն, հատկապես եթե համադրված է փայլուն տարրերի հետ։ Բացի այդ, մանուշակագույնը, ինչպես և կարմիրը, համարվում է արքայական գույն։ Հետևաբար այս գույնի ընտրությունը տոնական զարդարանքի համար կվկայի Ձեր բարձրաճաշակության մասին։

Վարդագույնը նուրբ և ռոմանտիկ գույն է, որը, վստահաբար, դուր է գալիս Նապաստակին։ Այն շատերի մոտ ասոցացվում է սիրո և հոգատարության հետ։ Հետևաբար այս գույնով տոնական զարդարանքը տեղին կլինի, եթե նախատեսում եք Ամանորը դիմավորել տանը՝ հարազատներով շրջապատված։

Թվարկված գույների հետ  կարող եք կիրառել նաև ոսկեգույն և արծաթագույն երանգները։ Դրանք եղևնուն ավելի տոնական տեսք կհաղորդեն, կընդգծեն նրա էլեգանտությունը։

Նշենք, որ թե բնակարանի, թե եղևնու զարդարանքի համար կարող եք նաև սև գույնն ընտրել, սակայն այն չպետք է լինի գերակշռող, որպեսզի մռայլություն չհաղորդի, այլ ընդամենը պետք է կոնտրաստ հաղորդի։

Այժմ քննարկենք, թե ինչ խաղալիքներով է պետք զարդարել տոնածառը։

Գաղտնիք չէ, որ ամեն տարի տոնական ձևավորման խաղալիքներն ու դեկորներն էլ ավելի բազմազան են դառնում։ Եվ ամանորյա ձևավորումը կարող է վերածվել քվեստի՝ հաշվի առնելով խաղալիքների ու դեկորացիաների բազմազանությունն ու ընտրության մեծ հնարավորությունը։ Սակայն, փորձենք առանձնացնել մի քանի տարբերակ։

Գնդակներ։ Սրանք տոնածառը զարդարելու դասական խաղալիքներ են, որոնք արդիական են ամեն տարի և կան բոլորի տանը։ Այս տարի ևս կարող եք եղևնու տոնական զարդարանքի համար կիրառել տարբեր չափսերի գնդակներ։ Բայց չմոռանաք եղևնու վրա կախել գոնե մեկ գնդակ, որի վրա պատկերված է տարվա խորհրդանիշը։ Դա հաստատ դուր կգա Նապաստակին։

Կերպարներ։ Մի մոռացեք նաև տարբեր կենդանիների ու հեքիաթային կերպարների տեսքով խաղալիքների մասին։ Դրանք ևս եղևնուն առանձնահատուկ տոնական տեսք են հաղորում և ստեղծում հեքիաթային տրամադրություն։ Ի դեպ, այս տարի կարող եք նախապատվություն տալ փայտից պատրաստված նապաստակի տեսքով խաղալիքներին։ Ինչպես նաև կենդանիների կամ Նապաստակի սիրելի ուտելիքների տեսքով թխվածքաբլիթ-խաղալիքներին։

Չմոռանաք նաև դեկորատիվ ծաղիկների, ուլունքների և ժապավենների մասին, որոնք տոնական զարդարանքը ամբողջական են դարձնում։ Ի դեպ, եթե տոնածառի վրա սևի կիրառման հնարավորություն չեք գտել, կարող է զարդարանքի համար սև ուլունքներ օգտագործել։

Եղևնու տոնական տեսքն ամբողջական դարձնելու համար կարևոր են   նաև եղևնու տակ դրվող խաղալիքները։ Ավանդաբար դրանք Ձնեմարդու,  Ձմեռ պապիկի կամ եղնիկ տեսքով խաղալիքներ են։ Այս տարի կարող եք նաև փափկամազ նապաստակ դնել տոնածառի տակ։

 

 

 

Ամանոր 2023 2023 տոնածառ խմբագրի ընտրանի նոր տարի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին