f

Անկախ

2023-ի գույները․ ի՞նչ հագուստ հագնել Ամանորի գիշերը՝ տարվա ընթացքում հաջողակ լինելու համար


2023-ը սև ջրային Նապաստակի տարի է լինելու։ Իսկ նապաստակը նուրբ ու  ընտանեկան կենդանի է։ Նա   ունակ է  փոխել Ձեր կյանքը և հաջողություն բերել Ձեր ընտանիք։ Ստորև կներկայացնենք, թե համաստեղության նշանների  համար որ գույներն են հաջողակ գալիք տարում։ Նապաստակին դիմավորեք  համապատասխան գույներով՝ ունենալու  նրա բարեհաճությունը ողջ տարվա ընթացքում։ 

Ի՞նչ գույնի հագուստով դիմավորել ամանորը։ Խորհուրդ են տալիս աստղաբանները։

Խոյ

Վառ ու կրակոտ Խոյերին աստղաբանները խորհուրդ են տալիս կյանքում ևս նույն սկզբունքով առաջնորդվել և ընտրել վառ գույներ։ Նախապատվությունը տվեք ճչացող գույներին, վառ գունավորումներին, խոշոր նախշերին, քարերին ու փայլերին

Գույներից նախապատվությունը տվեք կարմրի, երկնագույնի  կամ ազնվամորու  երանգներին։ Գլխավորը՝ խուսափեք նարջնագույնից։

Ցուլ

Ցուլերը շատ լավ գիտեն, թե ինչպես տանը հարմարավետություն ստեղել և հարազատներին երջանկություն պարգևել։ Ուստի և համաստեղության այս նշանի ներկայացուցիչների համար բարդ չէ անհրաժեշտ կերպար ստանալը։ 2023-ը դիմավորելու համար նապապատվությունը տվեք փափուկ, թավշյա կտորներին։  Տարատեսակ տաբատներ, ջինսեր հանգնել պետք չէ, դրանք «փակում» են չակրաները՝ խանգարելով էներգիայի ելքին։ Իսկ գույների առումով Ցուլերի համար նախընտրելի են դեղինի և կանաչի երանգները։ Ցանկալի է խուսափել կարմիրի բոլոր երանգներից։

Երկվորյակներ

Աստղաբանները Երկվորյակներին խորհուրդ են տալիս տուրք տալ իրենց էության երկվությանը և երկու զգեստ գնել։ Առաջին զգեստը կարող է լինել  կապույտի, մոխրագույնի կամ մանուշակագույնի երանգներով։ Այս զգեսը կլինի Ձեր զսպության և էլեգանտության դրսևորումը։ Երկրորդ զգեստը թող ավելի վառ գույն ունենա՝ կարմիր, նարնջագույն, դեղին։ Կարևորը, որ կանաչ չլինի։ Իսկ զարդերի առումով նախապատվությունը տվեք ոսկյա կամ արծաթյա զարդերին։ 2023-ի ամանորյա գիշերը ավելի լավ է խուսափեք բիժուտերիաներ կրելուց։

Խեցգետին

Խեցգետինները զգայուն և էմոցիոնալ էակներ են, նրանց հագուստն էլ համապատասխան պետք է լինի։ Ընտրեք կապույտ, մոխրագույն, արծաթագույն, երկնագույն կամ սպիտակ զգեստ։ Հագուստը պետք է փափուկ ու նուրբ լինի, սահուն գծերով, առանց ավելորդ կտրվածքների և շքեղության։ Կերպարը կարող եք լրացնել նուրբ արծաթյա զարդերով։

Առյուծ

Առյուծներին առաջիկա ամանորյա գիշերը բարդ գործ է սպասվում՝ չվախեցնել Նապաստակին իրենց կրքով և էներգիայով։ Ուստի ընտրեք այնպիսի զգեստ, որում Ձեզ հարմարավետ և ինքնավստահ կզգաք։ Աստղաբանները խորհուրդ են տալիս ընտրել կարմիր, նարնջագույն, դեղին կամ մարմնագույն հագուստ։ Խուսափեք մարմինն ընդգծող, կիպ  հագուստներից։ Մի մոռացեք ոսկյա զարդերի մասին, դրանք տոնական գիշերը շատ տեղին են։

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ամանօրյա կերպարի մասին մտածել նախապես, որպեսզի նախատոնական օրերին խառնաշփոթի մեջ չընկնեն։  Հագեք կանաչ, դեղին, շագանակագույն կամ զմրուխտագույն զգեստ՝ այս երանգները ծանոթ են նապաստակին և չեն վախեցնի նրան։ Իսկ քարերից նախապատվությունը տվեք մալախիտին կամ  տոպազին։

Կշեռք

Կշեռքները, որպես հորոսկոպի ամենաօդային նշան, պետք է համապատասխան հագուստ ընտրեն։ Աստղաբանները խորհուրդ են տալիս 2023-ը դիմավորել թեթև, օդային  քայլերով և նուրբ գույնի հագուստով՝ վարդագույն, երկնագույն, սպիտակ կամ որևէ այլ պաստելային գույն։ Խուսափեք վառ գույներից, սուր մանրամասներից, եղեք ինքներդ ձեզ նման։

Կարիճ

Կարիճները վառ, էմոցիոնալ, կրքոտ և ակտիվ էակներ են։ Ուստի և նրանց ամանօրյա արտաքինը պետք է համապատասխան լինի։ Տոնական երեկոյի համար ընտրեք էլեգանտ կարմիր կամ սև զգեստ կաշվից կամ կաշվի փոխարինող նյութերից։ Ցանկալի է, որ հագուստն ունենա երկաթյա դետալներ։ Կերպարը կարող եք համալրել լ կորսետով, շղթաներով, մազակալներով և անգամ զուգագուլպաներով։ Եղեք համարձակ և դեմ մի գնացեք Ձեր ներքին ձային։

Աղեղնավոր

Նպատակասլաց Աղեղնավորներին ցանկալի է Ամանորյա տոնակատարության համար ընտրել այնպիսի հագուստ, որը նրանք հետագայում կկարողանան ևս մի քանի անգամ հագնել այլ միջոցառումների մասնակցելիս։ Ձեզ համար առաջնայինը հարմարավետությունն է, ուստի և հագուստը չպետք է շատ ձիգ լինի կամ խոչընդոտի ազատ շարժումներին։ Լավագույն գույներն են մանուշակագույնը, կապույտը կամ սպիտակը։ Որպես կերպարի համալրում կարող եք կրել շղթա, մատանի կամ թևնոց, սակայն մի չարաշահեք զարդեղենը։

Այծեղջյուր

Պրակտիկ Այծեղջյուրները նաև Ամանորին պետք է իրենց նման լինեն։ Ուստի կարող եք տոնական երեկոյի համար ընտրել սովորական սվիտեր։ Այն և հարմարավետ է, և տաք։ Իսկ եթե կերպարը ճիշտ համալրեք, նաև ոճային է։ Լավագույն գույներն են սպիտակը, յասամանագույնը, մուգ կանաչը և շագանակագույնը։ Վառ գույնի զարդերով կարող եք լրացնել կերպարը։

Ջրհոս

Ջրհոսների բարդ և անսովոր էությունը պետք է ընդգծվի այս Ամանորին։ Ընտրեք ոչ սովորական երանգներ՝ արծաթագույն, մետալիկ, կաթնագույն, քամելեոն մոխրագույն։ Սև զգեստ հագնել պետք չէ՝ այս գույնը ձեզ շատ է պարզեցնում։ Իսկ բուն զգեստը պետք է լինի օդային, ուստի և կառուցվածքն ընդգծող զգեստներ ընտրել պետք չէ։

Ձկներ

Ջրային այս  էակներին Նապաստակի հետ «լեզու գտնելու»  համար ցանկալի է ընտրել ծովային գույների հագուստ՝ երկնագույնի և կապույտի երանգների մեջ։ Որպես զարդ կարող եք օգտագործել խեցիներ կամ մարգարիտ, կարևորը, որ չստանաք շատ պաշտոնական կամ չափազանց էլեգանտ կերպար։ Հրաժարվեք աչքի զարնող դիմահարդարումից, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի։

 

Աղբյուրը՝ unian.net

 

2023 Ամանոր 2023 խմբագրի ընտրանի հորոսկոպ աստղագուշակ նորաձևություն Ամանոր Ջրային նապաստակի տարի

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին