f

Անկախ

Բեռնափոխադրումների շուկան պանդեմիայի օրերին


Կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում միջազգային բեռնափոխադրումների շուկայում տիրող իրավիճակի մասին այսօր զրուցել ենք ''Տրանս Ալյանս'' ՍՊԸ-ի  ներմուծման բաժնի տնօրեն տիկին Հայկանուշ Եդիգարյանի հետ:

Նշենք, որ ''Տրանս Ալյանս'' ՍՊԸ-ն արդեն 23 տարի շարունակ հանդիսանում է անդրկովկասյան տարածաշրջանի բեռնափոխադրումների ամենահուսալի ընկերություններից մեկը:

Ընկերությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ և մատուցում բեռնաառաքման ծառայություններ՝ ցամաքային, ծովային և օդային ճանապարհներով։

 

-Տիկին Եդիգարյան, ինչպե՞ս է ազդել համավարակը միջազգային բեռնափոխադրումների շուկայի վրա:

https://lh6.googleusercontent.com/lXo0nz2Ke8gqLKr49s7vvNOKRI6Q09YOzdRwbne-0nK9shrrtaz1z2QXbAXuoexZkM0vNiDtmG-UjS9cV3ygqHaJKxftwGpidQk1LK0O5MuA7hC4fdXqpoT4wp2wMmoaHrn662el

 

-Ինչպես գիտեք, պանդեմիայի պատճառով մի շարք երկրների միջև դադարեցվել են ուղևորափոխադրումները և ամբողջ աշխարհում որոշ ձեռնարկությունների և արտադրական գործարանների աշխատանքները, ինչն էլ իրականում մեծ ազդեցություն է թողնում միջազգային բեռնափոխադրումների  վրա: Նշված խնդիրների պատճառով բեռնափոխադրումների պատվերները և իրականացման գործընթացները կրճատվել են: Չնայած այս ամենին, բոլոր տրանսպորտային ընկերությունները շարունակում են աշխատել բնականոն հունով` ապահովելով բեռնափորադրման իրականացում: 

 -Ինչպե՞ս է COVID-19 համավարակը փոխել միջազգային

 բեռնափոխադրումների կառուցվածքը:

 - Աշխարհում բեռնափոխադրումները ահռելի ներդրում ունեն տնտեսության զարգացման մեջ, իսկ այս պահին առավել ևս: Եթե համավարակի պատճառով դադարեցվեն բեռնափոխադրումները, ապա  համաշխարհային տնտեսությունը կունենա էլ ավելի մեծ կորուստներ և կսկսվի մի նոր ճգնաժամային փուլ:

 Նշեմ, որ մենք շարունակում ենք աշխատել բնականոն հունով։

 -Համավարակի պայմաններում կա արդյո՞ք 

հնարավորություն Եվրոպայից ու ԵԱՏՄ երկրներից ազատորեն բեռնափոխադրումներ 

իրականացնելու համար։

 

-Իհարկե կան, քանի որ միջպետական առևտուրը չի դադարեցվել, ինչպես նաև թույլատրված են բեռնափոխադրումները և ըստ այդմ շարունակվում են կազմակերպվել։

Ապրանքների ավտոմոբիլային փոխադրումներն իրականացվում են սահմանված սանիտարահիգիենիկ բոլոր չափանիշների խիստ հսկողությամբ:

Բնականաբար, եվրոպական երկրներից ուշացումներ լինում են, սակայն հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, դրանք աննշան են: Բեռնափոխադրումների շուկան առավել ունակ է դիմակայելու աշխարհում տիրող արտակարգ իրավիճակին:

-Իսկ բեռնատարները վարակազերծվու՞մ են`

 բեռնափոխադրումներ իրականացնելիս: 

 

-Միանշանակ, այո: Մեր բեռնատարները վարակազերծվում են երկիր մուտք գործելիս, երկրից դուրս գալուց առաջ և այլ երկիր մուտք գործելուն պես: Այս ամենի շնորհիվ,իշխանությունները փորձում են հնարավորինս կանխել վարակի տարածումը:

 

-Որքա՞ն է տևում վարակազերծման 

աշխատանքները և արդյո՞ք դրանց պատճառով

 ուշացումներ չեն գրանցվում։

 -Այս օրերին վարակազերծումը մեր աշխատանքի մի մասն է կազմում և վարակազերծման աշխատանքները պլանավորված են մեր բեռնափոխադրման շղթայում այնպես, որ իրականացման համար սահմանված ժամանակը չազդի ընդհանուր գործընթացի վրա: Մինչ այժմ ուշացումներ չենք ունեցել: 

 -Այս ընթացքում կան արդյո՞ք արգելված բեռներ։

 -Համաճարակը ոչ մի նոր արգելք չի սահմանել բեռների համար և մենք շարունակում ենք իրականցնել օրենքով թույլատրված բոլոր բեռների փոխադրումը:

 -Քանի՞ տոկոսով է կրճատվել բեռների 

ներկրումը և արտահանումը։

 -Կրճատումը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է մոտ 25-30%:

 - Ի՞նչ տեսակի բեռներ է տեղափոխում ''Տրանս Ալյանս'' ընկերությունը։

 ''Տրանս Ալյանս'' ընկերությունը տեղափոխում է օրենքով թույլատրված բոլոր տեսակի բեռները:

 

-Արդյո՞ք ունեք Ձեր ընկերությանը պատկանող 

արտասահմանյան պահեստներ։

 -Ոչ, արտասահմանում մեր ընկերությունը չունի սեփական պահեստներ, սակայն կան մեր գործընկերների պահեստները: 

Եվրոպայի մեր գործընկերները հուսալի են, համագործակցում ենք երկար տարիներ, վստահ ենք նրանց աշխատանքի հուսալիության մեջ: Անհրաժեշտության դեպքում էլ օգտվում ենք  նրանց տրամադրած պահեստներից:

 -Մեր օրերում բեռնափոխադրման ո՞ր տեսակն է 

ավելի շատ գործածվում։

https://lh5.googleusercontent.com/3kmzRzbZFpxjqbGuD3m9TRbj0KShQczfnGrf8oRK5ZYOg3Qy0iVRW3IIOXNXFOO0pQBrAdjEPXv7zc8J29fIqpqBoqNlu8ydWNOwNSg9IEIfi4cWT3GBXZE7uzo8zl2KHFG3YFbq

-Բոլոր տեսակներն էլ ունեն մեծ պահանջարկ, բեռի տեսակից է կախված փոխադրման տարբերակը: Մենք միշտ մեր հաճախորդներին առաջարկում ենք օպտիմալ տարբերակներ, որպեսզի ունենանք արդյունավետ համագործակցություն: 

Ներկայումս, մի շարք երկրների հետ օդային կապերի փակ լինելու պատճառով, հրատապ բեռները տեղափոխվում են ցամաքային ճանապարհով:

 -Ինչ եք կարծում, ե՞րբ է իրավիճակը 

կարգավորվելու։

 -Դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ իրավիճակի կարգավորումը կախված չէ մեզանից, իսկ պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա:

Չնայած այս ամենին, մենք լավատես ենք և հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կավարտվի ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ամեն դեպքում մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում մեր հաճախորդների պատվերների բեռնափոխադրումները պատշաճ, հնարավորինս սեղմ ժամկետներում և առանց ուշացումների կազմակերպելու համար:

 Հավելենք, որ ''Տրանս Ալյանս'' ՍՊԸ-ն ունի գրասենյակներ Երևանում, Փոթիում և Բաթումում, ինչպես նաև մաքսային տերմինալ Երևանում։

Ընկերությունը համագործակցում է մի շարք հայտնի նավային գծերի հետ՝ Maersk line, MSC, SEAGO line, ARKAS line, CMA CGM, UASC, NYK line և այլն։ 

 

 

''Տրանս Ալյանս'' ՍՊԸ Հայկանուշ Եդիգարյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին