Սուր վարակիչ հիվանդությունների մեծ մասը ուղեկցվում է ջերմությամբ, սա օրգանիզմի նորմալ արձագանք է: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել երեխայի ջերմությունը նվազեցնելու համար: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է Եվրոպական բժշկական կենտրոնի մանկաբույժ Իգոր Պուշկարյովը։
«Այս դեպքում կարևորը ոչ թե ջերմաչափի թվերն են, այլ ջերմության հանդուրժողականությունը: Եթե 38,5 ջերմաստիճանի դեպքում երեխան առույգ է և լավ է խմում, ապա չպետք է խանգարել օրգանիզմի պայքարել։ Եթե երեխան անտարբեր է, քնկոտ, նվնվացող և, հավանաբար, հիվանդության ժամանակ ունենում է նույն զգացողությունները, ինչ մեծահասակները՝ գլխացավ, ցավեր, սրտխառնոց, ապա արժե միջամտել»,- բացատրել է բժիշկը։
Մանկաբույժը պարզաբանում է, որ ջերմիջեցնող դեղամիջոցներ ընդունելու հիմնական նպատակը ոչ թե ջերմաստիճանը 36,6-ի իջեցնելն է, այլ երեխայի ինքնազգացողությունը բարելավելը։
Բժշկի խոսքով՝ եթե ջերմաստիճանը մնում է բարձր, բայց երեխան իրեն լավ է զգում (ուզում է ուտել և խաղալ), ապա դա բավարար է։