f

Անկախ

ՀՀ–ն կարող է դուրս մնալ Իրանի ծրագրից. Արթուր Ավետիսյան


Ավետիսյանը վստահ է, որ Հայաստանը ունենալով փոքր շուկա և էներգետիկ ավելցուկային հզորություն, ունի ներուժ էլեկտրաէներգիա արտահանել առաջին հերթին դեպի Իրան։

Հայաստանի կողմից նախաձեռնողականության բացակայության հետևանքով ՀՀ–ն կարող է դուրս մնալ Իրանի ծրագրից, որով նախատեսվում է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակում իրականացնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասել է էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը` անդրադառնալով Իրանի Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը։

Ծրագրով նախատեսվում է, որ այն երկրները, որոնք կունենան էներգետիկայի հետ կապված խնդիրներ, մյուս երկրների էներգահամակարգերի շնորհիվ կխուսափեն մասսայական անջատումներից։

Ավետիսյանը նշում է, որ Իրանի կողմից այդ հայտարարությունը Հյուսիս–հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի լիարժեք իրականացման մասին է, որը քննարկվում է դեռևս 2014-2015 թվականներից։

 

Ավետիսյանի խոսքով՝ Իրանը ունենալով էլեկտրաէներգիայի արտադրության պակաս՝ նախկինում միշտ նախապատվությունը տվել է Հայաստանից դրա ներկրմանը, ինչի համար էլ 2010 թվականին պետք է կառուցվեր Իրան–Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, սակայն մինչ օրս այն հետաձգվում է։

«Ճիշտ է, Իրանը մշտապես փորձում է անընդհատ Հայաստանին «պահել ջրի վրա», որովհետև իրենց շահերից ելնելով առավել նպատակահարմար գործընկեր է Հայաստանը, բայց ինչպես շատ ծրագրերից, այնպես էլ այս մեկից մենք կարող ենք դուրս մնալ. վտանգը հենց այդտեղ է, որովհետև Ադրբեջանը մշտապես փորձել է ու փորձում է այլընտրանքը լինել, Հայաստանին փոխարինողը լինել։ Աստիճանաբար մեր ոչ նախաձեռնողականության հետևանքով մենք ենք դառնում ենք փոխարինող, Ադրբեջանը՝ հիմնական տարբերակ։ Բայց դեռևս հնարավորություններ կան, որովհետև կան այդ երկրների շահերից բխող ցանկությունները և աջակցությունը»,–ասաց փորձագետը։

Ծրագրի իրականացման իրատեսական լինելու վերաբերյալ փորձագետը նշում է, որ այն երկու բաղադրիչ ունի` տեխնիկական և քաղաքական։

Առաջինի մասով, ըստ Ավետիսյանի, Հայաստանը ծրագիրը կարող է իրագործել։ Մեր զրուցակիցը վստահ է, որ Հայաստանը ունենալով փոքր շուկա և էներգետիկ ավելցուկային հզորություն՝ ունի ներուժ էլեկտրաէներգիա արտահանել առաջին հերթին դեպի Իրան։ Միևնույն ժամանակ ՀՀ–ն խնդիր ունի ենթակառուցվածքների քանակի ավելացման հարցում։

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական հատվածին, մասնավորապես, որքանով է ծրագրի իրականացումը հավանական՝ հաշվի առնելով հայ–ադրբեջանական հարաբերությունները, փորձագետը նշեց.

 

«Ես հակված չեմ հարցը դիտարկել հայ–ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից, որովհետև երբ այս ծրագրերը դեռ նախագծման փուլում էին, այն ժամանակ հայ–ադրբեջանական կարգավորման մասին իրատեսական ոչ մի խոսք չկար։ Բայց այդ ծրագրերը մշակվում էին, ռազմավարական պլանավորում էր արվում Իրանում, ՌԴ–ում։ Այս ծրագիրը մեզ համար իրականում մեծ խաղաքարտ կարող է դառնալ, եթե ճիշտ կարողանանք օգտագործել։ Այստեղ ոչ թե շահերի բախում է, այլ համադրում։ Այն ժամանակ էլ, հիմա էլ մենք պետք է և կարող ենք որպես ինքնուրույն խաղացող դիտարկվել»,–ասաց նա։

Ամփոփելով խոսքը՝ Ավետիսյանը նշում է, որ եթե Հայաստանը քաղաքական կամք ցուցաբերի, այս ծրագրից դուրս չի մնա և որպես առանձին դերակատար կներկայանա։ Սակայն ՀՀ–ի կողմից ակտիվության և էներգետիկ դիվանագիտութան խնդիր կա. այն կամ թույլ է կամ բացակայում է։

Իրան Հայաստան Արթուր Ավետիսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին